«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1676-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
_____ ________________ 2020 թվականի N ______ -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N1676-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N1676-Ն որոշման N2 հավելվածը լրացնել նոր 20-րդ կետով հետևյալ բովանդակությամբ`
«20. Գործատու հանդիսացող` իրավաբանական անձի գործունեությունը դադարեցնելու (լուծարվելու, այդ թվում` վերակազմակերպման արդյունքում), անհատ ձեռնարկատիրոջ գործունեությունը դադարեցնելու (հաշվառումից հանվելու), նոտարի պաշտոնից ազատելու, ինչպես նաև գործատու ֆիզիկական անձի մահվան վերաբերյալ տեղեկատվություն ստանալու դեպքում, եթե վարձու աշխատողների (պայմանագրային եկամուտ ստացողների) համար աշխատանքային (պայմանագրային) հարաբերությունների դադարեցման վերաբերյալ գրանցման հայտեր հարկային մարմին ներկայացված չեն, հարկային մարմինը աշխատանքային (պայմանագրային) հարաբերությունների դադարեցման վերաբերյալ փոփոխություններ է կատարում տեղեկատվական բազայում` պետական ռեգիստրի գրանցամատյանում վերոնշյալ դեպքերի գրառման օրը, ամիսը, տարեթիվն անձի անհատական հաշիվ մուտքագրելու միջոցով:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման ամսվան հաջորդող երկրորդ ամսվա 1-ից և տարածվում է նաև մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա:
-
Քննարկվել է
16.10.2020 - 01.11.2020
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական եկամուտներ, Աշխատանք և զբաղվածություն
-
Նախարարություն
Պետական եկամուտների կոմիտե
Դիտումներ` 5994
Տպել