Հիշել նախագիծը
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Կարապետ Սարաֆյան 22.02.2021 10:18:06 | Հոդված 2. Օրենքի հիմնական հասկացությունները • ապաստարան՝ պաշտպանական կառույց, որը նախատեսված է զանգվածային ոչնչացման զենքի խոցման գործոնների ազդեցությունից մարդկանց պատսպարման ու այնտեղ գտնվելու ընթացքում նրանց կենսագործունեության ապահովման համար. Գ Լ ՈՒ Խ 3 ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ Հոդված 10. Քաղաքացիական պաշտպանության ղեկավար կազմը 1․ Հայաստանի Հանրապետության վարչապետը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության պետն է,որը իրականացնում է քաղաքացիական պաշտպանության ընդհանուր ղեկավարումը. 2․ Լիազոր մարմնի ղեկավարը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության պետի տեղակալն է, որը ստեղծված իրավիճակում, օպերատիվ կառավարման անհրաժեշտությունից ելնելով, սահմանում է օպերատիվ կառավարման քաղաքացիական պաշտպանության շտաբերի ձևավորման կարգը։ ՀՀ Արտակարգ իրավիճակների վարչության նախկին աշխատակից՝ Կարապետ Մեսրոպի Սարաֆյան | ||
2 | Կարապետ Սարաֆյան 22.02.2021 13:11:44 | ՀՀ Արտակարգ իրավիճակների վարչության նախկին աշխատակից՝ Կարապետ Մեսրոպի Սարաֆյան Հոդված 11. Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունը Հանել հետևյալ նախադասությունը • իրականացնում է քաղաքացիական պաշտպանության ընդհանուր ղեկավարումը. | ||
3 | Ստեփանավանի <<Լոռե>> փրկարարական ջոկատ ՀԿ 22.02.2021 12:08:33 | 1. Հոդված 2-ում (օրենքի հիմնական հասկացությունները) Ապաստարան հասկացության սահմանման մեջ <<զենքի>> բառից առաջ ավելացնել <<զանգվածային ոչնչացման>> բառակապակցությունը, մնացածն՝ ըստ տեքստի: Հիմնավորում՝ սույն հոդվածում <<պարզագույն թաքստոցներ>> հասկացության բացատրության մեջ նշվում է, որ դրանք նախատեսված են պաշտպանելու հարվածող ալիքից և այլն: Ստացվում է, որ ապաստարանը, որն ավելի հզոր պաշտպանական կառույց է, քան պարզագույն թաքստոցը, սույն նախագծում ներկայացվում է ավելի թույլ: Եթե կառույցը պաշտպանում է զանգվածային ոչնչացման զենքի խոցող գործոններից, ապա բնականաբար այն կպաշտպանի մնացած զենքերի խոցող գործոններից նույնպես: 2. Հոդված 4-վերնագիրը խմբագրել հետևյալ ձևով՝ <<Քաղաքացիական պաշտպանության կառավարման համակարգը>>: Օրենքի մեջ առկա Քաղաքացիական պաշտպանության համակարգը արտահայտության մեջ կատարել նույն լրացումը՝ ավելացնել կառավարում բառը: Հիմնավորում՝ հասկացության բացատրության մեջ նշված է, որ այդ համակարգը ներառում է կառավարման կետեր, ինչը նշանակում է, որ այդ համակարգն ապահովելու է քաղաքացիական պաշտպանության կառավարմանը ներկայացվող պահանջները, այդ թվում նաև՝ քաղաքացիական պաշտպանության անընդհատությունը, ինչով պայմանավորված է տարաբնույթ կառավարման կետերի առկայությունը: 3. Հոդված 11-ի (Հայաստանի հանրապետության կառավարության իրավասությունը) 1-ին կետի (Հայաստանի Հանրապետության կառավարությունը) 2-րդ ենթակետը հանել և տեղափոխել սույն նախագծի 10-րդ հոդվածի 1-ին կետի վերջին մաս: Հիմնավորում՝ Հայաստանի հանրապետության կառավարությունն իրականացնում է կառավարման գործընթացներ, ընդ որում՝ կոլեգիալ կառավարման: Նախագծում նշված ընդհանուր ղեկավարումն ակընհայտորեն արտահայտվում է վերոգրյալի առաջին ենթակետում: | ||
