Լրամշակման փուլում է
«Գետաողողատային տիպի հանքավայրերում ավազի և ավազակոպճային խառնուրդի վերականգնվող պաշարների արդյունահանման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 10-ի N 18-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԳԵՏԱՈՂՈՂԱՏԱՅԻՆ ՏԻՊԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԱՎԱԶԻ ԵՎ ԱՎԱԶԱԿՈՊՃԱՅԻՆ ԽԱՌՆՈՒՐԴԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 10-Ի N 18-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Իրավական ակտի ընդունումը բխում է Ընդերքի մասին օրենսգրքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 25-րդ կետի պահանջից: Միաժամանակ, դեռևս լիարժեք չէր կարգավորված գետաողողատային տիպի հանքավայրերում ավազի և ավազակոպճային խառնուրդի վերականգնվող պաշարների արդյունահանման հետ կապված իրավահարաբերությունները:
2.Առաջարկվող կարգավորման բնույթը - Նախագիծը հնարավորություն կտա գետաողողատային տիպի հանքավայրերում ավազի և ավազակոպճային խառնուրդի վերականգնվող պաշարներ արդյունահանող ընդերքօգտագործողներին կատարել այնպիսի գործողություններ և իրականացնել միջոցառումներ, որոնք հնարավորություն կտան ողջամիտ օգտագործել գետավազի վերականգվող պաշարները, վնաս չհասցնել գետի հունի ափագծին, ջրային ռեսուրսներին և խուսափել անդրսահմանային ազդեցություններից:
3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում:
4.Իրավական ակտերի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Ներկայացված որոշման նախագծի ընդունմամբ կկարգավորվի գետաողողատային տիպի հանքավայրերում ավազի և ավազակոպճային խառնուրդի վերականգնվող պաշարների արդյունահանման հետ կապված իավահարաբերությունները:
-
Քննարկվել է
09.02.2021 - 25.02.2021
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տարածքային կառավարման և զարգացման
-
Նախարարություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Դիտումներ` 5372
Տպել