Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր

 

ՀՀ-ում վարչատարածքային բարեփոխումների շարունակականությունն ապահովելու նպատակով՝ ՀՀ կառավարության ծրագրում (ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 8-ի №65-Ա), ինչպես նաև ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի №650-Լ որոշմամբ հաստատված գերակա խնդիրների և միջոցառումների ցանկում ընդգրկվել է «Վարչատարածքային բաժանման մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը» միջոցառումը: Այդ նախագծով նախատեսվում է ձևավորվել հետևյալ համայնքային փնջերը.

ՀՀ Արագածոտնի մարզի Թալին՝ Թալին, Ագարակավան, Ակունք, Աշնակ, Գառնահովիտ, Դաշտադեմ, Դավթաշեն, Դիան, Եղնիկ, Զարինջա, Զովասար, Թաթուլ, Իրինդ, Ծաղկասար, Կաթնաղբյուր, Կարմրաշեն, Կաքավաձոր, Հացաշեն, Մաստարա, Ներքին Բազմաբերդ, Ներքին Սասնաշեն, Նոր Արթիկ, Շղարշիկ, Ոսկեթաս, Պարտիզակ, Սուսեր, Վերին Բազմաբերդ, Վերին Սասնաշեն, Ցամաքասար (թվով 29),

ՀՀ Արագածոտնի մարզի Դդմասար՝ Դդմասար, Արևուտ, Թլիկ, Կանչ, Հակո, Սորիկ (թվով 6),

         ՀՀ Արարատի  մարզի Մասիս՝ ք. Մասիս, Ազատաշեն, Այնթապ, Արբաթ, Արգավանդ, Արևաբույր, Գեղանիստ, Գետափնյա, Դաշտավան, Դարակերտ, Դարբնիկ, Զորակ, Խաչփար, Հայանիստ, Հովտաշատ, Ղուկասավան, Մարմարաշեն, Նիզամի, Նոր Խարբերդ, Նոր Կյուրին, Նորաբաց, Նորամարգ, Ջրահովիտ, Ռանչպար, Սայաթ Նովա, Սիս, Սիփանիկ (թվով 27),

         ՀՀ Արարատի  մարզի Արաքս՝ Մխչյան, Աբովյան, Ազատավան, Արաքսավան, Արևշատ, Բաղրամյան, Բարձրաշեն, Բերքանուշ, Բյուրավան, Բուրաստան, Գետազատ, Դեղձուտ, Դիմիտրով, Դիտակ, Լանջազատ, Կանաչուտ, Հովտաշեն, գ. Մասիս, Մրգանուշ, Մրգավետ, Նշավան, Ջրաշեն, Վարդաշեն (թվով 23),

         ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր՝ Մեծամոր, Ակնալիճ, Աղավնատուն, Ամբերդ, Այգեշատ, Արագած, Արշալույս, Արտաշար, Արևիկ, Գեղակերտ, Դաշտ, Դողս, Եղեգնուտ, Զարթոնք, Լեռնամերձ, Ծաղկալանջ, Ծաղկունք, Ծիածան, Հայթաղ, Հովտամեջ, Մայիսյան, Մրգաշատ, Մրգաստան, Շահումյան, Շահումյանի թռչնաֆաբրիկա, Տարոնիկ (թվով 26):

         ՀՀ Լոռու մարզի Թումանյան՝ Թումանյան, Դսեղ, Ձորագետ, Չկալով (թվով 4),

         ՀՀ Լոռու մարզի Սպիտակ՝ Սպիտակ, Արևաշող, Գեղասար, Գոգարան, Լեռնանցք, Լեռնավան, Լուսաղբյուր, Խնկոյան, Ծաղկաբեր, Կաթնաջուր, Հարթագյուղ, Արջհովիտ, Մեծ Պարնի, Նոր Խաչակապ, Շենավան, Շիրակամուտ, Ջրաշեն, Սարալանջ, Սարահարթ, Սարամեջ, Քարաձոր (թվով 21),

         ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան՝ Աբովյան, Ակունք, Առինջ, Արամուս, Բալահովիտ, Գեղաշեն, Գետարգել, Կաթնաղբյուր, Կամարիս, Մայակովսկի, Պտղնի, Վերին Պտղնի (թվով 12),

         ՀՀ Կոտայքի մարզի Նաիրի՝ Եղվարդ, Արգել, Գետամեջ, Թեղենիք, Մրգաշեն, Նոր Արտամետ, Նոր Գեղի, Նոր Հաճն, Պռոշյան, Քանաքեռավան, Քասախ, Քարաշամբ (թվով 12),

         ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձոր՝ Ծաղկաձոր, Մեղրաձոր (թվով 2),

         ՀՀ Շիրակի մարզի Արթիկ՝ Արթիկ, Անուշավան, Արևշատ, Գեղանիստ, Գետափ, Լեռնակերտ, Լուսակերտ, Հայկասար, Հայրենյաց, Հառիճ, Հոռոմ, Հովտաշեն, Մեծ Մանթաշ, Մեղրաշեն, Նահապետավան, Նոր Կյանք, Պեմզաշեն, Սարալանջ, Սարատակ, Սպանդարյան, Վարդաքար, Տուֆաշեն, Փանիկ, Փոքր Մանթաշ (թվով 24):

         Այսպիսով, առաջարկվող ծրագրերում ներգրավված է լինելու թվով 186 համայնք, որոնց միավորման արդյունքում ձևավորվելու է թվով 11 համայնք:

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  փոփոխություններ կատարելու նպատակն է՝ վերոնշյալ համայնքներում նշանակել համայնքի ավագանու ընտրություն, միավորվող համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները դադարեցնելու և միավորված համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ստանձնման ժամկետների վերաբերյալ օրենքով տալ իրավակարգավորումներ:

Կարգավորվում է նաև Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի կենտրոնը Սոթք բնակավայրից Գեղամասար բնակավայր տեղափոխելու հարցը, ինչը պայմանավորված է վերջին երկու տարվա ընթացքում համայնքի բնակչության և ՏԻՄ-երից ստացված բազմաթիվ դիմումները վերլուծելու և արդյունքում համայնքային կենտրոնը Գեղամասար բնակավայր տեղաթոխելու հարցին ընդառաջելու հանգամանքով:

 

  • Քննարկվել է

    07.12.2020 - 22.12.2020

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 16842

Տպել

Առաջարկներ`

Gayane Simonyan

21.12.2020

Կտրականապես դեմ եմ Կոտայքի մարզի Ակունք համայնքը ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան՝ Աբովյան, Ակունք, Առինջ, Արամուս, Բալահովիտ, Գեղաշեն, Գետարգել, Կաթնաղբյուր, Կամարիս, Մայակովսկի, Պտղնի, Վերին Պտղնի (թվով 12) համայնքային փնջում ընդգրկելուն: Փաստորեն, ըստ նախագծի, Ակունք գյուղը պետք է ընդգրկվի վերոնշյալ համայնքային փնջում, ինչը ենթադրում է Ակունք խոշորացված համայնքի կազմալուծում: Այնինչ, Ակունք խոշորացված համայնքը, որն ընդգրկում է օրգանապես արդյունավետորեն միմյանց հետ կապված 8 գյուղեր (Ակունք, Կոտայք, Կապուտան, Հատիս, Զովաշեն, Սևաբերդ, Զառ և Նոր գյուղ) բավականին կայացած, շոշափելի առաջընթաց գրանցող, շարունակաբար և համաչափ զարգացող համայնք է, որտեղ մշտապես վեր են հանվում իրական խնդիրները, հստակեցվում են դրանց հաղթահարման ուղիները, սահմանվում են առաջնահերթություններ և հաջողությամբ կյանքի են կոչվում դրանք: Պատահական չէ, որ 2019-ին Ակունք խոշորացված համայնքը «Համայնքների միության» և Տարածքային կառավարման նախարարության կողմից ճանաչվել է ՀՀ լավագույն համայնք: Իմ խորին համոզմամբ, Ակունք խոշորացված համայնքի կազմալուծումը և Ակունք գյուղը այդ փնջում ընդգրկելը ոչ միայն չի նպաստում, այլ հակառակը` հակասում է ՀՀ-ում վարչատարածքային բարեփոխումների շարունակականության ապահովման տրամաբանությանը: Նման մոտեցումը համարում եմ անհիմն և ապակառուցողական: Առաջարկում եմ. 1. Նախագծից հանել Կոտայքի մարզի Ակունք գյուղը, 2. Ուսումնասիրել և տարածել Ակունք համայնքի դրական փորձը` որպես խոշորացված համայնքի կառավարման հաջողված օրինակ:

