Հիշել նախագիծը

ՍԵՓԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ (ԿԱՄԱՎՈՐ) ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նախագիծ

ՍԵՓԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ (ԿԱՄԱՎՈՐ) ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ

ՆԵՐԴՐՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ

 ՄԱՍԻՆ

          Ղեկավարվելով ՀՀ կառավարության 2019 թվականի հունիսի 1-ի թիվ 661-Լ որոշման հավելվածի 19-րդ կետի 20-րդ ենթակետը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի պահանջով և հիմք ընդունելով «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 23-րդ կետը․

 

Հրամայում եմ`

 

1.Հաստատել  սեփական նախաձեռնությամբ (կամավոր) ատեստավորման համակարգի ներդրման փորձնական ծրագրի ժամանակացույցը՝ համաձայն Հավելված 2-ի։

2.Հաստատել սեփական նախաձեռնությամբ (կամավոր) ատեստավորման համակարգի ներդրման փորձնական ծրագրի կազմակերպման և անցկացման ընթացակարգը՝ համաձայն Հավելված 3-ի։

3.Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ  օրը:

 

 

 

 

ԱՐԱՅԻԿ  ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Նախագիծը տես կից ֆայլում

  • Քննարկվել է

    29.09.2020 - 15.10.2020

  • Տեսակ

    Հրաման

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 13904

Տպել

Առաջարկներ`

Ժաննա Բարսեղյան

15.10.2020

Խնդրում եմ պարզաբանել, թե ինչով է բացատրվում բնագիտական առարկաներից միայն աշխարհագրության դուրս մնալը առարկայացանկից: Առաջարկում եմ առաջին տարում ատեստավորումը անցկացնել նաև 10-12-րդ դասարաններում աշխարհագրություն առարկան դասավանդող ուսուցիչների համար:

Քրիստինե Ներսիսյան

30.09.2020

Բարև Ձեզ .առաջարկում եմ նախագծում զետեղել թեստի կառուցվածքի մասին ընդհանուր տեղեկություն ,ինչպես նաև հարցազրույցի մասին:Եվ ո՞վքեր կարող են ընդգրկվել ատաստավորման հանձնաժողովում:

Նախշուն Մանուկյան

30.09.2020

Բարև ձեզ։Նախ ցանկանում եմ առաջատար մասնագետները լավ վերապատրաստեն սկսնակներիս։

Տեսնել ավելին