Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 24-ի N 808-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագիծ

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                         ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 24-Ի N 808-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 
        Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 24-ի N 808-ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագծի ընդունումը բխում է հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և իրականացման գործընթացին ոչ միայն քաղաքացիական հասարակության կազմակերպությունների,  այլև դրանց  միավորումների (այդ թվում ոչ ֆորմալ ) մասնակցությունն ապահովելու անհրաժեշտությունից:


          Ընթացիկ
իրավիճակը և խնդիրները

Ներկայումս, ըստ 2019 թվականի հունիսի 24-ի N 808-ն որոշման (այսուհետ՝ Որոշում) N 2 հավելվածի 6-րդ կետի՝ Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդին (այսուհետ՝ Խորհուրդ), բացի ոլորտի պատասխանատու պաշտոնատար անձանցից, անդամակցում են նաև քաղաքացիական հասարակության կազմակերպությունները: Գործող կարգավորման պայմաններում Խորհրդի գործունեությանը  մասնակցելու  իրավունքից զրկվում են այն քաղաքացիական հասարակության կազմակերպությունների միությունները, որոնք ունեն ոչ ֆորմալ բնույթ և որպես միավորում գրանցված չեն: Վերջիններս քաղաքացիաիրավական տեսանկյունից զբաղվում են նույն գործունեությամբ, ինչ գործող հասարակական միավորումները, սակայն Որոշման  պահանջների ընդհանուր վերլուծության համատեքստում Հակակոռուպցիոն խորհրդի կազմում չեն կարող ներառվել:  

Հաշվի առնելով Խորհրդի աշխատանքներում ոլորտային հասարակական կազմակերպությունների միավորումների (ցանցերի)  ակտիվությունը՝ նպատակահարմար է Խորհրդի աշխատանքներին ապահովել նաև վերոնշյալ կազմակերպությունների մասնակցությունը:


          
Առաջարկվող կարգավորման բնույթը

 Վերոնշյալ  խնդիրները կարգավորելու համար Որոշման մեջ նախատեսվում է ընդլայնել հասարակության լայն շրջանակներին ներկայացնող հասարակական կազմակերպությունների մասնակցության հնարավորությունը Հակակոռուպցիոն Խորհրդի գործունեությանը: Նախագծով առաջարկվում է ներկայացնել հասարակական կազմակերպությունների միավորումների (ցանցերի) գործունեությունը կանոնակարգող քարտուղարության աշխատակազմի վերաբերյալ մանրամասն և ամբողջական         տեղեկատվություն:

 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և  անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից: 

 

Ակնկալվող արդյունքը

 Սույն փոփոխությունը նպատակ ունի ավելի արդյունավետ և թափանցիկ դարձնել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի գործունեությունը:

 

  • Քննարկվել է

    03.09.2020 - 18.09.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն, Կոռուպցիայի դեմ պայքար

