Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի N 597-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի N 597-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 1․ Անհրաժեշտությունը

       Կառավարության որոշման ընդունումը պայմանավորված է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության  գործող կարգի վերանայման ու ներկայիս իրավիճակին համապատասխան դաշտի կարգավորման անհրաժեշտությամբ:

 2 Ընթացիկ իրավիճակը և կարգավորման բնույթը

        Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ (այսուհետ` բուհեր) ընդունելության գործընթացը կարգավորվում էր Կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N 597-Ն որոշմամբ սահմանված կարգով, բացառությամբ 2020-2021 ուսումնական տարվա ընդունելության։

2020-2021 ուսումնական տարվա համար գործել են այլ կարգավորումներ /ՀՀ կառավարության 2020 թվականի  մայիսի  21-ի  թիվ 826-Ն որոշում/։ Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսի կանխարգելման համար հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված անհրաժեշտություն էր առաջացել կազմակերպելու ընդունելության դիմում հայտերի ընդունման առցանց գործընթաց, մրցույթն իրականացնելու մեկ ընդունելության քննության արդյունքների հիման վրա՝ պահպանելու համար   սահմանված համաճարակային կանոնները:

      Կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N 597-Ն որոշման մեջ նախաձեռնվել են փոփոխություններ, որոնք հիմնականում վերաբերում են ընդունելության քննությունների և մասնագիտությունների հայտագրման գործընթացին, անցկացման ժամկետներին և հայտագրման եղանակին։

 Գործող կարգով սահմանված է, որ դիմորդները քննություններին, ինչպես նաև մասնագիտությունների մրցույթին մասնակցելու համար ընդունելության դիմում-հայտը և փաստաթղթերը հանձնում են այն բուհում, որի մասնագիտությունն ընդունելության դիմում-հայտում հայտագրել են առաջինը:

Նախագծով ամրագրվում է հայտագրման, փաստաթղթերի ներկայացման առցանց եղանակը՝  ընդունելության քննությունները կազմակերպող և  անցկացնող Գնահատման և թեստավորման կենտրոնի կայքի միջոցով։ Այս կարգավորումը հնարավորություն է տալիս ավելի արդյունավետ և կանոնակարգված դարձնել գործընթացը:

     Գործող կարգով  դիմորդները բուհերի ընդունելության մրցույթի դիմում-հայտում հայտագրում են մինչև 2 անվճար և մինչև 8 վճարովի մասնագիտություն: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 5-րդ, 6-րդ տեղերում հայտագրված մասնագիտություններով բուհ ընդունվում են շատ քիչ դիմորդներ, իսկ 7-րդ տեղից հետո հայտագրված մասնագիտություններով՝ գրեթե բացառիկ դեպքերում: 8 մասնագիտություն հայտագրելու հնարավորությունը նվազեցնում է  մասնագիտական կողմնորոշմամբ բուհ ընդունվելու հնրավորությունը, քանի որ դիմորդները հաճախ նախընտրած մասնագիտությունից բացի հայտագրում են այնպիսի մասնագիտություններ, որոնք ունեն պարզապես նույն մրցութային քննությունները: Արդյունքում բազմաթիվ դիմորդներ, դուրս մնալով նախընտրած մասնագիտության մրցույթից, ընդունվում են այլ մասնագիտությունների մրցութային տեղերում: Ընդհանուր մրցույթի անցկացումից հետո տեղի է ունենում թափուր տեղերի մրցույթ՝ բուհ չընդունված դիմորդների համար: 

    Առաջարկվող փոփոխությունների համաձայն՝  մասնագիտության հայտագրումը անցկացվում է երկու փուլով` առաջին և երկրորդ, բուհերի ընդունելության մրցույթը՝ հիմնական և լրացուցիչ փուլերով, փոփոխվել են նաև հայտագրման ժամկետները և կարգը։ Ըստ նախագծի՝ առաջին փուլն ընդգրկում է տվյալ տարվա ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության հանրակրթական, նախնական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտող և նախորդ տարիների շրջանավարտ դիմորդների կողմից մասնագիտության և տվյալ մասնագիտության համար սահմանված քննական առարկաների առցանց հայտագրումը, իսկ Երկրորդ փուլը՝ տվյալ տարվա հունիսի 26-ից մինչև հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության երկքաղաքացիների և օտարերկրացիների, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, առաջին փուլում ընդունելության դիմում-հայտ չներկայացրած ՀՀ քաղաքացիների,  զորացրված կամ տվյալ տարվա մինչև հուլիսի 31-ը զորացրվող դիմորդների կողմից մասնագիտության և տվյալ մասնագիտության համար սահմանված քննական առարկաների առցանց հայտագրումն է։

