Հիշել նախագիծը
«Հարկադիր կատարման մասնավոր համակարգի ներդրման վերաբերյալ հայեցակարգին» հավանություն տալու մասին կառավարության որոշման նախագիծ
-
4 - Կողմ
-
20 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Տիրայր Վարդազարյան 27.11.2020 09:39:23 | Նույն տրամաբանությամբ պետական բոլոր ինստիտուտները պետք է մասնավորեցվեն: Ցածր վարձատրությունը չի կարող լինել պատճառ տարիներով կայացած համակարգը (թեկուզ լի թերություններով) ապամոնտաժելու համար: Դա բերելու է այլ բազմաթիվ խնդիրների, օրինակ` ցածր հայցագնով կատ. թերթերի չկատարման, ծախսերի բարձրացման, բանկային, հարկային և այլ գաղտնիք հանդիսացող տեղեկությունները մասնավորին բացահայտելով` դրանից բխող բոլորվնասակար հետևանքներով պետության համար: | ||
2 | Տիրայր Վարդազարյան 27.11.2020 09:39:23 | Փոփոխությունն անընդունելի է | ||
3 | Գուրգեն Գրիգորյան 27.11.2020 10:52:41 | Միանշանակ դեմ եմ այս ծիծաղելի հիմնավորումներով նախագծին: Սա նույնն է, թե, պայմանական, նման լիազորթւոյւններով օժտել մասնավոր պահնորդական ծառայությանը, որ վերջինս ապահովի ՀՀ անունից կայացվող դատական ակտերի հարկադիր կատարումը: Այս խայտառակ նախագիծը կյանքի կոչվելու դեպքում կազմաքանդվելու է դատական ակտի հարկադիր կատարման ինստիտուտը, արդարադատության իրականացումը դառնալու է անիմաստ, քանի որ չի լինելու պետության պոզիտիվ պարտավորթյուն՝ դատական ակտի կյանքի կոչման ուղղությամբ: ԴԵՄ ԵՄ: | ||
4 | Ա Հարությունյան 04.12.2020 10:21:58 | Ներկայացված նախագծի հիմնավորումները բացարձակապես չեն արտահայտում և բավարար չափով հիմնավորում հայեցակարգի ներդրման նպատակը, ինչպես նաև ակնկալվող արդյունքները։ Հայեցակարգը մակերեսային է, անհրաժեշտ չափով վերլուծված և հիմնավորված չէ։ Հարկադիր կատարման ծառայությունը օժտված է լեգիտիմ հարկադրանքի իրավունքով, ինչն էլ ապահովում է վերջինիս դերն ու նշանակությունը պայմանավորված արդար դատաքննության և դատարանի մատչելիության իրավունքների, պետության պոզիտիվ պարտականության ապահովման գործառույթում։ Պետությունը չի կարող իր իր լեգիտիմ հարկադրանքի իրավունքը զիջել որևէ մասնավոր կազմակերպության։ |