Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի N 597-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Հրանտ Ղարաբեկյան 20.02.2021 09:43:44 Ինչպե՞ս եք տարբերակելու երկքաղաքացիներին և պարզապես քաղաքացիներին։ Ընդունվել է ի գիտություն: Սույն ձևակերպումը ներառվել է հիմք ընդունելով <<Կրթության մասին>> ՀՀ օրենքի (Հոդված 6, մաս 3) և <<Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին>> ՀՀ օրենքի (Հոդված 5, մաս 3), հաշվի առնելով նաև <<Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին>> ՀՀ օրենքի համապատասխան կարգավորումները (Հոդված 131):
2 Մարիա Իսրայելյան 21.02.2021 11:05:28 Առաջարկում եմ,որ նույնը թողնեք դիմումի լրացման կարգը։Իմ կարծիքով նույն է լինում ծրագիրը,այսինքն՝ դիմորդը քննություն է տալիս,չի ընդունվում առաջին հայտով,նորից է քննություն տալու և այդպես դիմորդի մոտ ավելի սթրեսային հոգեվիճակ է ստեղծվելու։Ավելի նպատակահարմար չի՞ լինի նորից մեկ մասնագիտություն նշեն և դրա հետ նաև 8 մասնագիտություն նշեն։Բացի այդ հաշվի առեք այն փաստը,որ առանց այդ էլ այս տարի դիմորդները շատ փորձությունների ենթարկվեցին՝ մի կողմից վիրուսը, իսկ մյուս կողմից էլ պատերազմը։ Ընդունվել է ի գիտություն: Ինչ վերաբերում է ընդունելության քննությունների և մասնագիտությունների հայտագրման գործընթացին, ապա ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 5-րդ, 6-րդ տեղերում հայտագրված մասնագիտություններով բուհ ընդունվում են շատ քիչ դիմորդներ, իսկ 7-րդ տեղից հետո հայտագրված մասնագիտություններով՝ գրեթե բացառիկ դեպքերում: 8 մասնագիտություն հայտագրելու հնարավորությունը նվազեցնում է մասնագիտական կողմնորոշմամբ բուհ ընդունվելու հնարավորությունը, քանի որ դիմորդները հաճախ նախընտրած մասնագիտությունից բացի հայտագրում են այնպիսի մասնագիտություններ, որոնք ունեն պարզապես նույն մրցութային քննությունները: Հայտագրման այս եղանակը (հիմնական փուլում՝ մեկ բուհ և մեկ մասնագիտություն) հնարավորություն է տալիս մասնագիտական հստակ կողմնորոշվածություն ունեցող դիմորդներին ընդունվել բուհ՝ նվազեցնելով պատահական կամ չնախընտրած մասնագիտություններով բուհ ընդունվելու հնարավորությունը, իսկ լրացուցիչ փուլի մրցույթը անցկացվում է մեկ կամ ավելի բուհի մինչև վեց մասնագիտության հայտագրմամբ, եթե տվյալ մասնագիտությունների առարկա(ներ)ից դիմորդն ունի դրական գնահատական(ներ) և այդ մասնագիտություններում (անվճար և վճարովի) առկա են թափուր տեղեր:
3 Maria Asatryan 02.03.2021 22:51:34 Կարծում եմ պետք չէ որևէ փոփոխություն կատարել, հատկապես հիմա։ Պետք է հաշվի առնել դիմորդների մեծամասնության հոգեվիճակը, անգամ նախորդ տարի կատարված փոփոխության խուճապը դեռ չի անցել։ Պետք է չմոռանալ նաև պատերազմի թողած հետևանքները և՛ ֆինանսական, և՛ հոգեկան։ Տես՝ Մարիա Իսրայելյան օգտատիրոջ առաջարկին տրված պատասխանը: