Հիշել նախագիծը
«Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 24-ի N 808-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագիծ
-
3 - Կողմ
-
0 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 15.09.2020 16:52:16 | ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել է «Հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդ ստեղծելու, խորհրդի կազմը և գործունեության կարգը, խորհրդի կազմում ներգրավվող հասարակական կազմակերպությունների մրցույթի և ռոտացիայի կարգը հաստատելու և ՀՀ վարչապետի 2015թ․ ապրիլի 18-ի N300-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին ՀՀ վարչապետի 24․06․2019թ․ N808-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծ, որի վերաբերյալ առկա են հետևյալ նկատառումները․ 1․ Ներկայացված նախագծով առաջարկվում է ՀՀ վարչապետի 24․06․2019թ․ N808-Ն որոշման N1 հավելվածում կատարել լրացում և համապատասխանաբար հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի (այսուհետ՝ Խորհուրդ) կազմում 7-ի փոխարեն նախատեսել 8 հասարակական կազմակերպությունների (այսուհետ՝ ՀԿ) ներկայացուցիչ, որոնցից երկուսը՝ գործարար ոլորտի շահերը ներկայացնող, մեկը՝ ՀԿ միավորման (ցանցի) ներկայացուցիչ։ Հարկ է արձանագրել, որ ներկայացված նախագծում ներառված չեն ՀԿ միավորման (ցանցի) մեջ ընդգրկված առանձին ՀԿ-ների՝ Խորհրդի կազմում ընդգրկվելու հավակնությունների վերաբերյալ իրավակարգավորումներ։ ՀԿ միավորումը (ցանցը) ենթադրում է որոշակի նպատակի շուրջ տարբեր ՀԿ-ների համախմբում և միասնական նպատակների համար քաղաքականության իրականացում։ Ուստի Խորհրդում ՀԿ որևէ միավորման (ցանցի) ներկայացված լինելու պարագայում դրանում ընդգրկված ՀԿ-ներն ու նրանց նպատակներն արդեն իսկ ներկայացվում են: Դա հաշվի առնելով՝ ՀԿ միավորումը (ցանցը) ներկայացնելու հավակնության դեպքում դրանում ընդգրկված առանձին ՀԿ-ների միաժամանակյա ներկայացվածությունը Խորհրդում պետք է բացառել, քանի որ դա կարող է խոչընդոտել սահմանափակ տեղերի համար մրցակցությունն ու այլ ՀԿ-ների ներգրավման հնարավորությունը: Սա, մասնավորապես, կարող է անդրադառնալ Խորհրդում չներառվող այն կազմակերպությունների վրա, որոնք կա՛մ չեն հանդիսանում որևէ միավորման (ցանցի) անդամ և խոչընդոտվում է նրանց որևէ կերպ ներկայացվածությունը, կա՛մ նրանց համապատասխան միավորումը (ցանցը) ներկայացված չէ Խորհրդում։ Նշված կարգավորման նպատակը պետք է լինի Խորհրդում ՀԿ-ների ներկայացվածության ընդլայնումը, ինչը կնպաստի Խորհրդում բազմակարծության աստիճանի բարելավմանը։ Առաջարկություն․ • ներկայացված նախագծով լրացում նախատեսել ՀՀ վարչապետի 24․06․2019թ․ N 808-Ն որոշման N3 հավելվածի 4-րդ գլխում՝ ամրագրելով, որ Խորհրդի անդամ ՀԿ միավորման (ցանցի) կազմում ընդգրկված ՀԿ-ներ չեն կարող ՀԿ միավորման (ցանցի) հետ միաժամանակ հանդիսանալ Խորհրդի անդամ։ 2․ ՀՀ վարչապետի 24․06․2019թ․ N 808-Ն որոշման N3 հավելվածի 4-րդ գլխի 18-րդ կետում նախատեսված է Խորհրդի անդամ ՀԿ-ների ռոտացիայի ընթացակարգը, համաձայն որի՝ երկու տարին մեկ անգամ հրապարակվում է Խորհրդի կազմում ՀԿ-ների ներգրավման մասին նոր հայտարարություն, որին կարող են մասնակցել նաև Խորհրդի անդամ ՀԿ-ները։ Կապված առաջարկվող վերոնշյալ նախագծի հետ՝ անհրաժեշտ է ռոտացիայի ընթացակարգը հավասարապես կիրառելի դարձնել նաև Խորհրդի անդամության համար առաջարկվող ՀԿ միավորման (ցանցի) համար։ Առաջարկություն․ • ներկայացված նախագծով լրացում նախատեսել նաև ՀՀ վարչապետի 24․06․2019թ․ N 808-Ն որոշման N3 հավելվածի 4-րդ գլխի 18-րդ կետում՝ ամրագրելով, որ երկու տարին մեկ Խորհրդի կազմում ՀԿ-ների ներգրավման հայտարարությունը վերաբերում է նաև ՀԿ միավորմանը (ցանցին)։ Ընդհանուր առմամբ, կարծում ենք, որ առավել նպատակահարմար է շրջանառությունից հանել առաջարկվող Նախագիծը, քանի որ Խորհրդի կազմում ՀԿ միավորումների (ցանցերի) համար հատուկ տեղ նախատեսելը ստեղծում է անհավասար մրցակցություն և արտոնյալ կարգավիճակ առանձին ՀԿ-ների համար: Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարով հետաքրքրվող և զբաղվող ՀԿ-ների քանակը հետզհետե ավելանում է և հարկավոր է հնարավորությունը բաց պահել բոլոր շահագրգիռ կազմակերպությունների համար: | Ընդունվել է մասնակի | 1. Նախագծում կատարվել են համապատասխան փոփոխություններ: Միաժամանակ նախագիծը շրջանառությունից հանելու վերաբերյալ կատարված դիտարկումը այն պատճառաբանությամբ, որ ՀԿ միավորումների (ցանցերի) համար հատուկ տեղ նախատեսելը ստեղծում է անհավասար մրցակցություն և արտոնյալ կարգավիճակ առանձին ՀԿ-ների համար չի բխում նախագծի տրամաբանությունից: Նախ պետք է նշել, որ ՀԿ-ների համար առկա տեղերի քանակը ավելացվել է: Բացի այդ, Հասարակական կազմակերպությունների միությունները ընտրվելու են մրցակցային հիմունքներով: Ուստի նման պարագայում Հասարակական կազմակերպությունները զրկված չեն համապատասխան ձևաչափով միավորումներ կազմելու և Խորհրդի կազմում ընդգրկվելու հնարավորությունից: Ուստի, նման պարագայում ոչ թե ստեղծվում է անհավասար մրցակցություն և արտոնյալ կարգավիճակ, այլ ստեղծվում է հնարավորություն Հակակոռուպցիոն խորհրդի աշխատանքներին առավել մեծ թվով Հասարակական կազմակերպությունների ներգրավման համար, որը իր հերթին նպաստելու է Խորհրդի աշխատանքների ներառականությանը և արդյունավետությանը: Իսկ ինչ վերաբերում է ռոտացիայի վերաբերյալ դրույթում առանձին կարգավորման սահմանմանը՝ գտնում ենք, որ դրա անհրաժեշությունը բացակայում է քանի որ նախագծով հստակ նշվում է, որ հասարակական կազմակերպությունների միավորման (ցանցի) ներկայացուցիչը ներառվում է Հասարակության կազմակերպությունների ութ ներկայացուցչի ցանկում: |