4 | Վիգեն Չիլինգարյան 23.02.2021 19:54:34 | 4-րդ հոդվածի <Քաղաքացիական պաշտպանության համակարգը> 1-ին կետից հանել (կառավարման կետերը, քաղաքացիական պաշտպանության ուժերը և միջոցները) արտահայտությունը: Հիմնավորում՝ հասկացության բացատրության մեջ նշված է, որ այդ համակարգը ներառում է կառավարման կետեր, ինչը նշանակում է, որ այդ համակարգն ապահովելու է քաղաքացիական պաշտպանության կառավարմանը ներկայացվող պահանջները, այդ թվում նաև՝ քաղաքացիական պաշտպանության անընդհատությունը, ինչով պայմանավորված է տարաբնույթ կառավարման կետերի առկայությունը: | ||
5 | <<Փրկարար ուսումնական կենտրոն>> գիտա-ուսումնական, փրկարարական ՀԿ 23.02.2021 22:02:34 | Գ Լ ՈՒ Խ 3 ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ Հոդված 10. Քաղաքացիական պաշտպանության ղեկավար կազմը 1. Հայաստանի Հանրապետության վարչապետը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության պետն է և իրականացնում է քաղաքացիական պաշտպանության ընդհանուր ղեկավարումը: 2. Լիազոր մարմնի ղեկավարը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության պետի տեղակալն է և իրականացնում է քաղաքացիական պաշտպանության ղեկավարումը: Պարզաբանում՝ օրենքի տվյալ կետը գուցե ճիշտ կլիներ նախագահական կառավարման մոդելի համար և քանի որ Հայաստանի Հանրապետության վարչապետը հանդիսանում է գերագույն գլխավոր հրամանատար,ուստի նա մեր կարծիքով կիրականացնի ընդհանուր ղեկավարումը, իսկ Լիազոր մարմնի ղեկավարը հանդիսանալով քաղաքացիական պաշտպանության պետի տեղակալ, նրա հանձնարարությամբ կիրականացնի անմիջական ղեկավարումը: Ելնելով վերոգրյալից սույն նախագծի 11-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետը հանել: | ||
6 | Արամ Մխիթարյան 18.03.2021 17:33:31 | Սա տեստային առաջարկ է, խնդրում եմ չեղարկել | ||
7 | «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 19.03.2021 10:41:00 | «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ-ն առաջարկում է՝ Օրենքի նախագծի 20-րդ հոդվածում «տուժածների» բառից հետո լրացնել «, նյութական ու մշակութային արժեքների» բառերը: Օրենքի նախագծում սահմանել դրույթ, որի համաձայն կկանոնակարգվի բնակչության տարհանման, հիվանդների և տուժածների, նյութական ու մշակութային արժեքների փոխադրման համար տրանսպորտային միջոցներին հատկացվող վառելիքի, քսայուղերի և այլ անհրաժեշտ պահեստամասերի տրամադրման կարգը և պայմանները: | ||
8 | «Արազա» ԲՀԿ 20.03.2021 13:34:53 | Օրենքի Գլուխ 1 Հոդված 2-ի հիմնական հասկացություններում չի սահմանված Գլուխ 4 Հոդված 12-ում օգտագործված ցուցումներ տերմինը, ինչը լեզվաբանական խնդիր լինելով կարող է կիրառման խնդիր դառնալ: Ուստի. Գտնում ենք, որ հիմնական հասկացություններում պետք է տալ «ցուցումներ» տերմինի սահմանումը: Ինչպես նաև խմբագրման ընթացքում ապահովել օրենքում պահպանել օգտագործված մեկ տերմինի, այլ ոչ հոմանիշների կիրառման սկզբունքըը: | ||
9 | «Արազա» ԲՀԿ 20.03.2021 13:34:53 | ԳԼՈՒԽ 2 Հոդված 7 «Քաղաքացիական պաշտպանության հիմնական միջոցառումներն իրականացվում են ռազմական դրության պայմաններում՝ քաղաքացիական պաշտպանության պլաններին համապատասխան» ձևակերպումը սահմանափակում է մտցնում և կիրառման առումով, անորոշության տեղիք է տալիս հնարավոր այլ դեպքերի ընթացքում , որոնք սահմանված են «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի գլուխ 6-ում Հոդված 29.1 Աշխարհազորը՝ 2-րդ ենթակետում: Գտնում ենք, որ նշված դեպքերում զուգահեռ կարող է ծագել քաղաքացիական պաշտպանության անհրաժեշտություն, ուստի նպատակահարմար ենք գտնում հոդվածը համապատասխանեցնել: Բացի այդ ստեղծվում են իրավիճակներ, որոնք պլանավորված չեն և պահանջում են արագ արձագանքման միջոցառումներ, ինչը ևս չի սահմանված օրենքում: Ուստի գտնում ենք որ սահմանումը լրացման կարիք ունի: Այսպես օրինակ. Քաղաքացիական պաշտպանության հիմնական միջոցառումներն իրականացվում են դիվերսիոն կամ ահաբեկչական կամ հետախուզական կամ հատուկ օպերացիաների, ռազմական դրության պայմաններում՝ քաղաքացիական պաշտպանության պլաններին և չնախատեսված՝ իրավիճակային կտրուկ փոփոխություններին արագ արձագանքման միջոցառումների համապատասխան: | ||
10 | «Արազա» ԲՀԿ 20.03.2021 13:34:53 | Գլուխ 4 Հոդված 11-ում 11 ենթակետով սահմանված է, որ կառավարությունը մշակում է մոնիթորինգի կարգը: Հասկանալի չէ ինչն է ծառայելու գնահատման հիմք: Հարկ է լրամշակել, առաջարկում ենք հետևյալ ձևակերպումը.11) սահմանում է բնական, տեխնոծին աղետների, արտակարգ իրավճակների, քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցների հաշվառման, պահպանության վիճակի մոնիթորինգի կարգը համաձայն ռազմավարական թիրախային ցուցանիշների. | ||
11 | «Արազա» ԲՀԿ 20.03.2021 13:36:52 | Մոնիթորինգ իրականացնող մարմնի առումով ևս խնդիր ենք տեսնում: Օրինակ գլուխ 4 Հոդված 12-ի կետ 17-ով մոնիթորինգ իրականացնողը լիազոր մարմինն է սահմանված, ինչը միանգամայն ընդունելի է: Սակայն հաջորդիվ Գլուխ 4 հոդվածներ 16-29-ում տեսչական մարմինների ընդհանուր իրավասությունների շրջանակում էլ սահմանված է վերահսկողության գործառույթ, ինչը ենթադրվում է կազմակերպությունների, այդ թվում տնտեսվարող սուբյեկտների անվերջանալի ստուգումներ, ինչը կայուն/անխափան աշխատանքի անտեղի խոչընդոտների հիմք է և ծնում է կոռուպցիոն ռիսկեր: Գտնում ենք, որ ճշգչտման կարիք կա | ||
12 | «Արազա» ԲՀԿ 20.03.2021 13:36:52 | Գլուխ 4 Հոդված 17-ում սահմանված է. «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի հետ փոխհամագործակցության կազմակերպումը և կիրառման (օգտագործման) պլանավորումը» լիազորություն, ինչը կարծում ենք լիարժեք չէ, քանի որ օրենքում հստակ սահմանված են պետական, տարածքային և տեղական ինքնակառավարման, այդ թվում նաև ոլորտային այլ պետական մարմինները, որոնք ունեն հստակ պարտավորություններ քաղպաշտպանության գործում: Ուստի գտնում ենք, որ փախգործակցությունը պետք է պլանավորվի բոլորի հետ և դա հստակ պետք է ամրագրված լինի այս հոդվածում լրամշակման միջոցով: | ||
