Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-ի N 596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-ի N 596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ  ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

1. Անհրաժեշտությունը

     

      ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի N 1586-Ն որոշման Հավելվածի V գլխով,  «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին»  օրենքի 9-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 2017 թվականի հունիսի 29-ի «Շինությունների նպատակային նշանակության դասակարգման ցանկը սահմանելու մասին» N757-Ն որոշման  հավելվածի 9-րդ, 11-րդ, 12-րդ և 13-րդ կետերով, ՀՀ Նախագահի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության հայեցակարգը հաստատելու մասին» կարգադրության 40-րդ, 41-րդ, 42-րդ, 51-րդ և 54-րդ կետերով սահմանված պահանջներով։

 

 

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

     

     Ծրագրի իրագործման անհրաժեշտության վերաբերյալ

     ՀՀ տարածքում նոր կառուցվող և վերակառուցվող, արդիականացվող, ընդլայնվող բնակելի, կրթական, առողջապահական, վարչական և հասարակական այլ նշանակության շենքերի և շինությունների համար նկուղային և որմնախարսխային հարկերի, ինչպես նաև ստորգետնյա ավտոկայանատեղիների նախագծման, կառուցման, նորոգման, շահագործման, դրանցում քաղաքացիական պաշտպանության կառույցների սենքերի (ապաստարանների և/կամ թաքստոցների) տեղակայման (ներկառուցման), դրանց թույլտվությունների ձեռքբերման մասով առկա օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերն ու նորմատիվատեխնիկական փաստաթղթերը լրամշակման կարիք ունեն:

    Բնակելի և հասարակական շենքերի նկուղային և որմնախարսխային հարկերի, ստորգետնյա ավտոկայանատեղիների, ինչպես նաև ապաստարանների և թաքստոցների նախագծման, կառուցման, ընթացիկ նորոգման և բարեկարգման աշխատանքների ու տեխնիկական առաջադրանքների մշակման վերաբերյալ բավարար-նվազագույն պահանջների սահմանումը օրակարգային է:

    Խնդիրը կարևորվում է հատկապես  արտակարգ իրավիճակների պայմաններում՝

  • այդ թվում ռազմական դրության ժամանակ՝ երբ ապաստարանների և թաքստոցների  տիպային նախագծերի մշակման կամ արդեն իսկ գոյություն ունեցող օբյեկտների վերակառուցման, նորոգման կամ նորերի կառուցման համար  նախագծային (նորմատիվային) հիմնավորումների առկայությունը խիստ  անհրաժեշտ է:

     Խնդիրն ակնհայտ է մարդկանց մեծ քանակով հնարավոր կուտակումների պարագայում՝ հասարակական վայրերի շենք- շինություններում, բնակելի շենքերում, նախադպրոցական և դպրոցական հաստատություններում, առողջապահական համալիրներում, առևտրի խոշոր կենտրոններում և այլն:

    ՀՀ քաղաքաշինության կոմիտեն ներկայումս նախաձեռնել է նաև մի շարք նորմատիվատեխնիկական փաստաթղթերի լրամշակման և մշակման գործընթաց, որը վերաբերում է .

  • ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 11-ի «Բնակելի, հասարակական, արտադրական շենքերի և շինությունների նախագծային փաստաթղթերի կազմը և բովանդակությունը սահմանող կանոնները հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2006 թվականի նոյեմբերի 29-ի  N 273-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N128-Ն հրամանին,
  • ՀՀ քաղաքաշինության նախարարի  2014 թվականի մարտի 31-ի «ՀՀՇՆ 31-01-2014 «Բնակելի շենքեր.Մաս I. Բազմաբնակարան բնակելի շենքեր» շինարարական նորմերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի N82 հրամանում փոփոխություն կատարելու  մասին» N 93-Ն  հրամանին,
  • «ՀՀՇՆ 31-03- «Հասարակական շենքեր և շինություններ» շինարարական նորմերին :

    Շահագրգիռ մարմինների առաջարկությունների և դիտողությունների համաձայն նշված նորմերը վերջնամշակվել են և 16.10.2020թ N01/14/8223-2020 գրությամբ ներկայացվել պետական իրավական փորձաքննության՝ ՀՀ արդարադատության նախարարություն, որից հետո նախատեսվում է փաստաթղթերը հաստատել  ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի համապատասխան հրամաններով:

 

    ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի  N 596-Ն որոշման մեջ նախատեսված փոփոխությունների վերաբերյալ

    ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի  «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին»  N 596-Ն որոշմամբ սահմանված  Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգում առկա չեն հստակ և պարտադիր իրավակարգավորումներ:

