Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 22.06.2017 00:37:59 Ողջունում եմ նախագիծը: Շատ լավ առաջարկություն է գործարար միջավայրում թափանցիկություն ապահովելու եւ կառավարման մակարդակը բարձրացնելու ուղղությամբ: Կարծում ենք, որ առաջարկւ կնպաստի նաեւ Հայաստան-Սփյուռք գործարար համագործակցության ակտիվացմանը: Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Ընդունվել է ի գիտություն: Նախագծում փոփոխություն չի կատարվել:
2 Գևորգ Նազարյան 28.06.2017 17:32:32 Կարծում եմ, որ նախատեսված փոփոխությունները որևէ կերպ չեն ծառայում հայտարարված բարձր նպատակների իրականացմանը։ Դրանք ընդամենը օրենքում չնչին խմբագրական փոփոխություններ են, որոնք բաժնետիրական ընկերությունների կառավարման վրա որևէ էական ազդեցություն ունենալ չեն կարող։ Անգամ 500 թիվը 50 փոխարինելը ըստ էության որևէ շոշափելի փոփոխության չի կարող հանգեցնել, քանի որ ՀՀ-ում 50 և ավելի բաժնետեր ունեցող ԲԸ կարելի է մատերի վրա հաշվել։ Ընդունվել ի գիտություն: Սույն օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2017 թվականի միջոցառումների ծրագրի 9-րդ` Փոքր ներդրողների (բաժնետերերի) պաշտպանություն բաժնի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի պահանջի կատարման ապահովմամբ: Նախագծի ընդունմամբ ակնկալվում է բարձրացնել բաժնետիրական ընկերությունների կառավարման գործընթացի թափանցիկությունը, նվազեցնել բաժնետիրական ընկերությունների կառավարման ռիսկերը, կատարելագործել հակակշիռների և զսպման մեխանիզմը, բացահայտել բաժնետիրական ընկերությունների խորհրդի անդամների շահագրգռվածության և շահերի բախման դեպքերը, ինչպես նաև «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի որոշ դրույթներ համապատասխանեցնել կորպորատիվ կառավարման միջազգային պրակտիկայում ընդունված առավել արդիական սկզբունքներին: Միաժամանակ, նախագծի ընդունման դեպքում հնարավոր է բարելավել «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցում ՀՀ դիրքը` մասնավորապես ապահովելով Ներդրողների պաշտպանվածություն ցուցիչով առաջընթաց: