Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՀՀ կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու և ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը գումար հատկացնելու մասին» որոշման նախագիծ

                                                                  ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

« ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1313-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ  ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ  ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1.

Անհրաժեշտությունը

 

Հիմնադրամի 2017 թվականին աշխատանքային ծրագրով նախատեսված երկու օբյեկտների՝ «Երևանի անտառտնտեսության Էրեբունու անտառպետության (անվանափոխվել է Հրազդանի անտառտնտեսության Էրեբունու անտառպետության)  51 հա տարածքի անտառապատման աշխատանքներ» ծրագրի (2-րդ փուլ) շրջանակներում 31 հա տարածքի անտառապատման և խնամքի աշխատանքները, «Սևանա լճի 10 հա տարածքի (Դրախտիկի հատված) անտառավերականգնման» ծրագրի շրջանակներում անտառապատման և ցանկապատման աշխատանքները շարունակական են և դրանց ֆինանսավորման բացակայությունը կհանգեցնի նախկինում վերոնշյալ օբյեկտների մասով կատարված ներդրումների փոշիացմանը։

Աշխատանքների ամբողջական իրականացումն էապես կնպաստի ինչպես Երևան քաղաքի, այնպես էլ Սևանա լճի Դրախտիկ հատվածի սանիտարական, առողջարարական վիճակի բարելավմանը ու էկոլոգիական հաշվեկշռի վերականգնմանը:

2.

Ընթացիկ իրավիճակը և խնդիրներ

 

     2016 թվականին իրականացվել են.

1.     «Երևանի անտառտնտեսության Էրեբունու անտառպետության (անվանափոխվել է Հրազդանի անտառտնտեսության Էրեբունու անտառպետության) 51 հա տարածքի անտառապատման աշխատանքներ» ծրագրի (2-րդ փուլ) շրջանակներում 31 հա տարածքի անտառապատման խնամքի աշխատանքներ,

2.    «Սևանա լճի 10 հա տարածքի (Դրախտիկի հատված) անտառավերականգնման» ծրագրի շրջանակներում 10 հա անտառապատման և ցանկապատման աշխատանքներ:

Քանի որ վերոնշյալ աշխատանքներն ունեցել են շարունակական բնույթ, այդ իսկ պատճառով 2017 թվականի համար անհրաժեշտ է ․

1. Իրականացնել «Երևանի անտառտնտեսության Էրեբունու անտառպետության» (անվանափոխվել է Հրազդանի անտառտնտեսության Էրեբունու անտառպետության) 51 հա տարածքի անտառապատման աշխատանքներ» ծրագրի (2-րդ փուլ) շրջանակներում 31 հա տարածքի անտառապատման և խնամքի աշխատանքները` 4167,8 հազար դրամ մնացորդային գումարով,

2. «Սևանա լճի 10 հա տարածքի (Դրախտիկի հատված) անտառվերականգնման» ծրագրի շրջանակներում իրականացնել անտառապատման և ցանկապատման աշխատանքներ՝ 17000,2 հազար դրամ արժեքով,

3. ՀՀ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի գործադիր մարմնի (վարչակառավարչական ապարատի) պահպանման համար մինչև տարեվերջ հատկացնել  11886,5 հազար դրամ:

3.

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի  N 1313-Ն որոշման մեջ լրացում  կատարելու և  Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը գումար հատկացնելու   մասին»  Հայաստանի Հանրապետության կառավարու­թյան որոշման նախագիծը չի նախատեսում գործող քաղաքականության փոփոխություն:

Անտառային տնտեսության բնագավառում իրականացվող քաղաքակա­նությունը նպատակաուղղված է ՀՀ անտառների և անտառային հողերի կայուն կառավարման` պահպանության, պաշտպանության, վերականգնման, անտառապատման և արդյու­նավետ օգտագործմանը:

4.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

      «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի  N 1313-Ն որոշման մեջ լրացում  կատարելու և  Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը գումար հատկացնելու   մասին»  Հայաստանի Հանրապետության կառավարու­թյան որոշման նախագիծը հաստատվելուց հետո, հանրապետությունում կավելանան անտառապատ տարածքները:

5.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

Որոշման նախագիծը մշակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի կողմից:

6.

Ակնկալվող արդյունքը

 

Երևան քաղաքի շրջակայքում կիսաանապատային գոտու անբարենպաստ պայմաններում ընտրված հատվածում կանտառապատվի շուրջ 31 հա տարածք։ Սևանա լճի Դրախտիկ հատվածում կանտառապատվի և կցանկապատվի 10  հա տարածք:

Ընդհանուր առմամբ կատարված աշխատանքները կնպաստեն նաև բնակլիմայական պայմանների բարելավմանը, գեղեցիկ բնապատկերի գրավչությանը և հանգստի նոր գոտիների ձևավորմանը։

7.

Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի      N1313-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը գումար հատկացնելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարու­թյան որոշման նախագիծը համապատասխանում է միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին:

 

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    29.06.2017 - 15.07.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8326

Տպել