Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ»  ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

         Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» 1995 թվականի նոյեմբերի 7-ի ՀՕ-18 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի վերնագրում «Հայաստանի Հանրապետության բնակավայրերը, նրանց ցանկը և սահմանները» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության բնակավայրերը և նրանց ցանկը» բառերով։

         Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ պարբերությունում «քաղաքի» բառը փոխարինել «համայնքի վարչական շրջանների» բառերով։

         Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածում.

  1. առաջին պարբերությունից հանել «թաղամասերի,» բառը.
  2. երկրորդ պարբերության «կարծիքը» բառը փոխարինել «և Հայաստանի Հանրապետության աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների և անվանափոխումների մասնագիտական հանձնաժողովի կարծիքները:» բառերով.
  3. երրորդ պարբերությունից հանել «Երևան քաղաքի» բառերը։

Հոդված  4. Օրենքի հավելված 2-ի.

  1. 2.1-ին բաժնի

1) 4-րդ կետում «Ագարակ (Աշտարակի շրջ.)» բառերը փոխարինել «Ագարակ» բառով.

2) 20-րդ կետում «Արտաշատավան» բառը փոխարինել «Արտաշավան .Արտաշավան գյուղ» բառերով:

  1. 2.2-րդ բաժնի 50-րդ կետում «Խաչփառ» և «Խաչփառ գյուղ» բառերը փոխարինել «Խաչփար» և «Խաչփար գյուղ» բառերով:
  2. 2.3-րդ բաժնի 1-ին կետից հանել «(Հոկտեմբերյան)» բառը:
  3. 2.5-րդ բաժնի.

1) 4-րդ կետում «. Քոբեր կայարանի գյուղ» բառերը փոխարինել «. Քոբայր գյուղ» բառերով.

2) 19-րդ կետից հանել «. Արջուտ կայարանին կից գյուղ» բառերը.

3) 59-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«59. Հալավար

Լեռնաջուր գյուղ

Ծաղկոց գյուղ

Գուշարի գյուղ

Ժամատուն գյուղ

 

4) 68-րդ կետում «Ղուրսալ» և «Ղուրսալ գյուղ» բառերը փոխարինել «Արջհովիտ» և «Արջհովիտ գյուղ» բառերով.

5) 107-րդ կետից հանել «. Փամբակ կայարանին կից գյուղ» բառերը:

  1. 2.10-րդ բաժնի.

1) 1-ին կետում «(Իջևանի շրջ.)» բառերը հանել.

2) 2-րդ կետում «Ծաղկավան (Տաուշի շրջ.)» բառերը փոխարինել «Վերին Ծաղկավան» բառերով:   

Հոդված 5. Օրենքի հավելված 2-ի 2.1-ին բաժնի 3-րդ, 67-րդ, 2.2-րդ բաժնի 3-րդ, 59-րդ, 2.3-րդ բաժնի 3-րդ, 2.4-րդ հավելվածի 23-րդ, 2.5-րդ բաժնի 4-րդ, 6-րդ, 2.6-րդ բաժնի 2-րդ, 4-րդ, 5-րդ,  2.7-րդ բաժնի 2-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Մարզի անվանումը

Համայնքի անվանումը

Բնակավայրի անվանումը

Արագածոտն

3. Թալին

Թալին քաղաք

 

 

Ագարակավան գյուղ

 

 

Ակունք գյուղ

 

 

Աշնակ գյուղ

 

 

Գառնահովիտ գյուղ

 

 

Դաշտադեմ գյուղ

 

 

Դավթաշեն գյուղ

 

 

Դիան գյուղ

 

 

Եղնիկ գյուղ

 

 

Զարինջա գյուղ

 

 

Զովասար գյուղ

 

 

Թաթուլ գյուղ

 

 

Իրինդ գյուղ

 

 

Ծաղկասար գյուղ

 

 

Կաթնաղբյուր գյուղ

 

 

Կարմրաշեն գյուղ

 

 

Կաքավաձոր գյուղ

 

 

Հացաշեն գյուղ

 

 

Ձորագյուղ գյուղ

 

 

Մաստարա գյուղ

 

 

Ներքին Բազմաբերդ գյուղ

 

 

Ներքին Սասնաշեն գյուղ

 

 

Նոր Արթիկ գյուղ

 

 

Շղարշիկ գյուղ

 

 

Ոսկեթաս գյուղ

 

 

