«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մայիսի 27-ի N 866-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի N 1662-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշումների նախագծեր
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի N 866-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Կարգավորման ենթակա խնդրի սահմանումը, առկա իրավիճակը.
2019 թվականին ընդունվեց Կառավարության «Հայաստանի Հանրապետության տարեկան պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով բնակարանային ապահովման ծրագրի մասին» N 1666-Ն որոշումը, որով սահմանվում է բնակարանների գնման վկայագրերի տրամադրման կարգը։ Սույն որոշման նպատակն է 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած` բնակարանի առաջնահերթ կարիք ունեցող անձանց մշտական օթևանով ապահովումը։
2020 թվականի մայիսի 27-ին ընդունվեց Կառավարության 2019 թվականի մայիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի n 1666-ն որոշման մեջ փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին» N 866-Ն որոշումը, որի 2-րդ կետի հիմքով սկիզբ դրվեց ԲԳՎ-ի ծրագրի երկրորդ փուլի իրակնացմանը։
Կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի N 1666-Ն որոշման 18-րդ կետի համաձայն՝ Վկայագրի միջոցով բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման ժամկետը սահմանվում է սույն որոշման 34-րդ կետով սահմանված կարգով վկայագիրն ստանալու պահից 1 տարի՝ առանց ժամկետի երկարաձգման հնարավորության:
Հաշվի առնելով, որ 2020 թվականի դեկտեմբերի վերջին գումարների հետվերդարձի դեպքում բազմաթիվ ԲԳՎ-ի ժամկետները դեռևս մարված չեն լինելու (ծրագիրը ընդունվել է մայիսի 27-ին), ուստի ԲԳՎ ստացած անանց թեև վերապահվել է ԲԳՎ-ի իրացման իրավունք, սակայն վերջիններս հնարավորություն չեն ունենալու իրացնել ԲԳՎ-ով սահմանված գումարը, ուստի անհրաժեշտություն է առաջացել սահմանել ընթացակարգ, որը կապահովի սույն գործընթացի սահուն և անխափան իրականացումը՝ առանց ոտնահարելու շահառուների իրավուքները։
- Կարգավորման նպատակները, ակնկալվող արդյունքը.
Նախագծի նպատակն է սահմանել, որ 2020 թվականի դեկտեմբերի 20-ի դրությամբ չօգտագործված մնացորդային գումարները փոխանցվում են նոտարների դեպոզիտ հաշիվներին, ինչի միջոցով կապահովվի անձանց իրավունքների իրացման երաշխավորումը, և փաստացի ԲԳՎ ստացած, սակայն 1 տարվա ժամկետը դեռևս չսպառած անձանց կտրվի ծրագրից արդյունավետ օտվելու հնարավորությունը։
- Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը.
Կառավարության որոշման նախագիծը մշակվել է ՏԿԵՆ Միգրացիոն ծառայության կողմից։
- Տեղեկություն այն աղբյուրների մասին, որոնցից օգտվել են հարցը կարգավորելիս, նորմատիվ իրավական ակտերի դեպքում՝ նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը.
Նախագծի մշակման ձևական իրավական աղբյուր է հանդիսանում «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքը։
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտում փոփոխություն կամ լրացում կարող է կատարվել միայն նույն տեսակի և բնույթի նորմատիվ իրավական ակտով:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 1662-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Կարգավորման ենթակա խնդրի սահմանումը, առկա իրավիճակը.
2019 թվականին ընդունվեց Կառավարության «Հայաստանի Հանրապետության տարեկան պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով բնակարանային ապահովման ծրագրի մասին» N 1666-Ն որոշումը, որով սահմանվում է բնակարանների գնման վկայագրերի տրամադրման կարգը։ Սույն որոշման նպատակն է 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած` բնակարանի առաջնահերթ կարիք ունեցող անձանց մշտական օթևանով ապահովումը։
Կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի N 1662-Ն որոշմամբ սահմանվել է՝ Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվից 1,492,400.0 հազ. դրամ ուղղել Միգրացիոն ծառայության կողմից 2019 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ իրականացված ուսումնասիրության արդյունքներով Ադրբեջանից բռնագաղթած, ժամանակավոր կացարանում փաստացի բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած Երևան քաղաքի Աջափնյակ, Ավան, Մալաթիա-Սեբաստիա, Նորք-Մարաշ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ժամանակավոր կացարաններում բնակվող ընտանիքներին բնակարաններով ապահովման նպատակով բնակարանների գնման վկայագրերի ձեռքբերման միջոցով բնակարանների խնդիրների լուծմանը։
Հարկ է նշել, որ վերոնշյալ անձանց ԲԳՎ-ի տրամադրումը սկսել է սահմանված ընթացակարգերի հիման վրա սկսվել է 2020 թվականի մարտ ամսից։ Կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21 -ի N 1666-Ն որոշման հավելվածի 18-րդ կետի համաձայն՝ Վկայագրի միջոցով բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման ժամկետը սահմանվում է սույն որոշման 34-րդ կետով սահմանված կարգով վկայագիրն ստանալու պահից 1 տարի՝ առանց ժամկետի երկարաձգման հնարավորության:
Միաժամանակ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածմամբ պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 1-ին կետով Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով արտակարգ դրություն հայտարարելու հանգամանքը՝ սույն որոշման հավելվածի 18-րդ կետով և սույն որոշման N 4 ձևով սահմանված բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար աջակցություն ստանալու մասին պայմանագրի 2.3.1-ին, 4.1-ին, 4.2-րդ կետերով սահմանված 1 տարի (12 ամիս) ժամկետը երկարաձգվել է արտակարգ դրության ժամկետով:
Վերոնշյալ կարգավորումներից բխում է, որ 2020 թվականի դեկտեմբերի 20-ի դրությամբ բազմաթիվ ԲԳՎ-ի ժամկետները դեռևս մարված չեն լինելու, ուստի ԲԳՎ ստացած անձանց թեև վերապահվել է ԲԳՎ-ի իրացման իրավունք, սակայն վերջիններս հնարավորություն չեն ունենալու իրացնել ԲԳՎ-ով սահմանված գումարները։
Հետևապես անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել Կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի N 1662-Ն որոշման մեջ։
- Կարգավորման նպատակները, ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման նպատակն է ապահովել անձանց իրավունքների իրացման երաշխավորումը, և փաստացի ԲԳՎ ստացած, սակայն 1 տարվա ժամկետը դեռևս չսպառած անձանց ապահովել ծրագրից արդյունավետ օգտվելու հնարավորությունը։
- Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը.
Կառավարության որոշման նախագիծը մշակվել է ՏԿԵՆ Միգրացիոն ծառայության կողմից։
- Տեղեկություն այն աղբյուրների մասին, որոնցից օգտվել են հարցը կարգավորելիս, նորմատիվ իրավական ակտերի դեպքում՝ նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը.
Նախագծի մշակման ձևական իրավական աղբյուր է հանդիսանում «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքը։
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտում փոփոխություն կամ լրացում կարող է կատարվել միայն նույն տեսակի և բնույթի նորմատիվ իրավական ակտով:
-
Քննարկվել է
17.11.2020 - 03.01.2021
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Ֆինանսական, Տարածքային կառավարման և զարգացման
-
Նախարարություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Դիտումներ` 5324
Տպել