       Նախագծով սահմանված է նաև, որ հիմնական փուլի մրցույթն անցկացվում է մեկ մասնագիտության (անվճար և վճարովի) հայտագրմամբ: Դիմորդն ընդունելության դիմում-հայտում պետք է լրացնի բուհերի բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված  կրթական ծրագրերով առկա ուսուցման մասնագիտությունների և ընդունելության քննությունների՝ ցանկով նախատեսված մեկ բուհի և մեկ մասնագիտության անվանումը, տվյալ մասնագիտությամբ սովորելու համար սահմանված ընդունելության քննությունները: Ընդունելության քննությունների հիմնական փուլի մրցույթի արդյունքները հաստատվելուց հետո, բուհերում թափուր տեղերի առկայության դեպքում, ընդունելության քննություններից դրական միավորներ ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները հուլիսի 19-26-ը կարող են մասնակցել լրացուցիչ՝ թափուր տեղերի մրցույթին՝ առցանց եղանակով լրացնելով դիմում-հայտ:Լրացուցիչ փուլի մրցույթը անցկացվում է մեկ կամ ավելի բուհի մինչև վեց մասնագիտության հայտագրմամբ, եթե տվյալ մասնագիտությունների առարկա(ներ)ից դիմորդն ունի դրական գնահատական(ներ) և այդ մասնագիտություններում (անվճար և վճարովի) առկա են թափուր տեղեր:   

       Այսպիսով հայտագրման այս եղանակը հնարավորություն է տալիս  մասնագիտական հստակ կողմնորոշվածություն ունեցող դիմորդներին ընդունվել բուհ՝ նվազեցնելով պատահական կամ չնախընտրած մասնագիտություններով /պատճառը՝ տարբեր մասնագիտություններով ընդունելության նույն քննությունների առկայություն/ բուհ ընդունվելու հնարավորությանը։

     Միաժամանկ, ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N 597-Ն որոշման մեջ առկա են մի շարք ձևակերպումներ, որոնք չեն համապատասխանում ՀՀ օրենսդրությամբ սահմանված ձևակերպումներին, մասնավորապես՝