     Շենքերի և շինությունների գոյություն ունեցող նկուղային և որմնախարսխային հարկերում, ինչպես նաև ստորգետնյա ավտոկայանատեղիներում քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցների սենքերի (ապաստարանների և/կամ թաքստոցների) ընթացիկ նորոգման և բարեկարգման աշխատանքները դասակարգվել են, որպես  ընթացիկ բնույթ կրող միջոցառումներ ու ընդգրկվել ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի  N 596-Ն որոշմամբ հաստատված N4 հավելվածի ցածր ռիսկայնության աստիճանի (I կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների ցանկում, որոնց համար չի պահանջվի շինարարության թույլտվություն, սակայն կպահանջվեն՝ ճարտարապետահատակագծային առաջադրանք, էսքիզային նախագիծ, իրավասու մարմնի (համայնքի ղեկավարի) ու ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական  մարմնի հետ համաձայնեցումներ:

    Ընդ որում՝ քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցների սենքերում՝ ապաստարաններում և թաքստոցներում (այդ թվում նկուղային և (կիսանկուղային) որմնախարսխային հարկերում ներկառուցված) իրականացվող շինարարական աշխատանքները (նորոգումից մինչև կառուցում և վերակառուցում)  պետք է պարտադիր հիմնավորվեն տեխնիկական վիճակի հետազննության եզրակացություններով:

    Որպես բարձր ռիսկայնության (IV կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտներ՝ նոր կառուցվող, վերակառուցվող, արդիականացվող բնակելի և հասարակական նշանակության շենքերի և շինությունների համար նախատեսվել են պարտադիր պահանջներ ճարտարապետահատակագծային առաջադրանքներով սահմանվող  դրույթներում՝, մասնավորապես՝ ամբողջ շինության մաս կազմող նկուղային և որմնախարսխային հարկերի, ինչպես նաև ավտոկայանատեղիների նախատեսման  և քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցների սենքերի տեղակայման- ներկառուցման (ապաստարանների և/կամ  թաքստոցների) վերաբերյալ :

 

    «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցներ» շինարարական նորմերի մշակման վերաբերյալ

    Նշված  նորմերի ու կանոնների մշակման գործընթացի նախապատրաստական աշխատանքները մեկնարկել են (<Հայաստանի Շինարարների Միություն> հասարակական կազմակերպության, մի շարք նախագծային կազմակերպությունների հետ քննարկումների կազմակերպմամբ) մինչև ռազմական դրության աշխատանքային ռեժիմի սահմանումը:

    Միաժամանակ.

    2020թվականի հոկտեմբերի 6-ին և 10-ին ՀՀ քաղաքաշինության կոմիտեում տեղի է ունեցել քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցների (ապաստարանների և թաքստոցների) նախագծման նորմերի ու կանոնների մշակման գործընթացի առանձնահատկությունների և համապատասխան տեխնիկական առաջադրանքի կազմման աշխատանքների եռակողմ քննարկում՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և ՀՀ պաշտպանության նախարարության  ներկայացուցիչների մասնակցությամբ:

   Կարևորելով խնդրի հրատապությունը, քննարկման արդյունքներով.

  • համաձայնեցված և հաստատված տեխնիկական առաջադրանքի  հիմքով կազմակերպվել  է աշխատանքների մրցութային ձեռքբերման գործընթաց՝ «գնանշման հարցում» ընթացակարգի կիրառմամբ՝ ՀՀ կառավարության  2017 թվականի մայիսի  4-ի  N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 23-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջին համապատասխան,
  • աշխատանքների գնման գործընթացը կազմակերպվել է «Գնումների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ կետի 1-ին ենթակետի  համաձայն՝ մինչև ֆինանսական միջոցներ նախատեսվելը:

    2020 թվականի հոկտեմբերի 19-ին <Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցներ> շինարարական նորմերի մշակման աշխատանքների ձեռքբերման մրցութային հայտը (հրավերի պահանջը)  տեղադրվել է   ՀՀ ֆինանսների նախարարության gnumner.am կայքէջում:

   ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և <Հայնախագիծ> բաց բաժնետիրական ընկերության միջև  2020թվականի նոյեմբերի 2-ին  կնքվել է պետության կարիքների համար շինարարական նորմերի մշակման աշխատանքների կատարման N ՀՀՔԿ-ԳՀԱՇՁԲ-20/2 պետական գնման պայմանագիրը (կցվում է)՝ 7,800.000հազ.դրամ արժեքով:  2008 թվականին կատարման ենթակա աշխատանքների ժամկետը սահմանվել է պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև բյուջետային տարվա  ավարտը:<Հայաստանի Հանրապետոթւյան քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցներ> շինարարական նորմերի մշակման պետական գնման պայմանագրի կատարման ընդհանուր ժամկետը կազմում է 260 օրացուցային օր:  