13 | «Արազա» ԲՀԿ 20.03.2021 13:36:52 | Գլուխ 7 Հոդված 37. Քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցների ապահովումը 5-րդ. կետի 3-րդ ենթակետով «Քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցների պահպանման, շահագործման, վերականգման, վերանորոգման և սարքավորումների փոփոխման նախագծման ու իրականացման միջոցառումների նյութատեխնիկական ապահովման և ֆինանսավորման իրականացման» սահմանված կարգն անընդունելի ենք համարաում: Գտնում ենք, որ մասնավորի հանդեպ համաչափ իրավունք և պարտավորություն պետք է կիրառվի: Այսինքն փոքր և միջին բիզնեսի կազմակերպությունը կամ անձը պարտավորություն կարող են կրել պատրաստվածության ապահովման հարցով, բայց ոչ սեփական միջոցների հաշվին, ինչը կարող է անհաղթահարելի ծախս լինել վերջինիս համար: Իրավունքի համաչափության, տնտեսական առումով ՓՄՁ-ների և անձի հանդեպ ճնշման բացառման, կոռուպցոն ռիսկերի կանխարգելման երաշխիք ապահովելու նպատակահարմար ենք գտնում է նույնպես իրականացնել պետական միջոցների հաշվին: Առաջարկում ենք, որ օրենքի նշված հոդվածը ձևակերպվի հետևյալ կերպ. «պատրաստականության բերումն իրականացնում է ՓՄՁ սուբյեկտը, կամ անձը պետության միջոցների հաշվին՝ քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցի պահպանման, տնտեսական նպատակով օգտագործման և պատրաստականության բերման մասին պայմանագրի համաձայն կատարված ծախսի չափով փոխհատուցում ստանալու կամ եկամտահարկի նվազեցման եղանակով: | ||
14 | Արմենուհի Պետրոսյան 21.03.2021 19:31:59 | Հոդված 29. Կազմակերպությունների իրավունքներն ու պարտականությունները 3) «ուսուցանվել քաղաքացիական պաշտպանության հիմնահարցերով» արտահայտությունը փոխարինել «ստանալ ՔՊ հիմնահարցերի պատշաճ ուսուցում» արտահայտությամբ։ | ||
15 | Արմենուհի Պետրոսյան 21.03.2021 19:31:59 | Հոդված 30. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքները և պարտականությունները 3) «ուսուցանվել քաղաքացիական պաշտպանության հիմնահարցերով» արտահայտությունը փոխարինել «ստանալ ՔՊ հիմնահարցերի պատշաճ ուսուցում» արտահայտությամբ։ | ||
16 | Արմենուհի Պետրոսյան 21.03.2021 19:31:59 | Գ Լ ՈՒ Խ 6 ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՒԺԵՐԸ 5. Կամավոր փրկարարական ուժերը ստեղծվում են օրենքով սահմանված կարգով: (Ավելացնել) Նրանց իրավունքները, պարտականությունները, սոցիալական երաշխիքները և նյութական ապահովության հիմքերը հավասարեցվում են մասնագիտացված փրկարար ուժերի իրավունքներին, պարտականություններին, սոցիալական երաշխիքներին և նյութական ապահովության հիմքերին։ | ||
17 | Ernest Avanesov 22.03.2021 22:25:59 | <<ԳԼՈՒԽ 4 -ի, Հոդված 28. Տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունները>> հատվածում անհրաժեշտ է ավելացնել հետևյալ կետը • իրականացնում են համայնքում կառուցվող նոր շենքերի, շինությունների ապաստարաններով ապահովման, առկա շենքերի, շինությունների մրացման աշխատանքներ: Սա կարևոր է, քանզի հաճախ համայնքապետերն իրենց վրա չեն վերցնում իրենց համայնքում շենքերի և շինությունների հետ կապված այս խնդիրների լուծման պատասխանատվությունը: | ||
18 | Արմեն Ալավերդյան 28.03.2021 18:29:48 | Խիստ անհրաժեշտ է, որ ապաստարանները ֆիզիկապես մատչելի լինեն հաշմանդամություն ունեցող անձանց, մասնավորապես՝ սայլակ օգտագործողներին։ Եթե որոշ ապաստարաններ (օրինակ՝ մետրոյի կայարանները) մատչելի չեն, ապա անհրաժեշտ է նախատեսել այլընտրանքային՝ մատչելի ապաստարան և տեղեկացնել դրա տեղակայման վայրի մասին հաշմանդամություն ունեցող անձին։ |