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5930

Տպել

Առաջարկներ`

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

15.09.2020

ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել է «Հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդ ստեղծելու, խորհրդի կազմը և գործունեության կարգը, խորհրդի կազմում ներգրավվող հասարակական կազմակերպությունների մրցույթի և ռոտացիայի կարգը հաստատելու և ՀՀ վարչապետի 2015թ․ ապրիլի 18-ի N300-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին ՀՀ վարչապետի 24․06․2019թ․ N808-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծ, որի վերաբերյալ առկա են հետևյալ նկատառումները․ 1․ Ներկայացված նախագծով առաջարկվում է ՀՀ վարչապետի 24․06․2019թ․ N808-Ն որոշման N1 հավելվածում կատարել լրացում և համապատասխանաբար հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի (այսուհետ՝ Խորհուրդ) կազմում 7-ի փոխարեն նախատեսել 8 հասարակական կազմակերպությունների (այսուհետ՝ ՀԿ) ներկայացուցիչ, որոնցից երկուսը՝ գործարար ոլորտի շահերը ներկայացնող, մեկը՝ ՀԿ միավորման (ցանցի) ներկայացուցիչ։ Հարկ է արձանագրել, որ ներկայացված նախագծում ներառված չեն ՀԿ միավորման (ցանցի) մեջ ընդգրկված առանձին ՀԿ-ների՝ Խորհրդի կազմում ընդգրկվելու հավակնությունների վերաբերյալ իրավակարգավորումներ։ ՀԿ միավորումը (ցանցը) ենթադրում է որոշակի նպատակի շուրջ տարբեր ՀԿ-ների համախմբում և միասնական նպատակների համար քաղաքականության իրականացում։ Ուստի Խորհրդում ՀԿ որևէ միավորման (ցանցի) ներկայացված լինելու պարագայում դրանում ընդգրկված ՀԿ-ներն ու նրանց նպատակներն արդեն իսկ ներկայացվում են: Դա հաշվի առնելով՝ ՀԿ միավորումը (ցանցը) ներկայացնելու հավակնության դեպքում դրանում ընդգրկված առանձին ՀԿ-ների միաժամանակյա ներկայացվածությունը Խորհրդում պետք է բացառել, քանի որ դա կարող է խոչընդոտել սահմանափակ տեղերի համար մրցակցությունն ու այլ ՀԿ-ների ներգրավման հնարավորությունը: Սա, մասնավորապես, կարող է անդրադառնալ Խորհրդում չներառվող այն կազմակերպությունների վրա, որոնք կա՛մ չեն հանդիսանում որևէ միավորման (ցանցի) անդամ և խոչընդոտվում է նրանց որևէ կերպ ներկայացվածությունը, կա՛մ նրանց համապատասխան միավորումը (ցանցը) ներկայացված չէ Խորհրդում։ Նշված կարգավորման նպատակը պետք է լինի Խորհրդում ՀԿ-ների ներկայացվածության ընդլայնումը, ինչը կնպաստի Խորհրդում բազմակարծության աստիճանի բարելավմանը։ Առաջարկություն․ • ներկայացված նախագծով լրացում նախատեսել ՀՀ վարչապետի 24․06․2019թ․ N 808-Ն որոշման N3 հավելվածի 4-րդ գլխում՝ ամրագրելով, որ Խորհրդի անդամ ՀԿ միավորման (ցանցի) կազմում ընդգրկված ՀԿ-ներ չեն կարող ՀԿ միավորման (ցանցի) հետ միաժամանակ հանդիսանալ Խորհրդի անդամ։ 2․ ՀՀ վարչապետի 24․06․2019թ․ N 808-Ն որոշման N3 հավելվածի 4-րդ գլխի 18-րդ կետում նախատեսված է Խորհրդի անդամ ՀԿ-ների ռոտացիայի ընթացակարգը, համաձայն որի՝ երկու տարին մեկ անգամ հրապարակվում է Խորհրդի կազմում ՀԿ-ների ներգրավման մասին նոր հայտարարություն, որին կարող են մասնակցել նաև Խորհրդի անդամ ՀԿ-ները։ Կապված առաջարկվող վերոնշյալ նախագծի հետ՝ անհրաժեշտ է ռոտացիայի ընթացակարգը հավասարապես կիրառելի դարձնել նաև Խորհրդի անդամության համար առաջարկվող ՀԿ միավորման (ցանցի) համար։ Առաջարկություն․ • ներկայացված նախագծով լրացում նախատեսել նաև ՀՀ վարչապետի 24․06․2019թ․ N 808-Ն որոշման N3 հավելվածի 4-րդ գլխի 18-րդ կետում՝ ամրագրելով, որ երկու տարին մեկ Խորհրդի կազմում ՀԿ-ների ներգրավման հայտարարությունը վերաբերում է նաև ՀԿ միավորմանը (ցանցին)։ Ընդհանուր առմամբ, կարծում ենք, որ առավել նպատակահարմար է շրջանառությունից հանել առաջարկվող Նախագիծը, քանի որ Խորհրդի կազմում ՀԿ միավորումների (ցանցերի) համար հատուկ տեղ նախատեսելը ստեղծում է անհավասար մրցակցություն և արտոնյալ կարգավիճակ առանձին ՀԿ-ների համար: Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարով հետաքրքրվող և զբաղվող ՀԿ-ների քանակը հետզհետե ավելանում է և հարկավոր է հնարավորությունը բաց պահել բոլոր շահագրգիռ կազմակերպությունների համար:

Տեսնել ավելին