  • Քննարկվել է

    07.12.2020 - 22.12.2020

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 16850

Տպել

Առաջարկներ`

Gayane Simonyan

21.12.2020

Կտրականապես դեմ եմ Կոտայքի մարզի Ակունք համայնքը ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան՝ Աբովյան, Ակունք, Առինջ, Արամուս, Բալահովիտ, Գեղաշեն, Գետարգել, Կաթնաղբյուր, Կամարիս, Մայակովսկի, Պտղնի, Վերին Պտղնի (թվով 12) համայնքային փնջում ընդգրկելուն: Փաստորեն, ըստ նախագծի, Ակունք գյուղը պետք է ընդգրկվի վերոնշյալ համայնքային փնջում, ինչը ենթադրում է Ակունք խոշորացված համայնքի կազմալուծում: Այնինչ, Ակունք խոշորացված համայնքը, որն ընդգրկում է օրգանապես արդյունավետորեն միմյանց հետ կապված 8 գյուղեր (Ակունք, Կոտայք, Կապուտան, Հատիս, Զովաշեն, Սևաբերդ, Զառ և Նոր գյուղ) բավականին կայացած, շոշափելի առաջընթաց գրանցող, շարունակաբար և համաչափ զարգացող համայնք է, որտեղ մշտապես վեր են հանվում իրական խնդիրները, հստակեցվում են դրանց հաղթահարման ուղիները, սահմանվում են առաջնահերթություններ և հաջողությամբ կյանքի են կոչվում դրանք: Պատահական չէ, որ 2019-ին Ակունք խոշորացված համայնքը «Համայնքների միության» և Տարածքային կառավարման նախարարության կողմից ճանաչվել է ՀՀ լավագույն համայնք: Իմ խորին համոզմամբ, Ակունք խոշորացված համայնքի կազմալուծումը և Ակունք գյուղը այդ փնջում ընդգրկելը ոչ միայն չի նպաստում, այլ հակառակը` հակասում է ՀՀ-ում վարչատարածքային բարեփոխումների շարունակականության ապահովման տրամաբանությանը: Նման մոտեցումը համարում եմ անհիմն և ապակառուցողական: Առաջարկում եմ. 1. Նախագծից հանել Կոտայքի մարզի Ակունք գյուղը, 2. Ուսումնասիրել և տարածել Ակունք համայնքի դրական փորձը` որպես խոշորացված համայնքի կառավարման հաջողված օրինակ:

Syuzan Hovsepyan

19.12.2020

Խնդրում եմ հստակ ներկայացնել, թե ի՞նչ հանրային քննարկումների արդյունքում է նման որոշում նախագծվել (խնդրում եմ ներկայացրեք հղումները, հիմքերը)։ Առաջարկում եմ նախագծից հանել ՀՀ Լոռու մարզի Թումանյան խոշորացված համայնքի կազմում մասնավորապես Դսեղ համայնքը ներառելու մասը։ Վստահաբար կարող եմ ասել, որ Դսեղի բնակչության գերակշռող մասը դեմ է այս նախագծին։ Եվ դա ունի իր հստակ պատճառները․ 1)Դսեղի բնակչության թվաքանակը արդեն իսկ 7 բնակավայրերով խոշորացված Թումանյան համայնքի ընդհանուր բնակչության թվաքանակի 1/2-ից ավելին է։ 2) Դսեղը ունի բոլոր ենթակառուցվածքները (միջնակարգ դպրոց, մանկապարտեզ, մշակույթի տուն, արտադպրոցական դաստիարակության կազմակերպման անհրաժեշտ խմբակներ, համայնքային գրադարան, առողջության պահպանման առաջնային կենտրոն, գործող եկեղեցի, փոստային ծառայություն, կարկտակայան, համայնքային հանդիսությունների սրահ և այլն), ինչպես նաև բնակչության լիարժեք սպասարկումն իրականացնելու համար անհրաժեշտ ծառայությունները՝ փողոցային լուսավորության ապահովում, աղբահանության կազմակերպում և այլն, ավելին՝ հենց Դսեղն է տարիներ շարունակ օրինակ բուժծառայություններ մատուցել նույն Մոտկորի շրջանի գյուղերին, որոնք ներկայումս մտնում են Թումանյան համայնքի կազմի մեջ։ 3) Դսեղը շատ մեծ զբոսաշրջային պոտենցիալ ունեցող և այդ ուղղությամբ զարգացող համայնք է, որը այս հեռանկարային ուղղության զարգացման համար ունի բոլոր նախադրյալները․ հյուրանոցներ, հյուրատներ, բնության այցելուների կենտրոն, զբոսաշրջային տարբեր ծառայություններ մատուցող կառույցներ։ Այսինքն՝ այս ուղղությունը համայնքի համար արդեն իսկ զարգացման գերակա ուղղություն է և բավականին շատ թվով ներդրողներ են այստեղ աշխատում։ Խոշորացման պարագայում շատ մեծ է այս ուղղությամբ տարվող աշխատանքների ինտենսիվության նվազման հավանականությունը։ 4) Դսեղը ինքնաբավ համայնք է, որն ի վիճակի է և ունի բոլոր ռեսուրսներն ու հնարավորությունները՝ ապահովելու սեփական համայնքի բնակչության /և ոչ միայն/ կարիքները և պահանջմունքները և խոշորանալու պարագայում Դսեղը միայն տուժելու է թե՛ ֆինանսական, թե՛ ծառայությունների ստացման, թե՛ ներդրումների քանակի նվազման տեսանկյունից։ Այս տեսանկյունից ո՞րն է հիմնավորումը, չէ՞ որ խոշորացումը պետք է բխի բոլոր համայնքների շահերից։ Ո՞րն է Դսեղ համայնքի շահն այս իրավիճակում։

Անի Կարապետյան

18.12.2020

Կոչ եմ անում վերանայել նախագիծը և չկազմաքանդել արդեն կայացած համայնքները:

Տեսնել ավելին