Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

Սույն նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2017 թվականի միջոցառումների ծրագրի 9-րդ` Փոքր ներդրողների (բաժնետերերի) պաշտպանություն բաժնի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի պահանջի կատարման ապահովմամբ: Նախագծի ընդունմամբ ակնկալվում է բարձրացնել բաժնետիրական ընկերությունների կառավարման  գործընթացի թափանցիկությունը, նվազեցնել բաժնետիրական ընկերությունների կառավարման ռիսկերը, կատարելագործել հակակշիռների և զսպման մեխանիզմը, բացահայտել բաժնետիրական ընկերությունների խորհրդի անդամների շահագրգռվածության և շահերի բախման դեպքերը:

  • Քննարկվել է

    21.06.2017 - 07.07.2017

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Էկոնոմիկա, Տնտեսական, Կոռուպցիայի դեմ պայքար

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 10101

Տպել

Առաջարկներ`

Գևորգ Նազարյան

28.06.2017

Կարծում եմ, որ նախատեսված փոփոխությունները որևէ կերպ չեն ծառայում հայտարարված բարձր նպատակների իրականացմանը։ Դրանք ընդամենը օրենքում չնչին խմբագրական փոփոխություններ են, որոնք բաժնետիրական ընկերությունների կառավարման վրա որևէ էական ազդեցություն ունենալ չեն կարող։ Անգամ 500 թիվը 50 փոխարինելը ըստ էության որևէ շոշափելի փոփոխության չի կարող հանգեցնել, քանի որ ՀՀ-ում 50 և ավելի բաժնետեր ունեցող ԲԸ կարելի է մատերի վրա հաշվել։

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

22.06.2017

Ողջունում եմ նախագիծը: Շատ լավ առաջարկություն է գործարար միջավայրում թափանցիկություն ապահովելու եւ կառավարման մակարդակը բարձրացնելու ուղղությամբ: Կարծում ենք, որ առաջարկւ կնպաստի նաեւ Հայաստան-Սփյուռք գործարար համագործակցության ակտիվացմանը: Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ

Տեսնել ավելին