Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՀՀ կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու և ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը գումար հատկացնելու մասին» որոշման նախագիծ

                                                                                               Ն Ա Խ Ա Գ Ի Ծ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

__________ի 2017 թվականի N     -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1313-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ  ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասին  համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը   որոշում է.

  1. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1313-Ն որոշման մեջ կատարել  լրացումներ` համա­ձայն    N1,2 հավելվածների:

2.Հայաստանի Հանրապետության  գյուղատնտեսության նախարարությանը հատկացնել 33,054.5 հազար դրամ, որից՝ ինն ամսում 26,443.6 հազար դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության  կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով), այդ թվում՝

1) «Հրազդանի անտառտնտեսության «Էրեբունու» անտառպետության 51 հա տարածքի անտառապատման աշխատանքներ» ծրագրի (2-րդ փուլ) շրջանակներում 31 հա տարածքի անտառապատման և խնամքի աշխատանքների համար`  4,167.8 հազար դրամ,

2) «Սևանա լճի 10 հա տարածքի (Դրախտիկի հատված) անտառվերականգնման» ծրագրի շրջանակներում անտառապատման և ցանկապատման աշխատանքների իրականացման համար` 17,000.2 հազար դրամ,

 3) Հայաստանի Հանրապետության անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի գործադիր մարմնի (վարչակառավարչական ապարատի) պահպանման ծախսերի համար` 11,886.5 հազար դրամ:

  1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ սույն որոշման 2-րդ կետով հատկացված գումարը նվիրաբերության պայմանագրի հիման վրա տրամադրել Հայաստանի Հանրապետության անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամին:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    29.06.2017 - 15.07.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8324

Տպել