«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», ««Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքներ
-
2 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 62-րդ հոդվածը լրացնել 21-րդ մասով նոր բովանդակությամբ.
«4. Ավտոարտադրողի պաշտոնական ներկայացուցչի կողմից ֆիզիկական անձանցից ձեռք բերված տրանսպորտային միջոցի և (կամ) գյուղատնտեսական տեխնիկայի հետագա օտարման դեպքում ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում վերջինիս ձեռքբերման և օտարման միջև դրական տարբերությունը: Հարկման բազայի որոշման նշված դույթները կիրառվում են ավտոարտադրողի պաշտոնական ներկայացուցչի գործունեության իրավունքի ձեռքբերման թույլտվություն ունեցող՝ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից տրանսպորտային միջոցների օտարման դեպքում»։
Հոդված 2. Օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել 41-րդ կետով նոր բովանդակությամբ.
«40) սեփականության իրավունքով ֆիզիկական անձանց պատկանող տրանսպորտային միջոցի և (կամ) գյուղատնտեսական տեխնիկայի օտարումից օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան լիցենզիա ունեցող՝ ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցչից ստացվող եկամուտները, բացառությամբ այն դեպքերի, երբ եկամուտները վերաբերվում են այն տրանսպորտային միջոցի և (կամ) գյուղատնտեսական տեխնիկայի օտարմանը, որոնք շահագործվելու են (ենթակա են շահագործման) ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցչի կողմից»։
Հոդված 3. Օրենսգրքի 150-րդ հոդվածում՝
1) լրացնել 16-րդ մասով նոր բովանդակությամբ.
«16. Ֆիզիկական անձի կողմից ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցչին տրանսպորտային միջոցի (և գյուղատնտեսական տեխնիկայի) օտարման դեպքում եկամտային հարկ չի հաշվարկվում և չի վճարվում։»։
2) 9-րդ մասում «11-րդ մասով» բառերը փոխարինել «11-րդ և 16-րդ մասերով» բառերով, իսկ «դրույքաչափով բառից հետո լրացնել «` հաշվի առնելով Օրենսգրքի 147-րդ հոդվածով սահմանված նվազեցումները» բառերը։
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Գործունեության իրականացման ծանուցման մասին» 2015 թվականի նոյեմբերի 13-ի ՀO-120-Ն օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասում ծանուցման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի «4. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ» բաժինը լրացնել 11-րդ կետով նոր բովանդակությամբ.
«11. |
Ավտոարտադրողի պաշտոնական ներկայացուցչի գործունեության իրավունք ձեռք բերելու համար |
ԿՄ»։ |
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 2. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀO-186 օրենքի 20.1-ին հոդվածում՝
1) 1-ին կետը լրացնել 17-րդ կետով նոր բովանդակությամբ.
«17) Ավտոարտադրողի պաշտոնական ներկայացուցչի գործունեության իրավունք ձեռք բերելու համար |
տարեկան բազային տուրքի 200-ապատիկի չափով». |
2) 1-ին կետում կատարել համարակալման փոփոխություն՝ «13)» թվից հետո «13)» թիվը փոխարինելով «14)»-ով, «14)»-ը՝ «15)»-ով, «15)»-ը՝ «16)»-ով։
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
-
Քննարկվել է
12.02.2021 - 27.02.2021
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Էկոնոմիկա
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 6642
Տպել