Syuzan Hovsepyan

19.12.2020

Խնդրում եմ հստակ ներկայացնել, թե ի՞նչ հանրային քննարկումների արդյունքում է նման որոշում նախագծվել (խնդրում եմ ներկայացրեք հղումները, հիմքերը)։ Առաջարկում եմ նախագծից հանել ՀՀ Լոռու մարզի Թումանյան խոշորացված համայնքի կազմում մասնավորապես Դսեղ համայնքը ներառելու մասը։ Վստահաբար կարող եմ ասել, որ Դսեղի բնակչության գերակշռող մասը դեմ է այս նախագծին։ Եվ դա ունի իր հստակ պատճառները․ 1)Դսեղի բնակչության թվաքանակը արդեն իսկ 7 բնակավայրերով խոշորացված Թումանյան համայնքի ընդհանուր բնակչության թվաքանակի 1/2-ից ավելին է։ 2) Դսեղը ունի բոլոր ենթակառուցվածքները (միջնակարգ դպրոց, մանկապարտեզ, մշակույթի տուն, արտադպրոցական դաստիարակության կազմակերպման անհրաժեշտ խմբակներ, համայնքային գրադարան, առողջության պահպանման առաջնային կենտրոն, գործող եկեղեցի, փոստային ծառայություն, կարկտակայան, համայնքային հանդիսությունների սրահ և այլն), ինչպես նաև բնակչության լիարժեք սպասարկումն իրականացնելու համար անհրաժեշտ ծառայությունները՝ փողոցային լուսավորության ապահովում, աղբահանության կազմակերպում և այլն, ավելին՝ հենց Դսեղն է տարիներ շարունակ օրինակ բուժծառայություններ մատուցել նույն Մոտկորի շրջանի գյուղերին, որոնք ներկայումս մտնում են Թումանյան համայնքի կազմի մեջ։ 3) Դսեղը շատ մեծ զբոսաշրջային պոտենցիալ ունեցող և այդ ուղղությամբ զարգացող համայնք է, որը այս հեռանկարային ուղղության զարգացման համար ունի բոլոր նախադրյալները․ հյուրանոցներ, հյուրատներ, բնության այցելուների կենտրոն, զբոսաշրջային տարբեր ծառայություններ մատուցող կառույցներ։ Այսինքն՝ այս ուղղությունը համայնքի համար արդեն իսկ զարգացման գերակա ուղղություն է և բավականին շատ թվով ներդրողներ են այստեղ աշխատում։ Խոշորացման պարագայում շատ մեծ է այս ուղղությամբ տարվող աշխատանքների ինտենսիվության նվազման հավանականությունը։ 4) Դսեղը ինքնաբավ համայնք է, որն ի վիճակի է և ունի բոլոր ռեսուրսներն ու հնարավորությունները՝ ապահովելու սեփական համայնքի բնակչության /և ոչ միայն/ կարիքները և պահանջմունքները և խոշորանալու պարագայում Դսեղը միայն տուժելու է թե՛ ֆինանսական, թե՛ ծառայությունների ստացման, թե՛ ներդրումների քանակի նվազման տեսանկյունից։ Այս տեսանկյունից ո՞րն է հիմնավորումը, չէ՞ որ խոշորացումը պետք է բխի բոլոր համայնքների շահերից։ Ո՞րն է Դսեղ համայնքի շահն այս իրավիճակում։

Անի Կարապետյան

18.12.2020

Կոչ եմ անում վերանայել նախագիծը և չկազմաքանդել արդեն կայացած համայնքները:

Տեսնել ավելին