«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մայիսի 27-ի N 866-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի N 1662-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշումների նախագծեր
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
______ 2020 թվականի N__ -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի N 866-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Կառավարության 2020 թվականի մայիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի N 1666-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 866-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները.
«1) Որոշման 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«2020 թվականի դեկտեմբերի 10-ի դրությամբ չօգտագործված մնացորդային գումարները փոխանցվում են նոտարների դեպոզիտ հաշիվներին՝ սույն որոշման 2.1-ին և 2.2-րդ կետերով սահմանված կարգով։».
2) Որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին և 2.2-րդ կետով.
«2.1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության պետին՝ 2020 թվականի դեկտեմբերի 10-ից հետո 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել համապատասխան հանձնարարականներ նոտարների դեպոզիտ հաշիվներին հաշվեգրելու համար՝ հաշվի առնելով սույն որոշման 2-րդ կետով սահմանված ծրագրի շահառուների բաշխվածությունն ըստ Երևան քաղաքի վարչական շրջանների և համապատասխան նոտարական տարածքների, տվյալ նոտարի կողմից սպասարկվող ընտանիքների քանակը և այդ ընտանիքների մասով նախատեսված ֆինանսական աջակցության չափը:
2.2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 25-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետարանում սույն որոշման 2.1-րդ կետով նշված նոտարների անվամբ առկա դեպոզիտային հաշիվներին փոխանցել սույն որոշման 2-րդ կետով նախատեսված միջոցները:»։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
______ 2020 թվականի N__ -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 1662-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 1662-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
«1) Որոշման 5-րդ կետում «2020 թվականի դեկտեմբերի 20-ի դրությամբ» բառերը փոխարինել «2021 թվականի դեկտեմբերի 20-ի դրությամբ» բառերով.
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
-
Քննարկվել է
17.11.2020 - 03.01.2021
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Ֆինանսական, Տարածքային կառավարման և զարգացման
-
Նախարարություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Դիտումներ` 5322
Տպել