  • 2014 թվականից «Բուժական գործ», «Ստոմատոլոգիա» և «Բուժական գործ զինված ուժերում» մասնագիտություններով ընդունելությունը և ուսուցումը իրականացվում է անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրով («Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենք), նշված մասնագիտություններով ընդունելությունն ու ուսուցումն իրականացվում է հիշյալ ծրագրով, սակայն կարգում չի հիշատակվում «անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագիր» ձևակերպումը.
  • բուհերում տեղի են ունեցել անվանափոխություններ, մի քանի ոչ պետական բուհեր դադարեցրել են գործունեությունը / Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ, Շիրակի Մ․Նալբանդյանի անվան պետական համալսարան,Երևանի Բրյուսովի անվան պետական համալսարան, Գեղեցիկ արվեստների համալսարանը վերակազմակերպվել է՝ միանալով Երևանի գյուղատնտեսական համալսարանին).
  • Կրթության և գիտության, Մշակույթի, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունները վերակազմավորվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության,
  • փոփոխվել են զորակոչի և զորացրման ժամկետները (գործող կարգում կիրառվում է <գարնանային զորակոչից զորացրվածներ> նախագծում ներառված դրույթները վերաբերում են ամառային զորակոչից զորացրվածներին.
  • Նախարարությունը որդեգրել է հանրակրթական ծրագրեր իրականացնող բոլոր ուսումնական հաստատությունների շրջանավարտների համար Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության միևնույն՝ հավասար պայմաններ սահմանելու քաղաքականություն, որով պայմանավորված Կարգի 9-րդ կետում որպես ընդունելության քննություն միայն 2021-2022 ուսումնական տարում ամրագրվել են նաև «Արարատյան բակալավրիատ»-ի քննությունները՝ հաշվի առնելով ընթացիկ ուսումնական տարվա շրջանավարտների ակնկալիքները:
  • Կարգում որպես անձը հաստատող փաստաթուղթ սահմանված է անձնագիրը, ինչը խոչընդոտներ է առաջացնում քաղաքացիների փաստաթղթերն ընդունելիս, հաշվի առնելով այն, որ հիմնականում օգտագործվում են նույնականացման քարտեր, նպատակահարմար է «անձնագիր» բառը փոխարինել «անձը հաստատող փաստաթուղթ» բառերով:
  • Հստակեցվել են օրենքներով սահմանված Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին մրցույթից դուրս ընդունվելու արտոնություններ ունեցող դիմորդների խմբերը ( «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի համաձայն), ներկայացվող պահանջները և դեպքերը (ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 7-րդ կետով սահմանված դեպքեր, Ժաուտիկովյան, Մենդելեևյան և մեգապոլիսների օլիմպիադաների անհատական մրցանակակիրներ, ինչպես նաև տարբեր մարզաձևերի գծով աշխարհի, Եվրոպայի առաջնությունների, օլիմպիական խաղերի մեդալակիրներ՝ մրցանակը ստանալուց հետո երեք տարվա ընթացքում՝  ընդունելության դիմում-հայտում համապատասխան (առարկայական) մասնագիտություններ հայտագրելու դեպք:
  • Նախագծով սահմանվել է արտոնություն Մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած և զորացրված դիմորդների համար՝ զորացրվելուց հետո` մեկ տարվա ընթացքում, ընդունելության քննությունները դրական միավորներով հանձնելու դեպքում ընդհանուր մրցույթից դուրս (առանձին մրցույթով) անվճար ուսուցմամբ ընդունվելու հնարավորություն ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված տեղերի: Տվյալ մասնագիտությունից Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից բանակից զորացրվածների համար անվճար տեղեր հատկացված չլինելու դեպքում, զորացրված դիմորդը անվճար ուսուցման մրցույթին մասնակցում է ընդհանուր հիմունքներով, իսկ վճարովի ուսուցման համակարգ ընդունվում է մրցույթից դուրս:

 

 3 Ակնկալվող արդյունքը

<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N 597-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին>> Կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում կկանոնակագվի բուհերում ընդունելության գործընթացը, կնպաստի մասնագիտական կողմնորոշմանը՝  ընդգծելով մասնագիտության ընտրության կարևորությունը:

  • Քննարկվել է

    18.02.2021 - 05.03.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 11812

Տպել

Առաջարկներ`

Maria Asatryan

02.03.2021

Կարծում եմ պետք չէ որևէ փոփոխություն կատարել, հատկապես հիմա։ Պետք է հաշվի առնել դիմորդների մեծամասնության հոգեվիճակը, անգամ նախորդ տարի կատարված փոփոխության խուճապը դեռ չի անցել։ Պետք է չմոռանալ նաև պատերազմի թողած հետևանքները և՛ ֆինանսական, և՛ հոգեկան։

Մարիա Իսրայելյան

21.02.2021

Առաջարկում եմ,որ նույնը թողնեք դիմումի լրացման կարգը։Իմ կարծիքով նույն է լինում ծրագիրը,այսինքն՝ դիմորդը քննություն է տալիս,չի ընդունվում առաջին հայտով,նորից է քննություն տալու և այդպես դիմորդի մոտ ավելի սթրեսային հոգեվիճակ է ստեղծվելու։Ավելի նպատակահարմար չի՞ լինի նորից մեկ մասնագիտություն նշեն և դրա հետ նաև 8 մասնագիտություն նշեն։Բացի այդ հաշվի առեք այն փաստը,որ առանց այդ էլ այս տարի դիմորդները շատ փորձությունների ենթարկվեցին՝ մի կողմից վիրուսը, իսկ մյուս կողմից էլ պատերազմը։

Հրանտ Ղարաբեկյան

20.02.2021

Ինչպե՞ս եք տարբերակելու երկքաղաքացիներին և պարզապես քաղաքացիներին։

Տեսնել ավելին