 

    Ծրագրի ֆինանսավորման վերաբերյալ

    Օբյեկտի ֆինանսավորման ապահովումը 2020թվականին առաջարկվում է դիտարկել առաջնահերթ կատարման ենթակա աշխատանքների շրջանակներում, որոնք հնարավոր է կատարել մինչև  բյուջետային տարվա ավարտը՝ մասնավորապես, ապահովել օբյեկտի տեխնիկական առաջադրանքով նախատեսվող նախապատրաստական աշխատանքների կատարումը՝ ուսումնասիրել Ռուսաստանի Դաշնության և այլ առաջադեմ երկրների փորձը, ուսումնասիրության արդյունքներով հստակեցնել սահմանվող նորմերի պահանջների շրջանակը, հավաքագրել ելակետային տվյալները և վերլուծել միջազգային, տարածաշրջանային՝ եվրոպական ու միջպետական, ինչպես նաև ազգային փաստաթղթերով ամրագրված պահանջները և դրանց համադրելիության հնարավորությունը,  ՀՀ տարածքում քաղաքացիական պաշտպանության պարտպանական կառույցների անհրաժեշտ տեսակներն ու դրանց  հզորությունները:

    Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի 2020 թվականի սեպտեմբերի 29-ի N 01/16/7689-2020 գրությամբ ՀՀ ֆինանսների նախարարություն է ներկայացվել առաջարկ՝ ՀՀ 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված և դեռևս փաստացի չֆինանսավորված միջոցները (ընդամենը՝ 426,201.9 հազ. դրամ, որից «Նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակում և տեղայնացում» միջոցառման մասով՝ 8,214.0 հազ.դրամ) ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ ուղղելու վերաբերյալ, առաջարկվում է`

  • 2020թվականին իրացման ենթակա գումարի (պետական գնման պայմանագրի 4.1.1 կետով նախատեսված 25% կանխավճարի)՝ 1,950.0հազ.դրամի չափով ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից կատարել հատկացում,
  • պայմանագրի մնացորդային 5,850.0 հազ.դրամը նախատեսել  2021թվականին:

 

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի աշխատակիցներ

 

4. Ակնկալվող արդյունքը

     ՀՀ տարածքում նոր կառուցվող և վերակառուցվող բնակելի ու  հասարակական շենքերի (հատկապես դպրոցական, նախադպրոցական, առողջապահական, մշակութային և վարչական օբյեկտների, առևտրի մեծ կենտրոնների, սպորտային և հյուրանոցային համալիրների և այլն) նկուղային, որմնախարսխային հարկերում, ստորգետնյա ավտոկայանատեղիներում քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցների նախագծման (տեղակայման) և շինարարության արդյունավետ իրականացման համար իրավական հիմքերի ստեղծում, նորմատիվատեխնիկական կարգավորումների ապահովում:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-ի N 596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ  ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ  ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու, Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, փոփոխություն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ և  լրացումներ կատարելու և  Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին գումար հատկացնելու մասին»  Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների փոփոխություններ չեն առաջանում։

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-ի N 596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ  ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ  ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ/ԿԱՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԻ  ՄԱՍԻՆ

 

 

1. Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման մեջ փոփոխություններ  կատարելու, Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, փոփոխություն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ և  լրացումներ կատարելու և  Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին գումար հատկացնելու մասին»  ՀՀ կառավարության   որոշման   նախագծի   ընդունման կապակցությամբ   այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա։

2. Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու, Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, փոփոխություն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ և  լրացումներ կատարելու և  Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին գումար հատկացնելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը համապատասխանում է միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին։

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-ի N 596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ  ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

1. Հասարակությանը նախագծի վերաբերյալ իրազեկումը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու, Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, փոփոխություն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ և  լրացումներ կատարելու և  Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին գումար հատկացնելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը տեղադրված է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի www.minurban.am և իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքերում.

2. Հասարակության մասնակցությունը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման մեջ փոփոխություններ  կատարելու, Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, փոփոխություն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ և  լրացումներ կատարելու և  Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին գումար հատկացնելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի վերաբերյալ առաջարկություններ չեն ներկայացվել:

 

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    05.11.2020 - 20.11.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Քաղաքաշինություն

  • Նախարարություն

    Քաղաքաշինության կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7180

Տպել