Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-ի N 596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2020 թվականի    _________ _____-ի N ______-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-ի N 596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ  ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

      Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10.1 հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածը, ինչպես նաև համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի և 23-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը  ո ր ո շ ո ւ մ  է.

1. ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում քաղաքաշինական գործունեության իրականացման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N596-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

1) Հավելված N 1-ի « VI. Բնակելի, հասարակական, արտադրական օբյեկտների և դրանց համալիրների ճարտարապետաշինարարական նախագծերի մշակումը, համաձայնեցումը և հաստատումը.Շինարարության (քանդման կամ ապամոնտաժման) թույլտվությունը» գլխի 136-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «136. Առանց շինարարության թույլտվության կատարվում են միայն N 4 հավելվածի N 1 ցանկով (այսուհետ` ցանկ) սահմանված ցածր ռիսկայնության աստիճանի (I կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների շինարարական աշխատանքները: Ցանկում աստղանիշով (*) նշված` շենքերի նկուղային և որմնախարսխային հարկերի, ստորգետնյա ավտոկայանատեղիների, քաղաքացիական պաշտպանության համար նախատեսված սենքերի ընթացիկ նորոգման  (այդ թվում՝ ապաստարանների, թաքստոցների, եթե տեխնիկական վիճակի  ուսումնասիրության եզրակացությամբ չեն նախատեսվել վերակառուցման և/կամ ամրացման միջոցառումներ),  շենքերի  արտաքին տեսքը փոփոխող ընթացիկ նորոգման, այդ թվում` շենքերի ճակատների փողոցահայաց հատվածներում դեկորատիվ տարրերի տեղադրման, ինչպես նաև ընդհանուր օգտագործման տարածքներում բարեկարգման աշխատանքների իրականացման համար (եթե բարեկարգման աշխատանքներ իրականացնողն իրավասու մարմինը չէ, բացառությամբ քաղաքացիական պաշտպանության կառույցներին առնչվող դեպքերի)`

ա. դիմողը կազմում է էսքիզային նախագիծ  (քաղաքացիական պաշտպանության կառույցների դեպքում՝ ձեռք է բերում նաև տեխնիկական  վիճակի հետազննության եզրակացություն, քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության բնագավառում լիազորված մարմնի համաձայնեցումը) և N 5 հավելվածի N 4-1 ձևի դիմումով այն ներկայացնում է իրավասու մարմին,

բ. իրավասու մարմինը դիմումն ստանալու օրվանից 5-օրյա ժամկետում տալիս է համաձայնություն կամ մերժում այն՝ նշելով մերժման հիմքերը,

գ. մերժման դեպքում կրկնակի դիմելու և իրավասու մարմնի ներկայացրած պահանջները դիմողի կողմից կատարվելու դեպքում՝ համաձայնության տրամադրման (կամ մերժման) հարցը քննարկվում է ոչ ավելի, քան եռօրյա ժամկետում:»։

 

2) Հավելված N1-ի «V.Նախագծման թույլտվությունը (ճարտարապետահատակագծային առաջադրանքը)» բաժնի 30-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«1) քաղաքաշինական, պատմամշակութային ժառանգության, բնապահպանական, քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցների (նկուղային և որմնախարսխային (կիսանկուղային) հարկերի, ստորգետնյա ավտոկայանատեղիների, ապաստարանների և թաքստոցների  նախատեսման), սանիտարահիգիենիկ, ճառագայթային, հակահրդեհային և տեխնիկական անվտանգության, հաշմանդամություն ունեցող անձանց ու բնակչության սակավաշարժուն խմբերի պաշտպանության նկատմամբ սահմանված պահանջներն ու  այլ նորմատիվ սահմանափակումները.»,

3) Նույն բաժնի  37-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) N 4 հավելվածի N 1 ցանկով սահմանված շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքներ կատարելիս, բացառությամբ շենքերի նկուղային և որմնախարսխային (կիսանկուղային) հարկերում, ստորգետնյա ավտոկայանատեղիներում քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցների (սենքերի՝ ապաստարանների և/կամ թաքստոցների)  ընթացիկ նորոգման և բարեկարգման աշխատանքների։»։

4) Հավելված N4-ի «Հայաստանի Հանրապետությունում ըստ ռիսկայնության աստիճանների (կատեգորիաների) օբյեկտները և դրանց դասակարգումը» գլխի  Ցանկ 1-ի «Ցածր ռիսկայնության աստիճանի (I կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների (շինարարական աշխատանքների)» «II. Ընթացիկ նորոգման և ներքին հարդարման աշխատանքները» բաժնի 6-րդ կետի 1-ին ենթակետի դ) և ե) պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

ա. «դ. երեսապատում և հիմնապատերի նորոգում՝ նկուղային հարկերի ներսի կողմից հարդարում, սվաղում (քարերի վերաշարում՝ ընդհանուր մակերեսի 2 տոկոսից ոչ ավելի)՝ բացառությամբ ե. պարբերությամբ նախատեսված դեպքերի»,

բ. «ե. (*) նկուղային և որմնախարսխային (կիսանկուղային) հարկերի, ինչպես նաև ստորգետնյա ավտոկայանատեղիների, քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցների համար նախատեսված սենքերի (ապաստարանների և/կամ թաքստոցների) ներսի կողմից հիմնապատերի, միջնորմների նորոգում՝ տեխնիկական վիճակի ուսումնասիրության եզրակացության առկայությամբ.»։

2. «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի 2-րդ աղյուսակում կատարել վերաբաշխում, 3-րդ աղյուսակում՝ փոփոխություն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման NN 3,4,5,9,9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1,2,3,4,5,6 և 7 հավելվածների:

3. Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին 2020 թվականի IV եռամսյակում «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցներ» շինարարական նորմերի մշակման (ձեռքբերման) աշխատանքների ձեռքբերման նպա­տա­կով հատկացնել 1,950.0 հազ. դրամ` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով:

4. Թույլատրել.

1) սույն որոշման 3-րդ կետում նշված հատկա­ցումը կատա­րել չկիրառելով ՀՀ կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշման 4-րդ կետի 9-րդ ենթակետի «բ» պարբերությամբ սահմանված պահանջները,

2) ՀՀ քաղաքաշինության կոմիտեին սույն որոշումից բխող լրացուցիչ ֆինանսական պարտավորություններ ստանձնել և ստանձնած պարտավորությունների կատարման համար՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված փաստաթղթերը գանձապետական բաժանմունք ներկայացնել մինչև 2020 թվականի դեկտեմբերի 30-ը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

  • Քննարկվել է

    05.11.2020 - 20.11.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Քաղաքաշինություն

  • Նախարարություն

    Քաղաքաշինության կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7176

Տպել