Հիշել նախագիծը

ՍԵՓԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ (ԿԱՄԱՎՈՐ) ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Silva Khachatryan 30.09.2020 13:55:10 Բարև, Ձեզ կողմ եմ քվեարկել միայն այն պայմանով, որ անց կացվի հեռավար տարբերակով։ Վերցվում է ի գիտություն Ենթադրվում է, որ խոսքը վերապատրաստման մասին է: Վերապատրաստումները իրականացվելու են հերթական ատեստավորման համար: Կամավոր ատեստավորումը որոշակի ժամանակահատվածում կգործի պարտադիր ատեստավորմանը զուգահեռ: Վերապատրաստումները նախատեսվում է կազմակերպել հեռավար:
2 Լուսինե Գևորգյան 30.09.2020 17:21:14 Անհրաժեշտ և կարևոր ծրագիր է,պարզապես լավ կլինի որ,որակյալ և փորձառու (անպայման մասնագիտական բարձ պատրաստվածություն ունեցող) վերապատրաստողները նախապես վերապատրաստեն ուսուցիչներին Ընդունվում է ի գիտություն Կամավոր ատեստավորումը որոշակի ժամանակահատվածում կգործի պարտադիր ատեստավորմանը զուգահեռ: Ուսուցիչների վերապատրաստումները նախատեսված են իրականացնել հերթական ատեստավորման ժամանակ: Փոխվել է վերապատրաստման կարգը և վերապատրաստման ծրագիրը: Այդ կարգը նույնպես դրված է հանրային քննարկման:
3 Համեստ Մելիքյան 30.09.2020 18:03:44 Խնդրում եմ մի փոքր պարզաբանեիք թեստերի հարցերի բարդության աստիճանը, ներառվելու՞ են արդյոք կոնկրետ ֆիզիկայի խորացված թեմաներից հարցեր, որը արդարացի չի լինի տարբեր դպրոցի ուսուցիչների համար, թե ինչպես որ ընդունելության քննութերի ժամանակ դրանք չեն պահանջվում, այստեղ նույնպես չեն լինի: Շնորհակալություն: Վերցվել է ի գիտություն Թեստերում ընդգրկված հարցերը համապատասխանելու են առարկայի ծրագրին: Ծրագրով նախատեսված բոլոր վարժությունները, խնդիրները և առաջադրանքները ուսուցիչը պարտավոր է իմանալ կատարել:
4 Նախշուն Մանուկյան 30.09.2020 22:06:34 Բարև ձեզ։Նախ ցանկանում եմ առաջատար մասնագետները լավ վերապատրաստեն սկսնակներիս։ Վերցվել է ի գիտություն Կամավոր ատեստավորումը որոշակի ժամանակահատվածում կգործի պարտադիր ատեստավորմանը զուգահեռ: Ուսուցիչների վերապատրաստումները նախատեսված են իրականացնել հերթական ատեստավորման ժամանակ: Փոխվել է վերապատրաստման կարգը և վերապատրաստման ծրագիրը: Այդ կարգը նույնպես դրված է հանրային քննարկման
5 Քրիստինե Ներսիսյան 30.09.2020 22:53:59 Բարև Ձեզ .առաջարկում եմ նախագծում զետեղել թեստի կառուցվածքի մասին ընդհանուր տեղեկություն ,ինչպես նաև հարցազրույցի մասին:Եվ ո՞վքեր կարող են ընդգրկվել ատաստավորման հանձնաժողովում: Վերցվել է ի գիտություն Սեփական նախաձեռնությամբ (կամավոր) ատեստավորման թեստերի և հարցազրույցի հարցաշարերը մշակում և հաստատում է Գնահատման և թեստավորման կենտրոնը։ Թեստերի բովանդակությունը համապատասխանում է առարկայի 1-12 դասարանների ծրագրին: Սեփական նախաձեռնությամբ (կամավոր) ատեստավորման հանձնաժողովը ձևավորվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով:
6 Ժաննա Բարսեղյան 15.10.2020 23:46:21 Խնդրում եմ պարզաբանել, թե ինչով է բացատրվում բնագիտական առարկաներից միայն աշխարհագրության դուրս մնալը առարկայացանկից: Առաջարկում եմ առաջին տարում ատեստավորումը անցկացնել նաև 10-12-րդ դասարաններում աշխարհագրություն առարկան դասավանդող ուսուցիչների համար: Չի ընդունվում Նախագծում նշված է, որ առաջին տարում ատեստավորումը նախատեսվում է անցկացնել 10-12-րդ դասարաններում հայոց լեզու, հայոց պատմություն, մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա և կենսաբանություն առարկաները դասավանդող ուսուցիչների համար: Ընտրվածներից միայն մի մասն է բնագիտական առարկա: Ցանկում չեն ընդգրկվել նաև մի շարք հումանիտար առարկաներ: