Լրամշակման փուլում է
«Սնդիկի մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր
«Սնդիկի մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է կարգավորել Հայաստանի Հանրապետությունում սնդիկի, սնդիկի միացությունների և սնդիկի հավելիչով արտադրանքի գործածության հետ կապված հարաբերությունները, որի նպատակը մարդու առողջության և շրջակա միջավայրի պահպանությունն է սնդիկի և սնդիկի միացությունների մարդածին արտանետումներից և արտազատումներից:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով վարչական պատժամիջոցներ են սահմանվել «Սնդիկի մասին» ՀՀ օրենքի նախագծով սնդիկի հավելիչով արտադրանքի արտադրության, ներմուծման և արտահանման նկատմամբ նախատեսված պահանջները չկատարելու համար։
-
Քննարկվել է
29.09.2020 - 19.10.2020
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Բնապահպանություն
-
Նախարարություն
Շրջակա միջավայրի նախարարություն
Դիտումներ` 7918
Տպել