Հիշել նախագիծը

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 

Հոդված 1. «Քաղաքացիական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մարտի 5-ի ՀՕ-309 օրենքը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

ԳԼՈՒԽ 1

 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

  1. Սույն օրենքը կարգավորում է քաղաքացիական պաշտպանության կազմակերպման և իրականացման հիմնական սկզբունքների, խնդիրների, միջոցառումների, ղեկավարման, ուժերի, պաշտպանական կառույցների, նյութատեխնիկական ապահովման և ֆինանսավորման, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության ոլորտում պետական, տարածքային կառավարման մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունների, կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևից), Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց իրավունքների ու պարտականությունների հետ կապված հարաբերությունները:

Հոդված 2. Օրենքի հիմնական հասկացությունները

1.Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները՝

  • քաղաքացիական պաշտպանություն՝ ռազմական գործողությունների վտանգներից բնակչության, նյութական և մշակութային արժեքների պաշտպանության կամ դրա նախապատրաստության նպատակով խաղաղ ժամանակ և ռազմական դրության պայմաններում իրականացվող միջոցառումների ընդհանրություն.
  • անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներ՝ առաջնահերթ աշխատանքներ՝ ուղղված մարդկանց կյանքին և առողջությանը սպառնացող այնպիսի գործոնների ազդեցության վտանգի վերացմանը, որոնք խոչընդոտում են մարդկանց որոնելուն և փրկելուն, ինչպես նաև շենքերի, շինությունների ամրացմանը կամ փլմանը, հեղուկ վառելիքի, գազի, էլեկտրաէներգիայի և ջրի աղբյուրների վթարային անջատմանը, բնակչության ու փրկարարների կենսապահովման առաջնահերթ կազմակերպությունների ժամանակավոր սխեմաներով վերականգմանը, վերանորոգմանը և տարածքի սանիտարական մաքրմանը.
  • պատսպարում՝ զենքի տեսակների կիրառման կամ կիրառման սպառնալիքի դեպքում մարդկանց կյանքն ու առողջությունն ապահովելու նպատակով բնակչությանը պաշտպանական կառույցներում ժամանակավոր տեղավորումն ու կենսապահովումը.
  • տարհանում` վտանգավոր տարածքից անվտանգ տարածք մարդկանց, նյութական և մշակութային արժեքների ժամանակավոր տեղափոխում ու տեղաբաշխում:  
  • անհատական պաշտպանություն` մարդկանց ճառագայթային, քիմիական և կենսաբանական ներգործությունից անհատական պաշտպանության միջոցներով ապահովում.
  • hատուկ, կարևորագույն նշանակության կազմակերպություն՝ պետական, պաշտպանական և ռազմավարական նշանակության, քաղաքացիական պաշտպանության տեսանկյունից բարձր վտանգավորություն ու զորահավաքային առաջադրանքներ ունեցող օբյեկտ կազմակերպություն.
  • քաղաքացիական պաշտպանության օբյեկտ՝ քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույց, կառավարման կետ, քաղաքացիական պաշտպանության միջոցների պահպանման շինություն, քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման և ապահովման համար նախատեսված կառույց.
  • վտանգավոր տարածք` տեղանք կամ առանձին բնակավայր, որտեղ ռազմական դրության հետևանքով առաջացել կամ կարող են առաջանալ մարդկանց կյանքի, առողջության և բնականոն կենսագործունեության վրա բացասաբար ազդող գործոններ.
  • բնակչության կենսապահովում՝ բնակչության կենսագործունեության համար անհրաժեշտ ֆիզիոլոգիական, նյութական և հոգևոր պահանջմունքների բավարարմանն ուղղված նվազագույն պայմանների ստեղծում և պահպանում.
  • քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույց՝ քաղաքաշինության ոլորտի նորմատիվ փաստաթղթերի պահանջներին համապատասխան շենքի նկուղային կամ որմնախարսխային հարկում (ներկառուցված) տեղակայված կամ բնակավայրի տարածքում առանձին կառուցված ստորգետնյա շինություն՝ ապաստարան, հակաճառագայթային կամ պարզագույն թաքստոց, մետրոպոլիտենի կայարան, թունել կամ այլ քաղաքաշինական կառույց, որը պատսպարում է մարդկային, տեխնիկական և նյութական ռեսուրսները տարատեսակ զենքի կիրառումից.
  • ապաստարան՝ պաշտպանական կառույց, որը նախատեսված է զանգվածային ոչնչացման զենքի խոցման գործոնների ազդեցությունից մարդկանց պատսպարման ու այնտեղ գտնվելու ընթացքում նրանց կենսագործունեության ապահովման համար.
  • հակաճառագայթային թաքստոց՝ պաշտպանական կառույց, որը նախատեսված է պատսպարվողներին իոնացնող ճառագայթման ներգործությունից պաշտպանելու համար.
  • պարզագույն թաքստոց` շենքերի և շինությունների նկուղներ, կիսանկուղներ, ստորգետնյա շինություններ, արագ կառուցվող թաքստոցներ, որոնք նախատեսված են պատսպարվողների վրա հարվածային ալիքի ազդեցությունը նվազեցնելու և բեկորներից պաշտպանելու համար.
  • քաղաքացիական պաշտպանության խմբին դասվող տարածք՝ բնակավայր, հատուկ, կարևորագույն ու պատմամշակութային նշանակության կազմակերպություններ ընդգրկող բնակավայր կամ տարածք.
  • պատրաստում`արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլորտներում օպերատիվ և արհեստավարժ գործելու նպատակով մշտապես պատրաստվածության վիճակի ապահովմանն ուղղված խաղաղ ժամանակ իրականացվող գործընթաց.
  • քաղաքացիական պաշտպանության պլան՝ Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքում պետական, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների խնդիրները, գործողություններն ու դրանց իրականացման կարգը կանոնակարգող փաստաթղթերի փաթեթ՝ մարդկային, նյութական և մշակութային ռեսուրսները (արժեքները) պաշտպանելու համար.
  • քաղաքացիական պաշտպանության կառավարման համակարգ՝ խաղաղ ժամանակ՝ պետական, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններում և կազմակերպություններում ստեղծվող, ռազմական դրության պայմաններում բնակչության պաշտպանության խնդիրների արդյունավետ լուծման համար նախատեսված կառավարման մարմինների, կառավարման կետերի, կապի և ազդարարման համակարգերի, կառավարման ավտոմատացված համակարգերի և միջոցների, տեղեկատվության հավաքման, մշակման և հաղորդման համակարգերի փոխկապակցված ամբողջականություն.
  • փրկարարուժեր՝ փրկարարական աշխատանքներ կատարելու համար նախատեսված, համապատասխան փրկարարական միջոցներով հագեցված, մասնագիտացված փրկարարներով համալրված կազմավորումներ.
  • լիազոր մարմին՝ քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ոլորտի Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող պետական մարմին.
  • նյութական արժեքներ` արտադրական, արժութային և գիտական արժեքներ, գյուղատնտեսական կենդանիներ, սննդամթերքի, դեղորայքի, բժշկասանիտարական (սանիտարատնտեսական և սանիտարատեխնիկական) գույքի և ապրանքների պաշարներ, որոնք նախատեսված են օգտագործման համար:

 

Հոդված 3. Քաղաքացիական պաշտպանության իրավական հիմքը

1.Քաղաքացիական պաշտպանության իրավական ապահովման հիմքերն են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը, սույն օրենքը, և այլ նորմատիվ իրավական ակտերը:

 

Հոդված 4. Քաղաքացիական պաշտպանության համակարգը

1.Քաղաքացիական պաշտպանության համակարգը ներառում է պետական, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինները և  կազմակերպությունները:

 

           Հոդված 5. Քաղաքացիական պաշտպանության կազմակերպման և իրականացման հիմնական սկզբունքները

  1. Քաղաքացիական պաշտպանությունը կազմակերպվում և իրականացվում է հետևյալ հիմնական սկզբունքների հիման վրա.
  • մարդու կյանքի և առողջության պաշտպանության գերակայության.
  • Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքի ընդգրկվածության.
  • տարիքային, տարածքային, արտադրական-տարածքային առանձնահատկություններով տարբերակման.
  • կենտրոնացված կառավարման:

 

ԳԼՈՒԽ 2

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

Հոդված 6. Քաղաքացիական պաշտպանության հիմնական խնդիրները

1.Քաղաքացիական պաշտպանության հիմնական խնդիրներն են.

1) բնակչության կյանքի և առողջության պաշտպանությունը.

2) տնտեսության և կազմակերպությունների կայուն գործունեության ապահովումը.

 

  Հոդված 7. Քաղաքացիական պաշտպանության միջոցառումները

1.Քաղաքացիական պաշտպանության միջոցառումները բաժանվում են նախապատրաստական և հիմնական միջոցառումների:

  1. Քաղաքացիական պաշտպանության նախապատրաստական միջոցառումներն իրականացվում են խաղաղ ժամանակ:
  2. Քաղաքացիական պաշտպանության նախապատրաստական միջոցառումները կարող են իրականացվել նաև ռազմական դրության պայմաններում՝ քաղաքացիական պա
  • Քննարկվել է

    15.02.2021 - 28.03.2021

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արտակարգ իրավիճակներ

  • Նախարարություն

    Արտակարգ իրավիճակների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9563

Տպել

Առաջարկներ`

Արմեն Ալավերդյան

28.03.2021

Խիստ անհրաժեշտ է, որ ապաստարանները ֆիզիկապես մատչելի լինեն հաշմանդամություն ունեցող անձանց, մասնավորապես՝ սայլակ օգտագործողներին։ Եթե որոշ ապաստարաններ (օրինակ՝ մետրոյի կայարանները) մատչելի չեն, ապա անհրաժեշտ է նախատեսել այլընտրանքային՝ մատչելի ապաստարան և տեղեկացնել դրա տեղակայման վայրի մասին հաշմանդամություն ունեցող անձին։

Ernest Avanesov

22.03.2021

<<ԳԼՈՒԽ 4 -ի, Հոդված 28. Տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունները>> հատվածում անհրաժեշտ է ավելացնել հետևյալ կետը • իրականացնում են համայնքում կառուցվող նոր շենքերի, շինությունների ապաստարաններով ապահովման, առկա շենքերի, շինությունների մրացման աշխատանքներ: Սա կարևոր է, քանզի հաճախ համայնքապետերն իրենց վրա չեն վերցնում իրենց համայնքում շենքերի և շինությունների հետ կապված այս խնդիրների լուծման պատասխանատվությունը:

Արմենուհի Պետրոսյան

21.03.2021

Գ Լ ՈՒ Խ 6 ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՒԺԵՐԸ 5. Կամավոր փրկարարական ուժերը ստեղծվում են օրենքով սահմանված կարգով: (Ավելացնել) Նրանց իրավունքները, պարտականությունները, սոցիալական երաշխիքները և նյութական ապահովության հիմքերը հավասարեցվում են մասնագիտացված փրկարար ուժերի իրավունքներին, պարտականություններին, սոցիալական երաշխիքներին և նյութական ապահովության հիմքերին։

Տեսնել ավելին