ՏԵՂԵԿԱՆՔ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԿԱՄ ԲԱՐՁՐԼԵՌՆԱՅԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՍՆԱԳԵՏ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ
Նախագծի ընդունումը պայմանավորված է 2020 թվականի մարտի 6-ին ընդունված «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-101-Ն օրենքի ընդունմամբ, որի 8-րդ հոդվածով փոփոխվեցին նաև «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները, մասնավորապես, 30-րդ հոդվածի 1-ին մասի 26.11-րդ կետով կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի պետական ուսումնական հաստատություններ համապատասխան մասնագետ գործուղելու կարգը սահմանելու լիազորությունը վերապահվեց Կրթության պետական կառավարման լիազորված մարմնին։
Ներկայացված նախագծով սահմանվում են է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի պետական ուսումնական հաստատություններ համապատասխան մասնագետ գործուղելու նպատակով գործուղվող մասնագետների ընտրության և գործուղելու ընթացակարգը, գործուղված մասնագետներին լրացուցիչ հատկացումների տրամադրման և հաշվետվությունների ներկայացման գործընթացները։
Ներկայացված նախագծով լրացուցիչ հատկացումները կավելացվեն, մասնավորապես․
ա) իր և իր ընտանիքի անդամների տեղափոխման տրանսպորտային ծախսերը` միայն միկրոավտոբուսային երթուղի լինելու դեպքում` միկրոավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով, իսկ միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիներ լինելու դեպքում` ավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով /նախկինում չի հատկացվել/,
բ) իր և իր ընտանիքի անդամների անհրաժեշտ գույքի տեղափոխման տրանսպորտային ծախսերը` մինչև 50 կիլոմետր ճանապարհի համար` 10000 դրամ, 50 կիլոմետրից ավելի յուրաքանչյուր 50 կիլոմետրի համար` 8000 դրամ, բայց ոչ ավելի, քան 50000 դրամը /նախկինում հատկացվել է գույքի տեղափոխման գումար` 15000 դրամ/,
գ) տարեկան 4 անգամ մշտական բնակավայր այցելելու համար տրանսպորտային ծախս՝ միկրոավտոբուսային երթուղի լինելու դեպքում` միկրոավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով, իսկ միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիներ լինելու դեպքում` ավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով /նախկինում հատկացվել է ճանապարհածախսի փոխհատուցում` տարեկան մինչև 4 անգամ/,
դ) բնակարանային վարձի համար՝ ըստ մարզերի հետևյալ սահմանաչափով․
|
մարզը
|
վարձավճարի մեծությունը՝ ՀՀ դրամ*
|
քաղաք
|
գյուղական համայնք
|
1
|
Արագածոտն
|
23000
|
16000
|
2
|
Արարատ
|
27000
|
19000
|
3
|
Արմավիր
|
32000
|
22000
|
4
|
Գեղարքունիք
|
15000
|
11000
|
5
|
Լոռի
|
13000
|
10000
|
6
|
Կոտայք
|
34000
|
24000
|
7
|
Շիրակ
|
21000
|
15000
|
8
|
Սյունիք
|
33000
|
23000
|
9
|
Վայոց Ձոր
|
30000
|
21000
|
10
|
Տավուշ
|
26000
|
18000
|
/նախկինում հատկացվել է բնակարանի վարձ` ամսական 10000 դրամ /,
* Հաշվարկի համար հիմք են հանդիսացել ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից հրապարակված
ՀՀ անշարժ գույքի շուկան 2020 թվականի հուլիս ամսվա ընթացքում վերլուծությունում 2020 թվականի հուլիսին մարզերի քաղաքներում վաճառված բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների պայմանագրային գների և վաճառահանված բնակարանների առաջարկվող գների վերլուծության արդյունքում ձևավորված բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջինացված գները /1մ2 մակերեսի հաշվարկով/, դրանք տարանջատվել են միայն սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի մասով, և որպես վարձակալության միջին արժեք հաշվարկվել է միջինը 50 1մ2 բնակարանի վաճառքի գնի մոտ 7 տոկոսի չափով քաղաքային բնակավայրերի համար, իսկ գյուղական բնակավայրերի համար ընտրվել է վերջինիս մոտ 70 տոկոսը։
ե) կոմունալ ծախսերի համար՝ ամսական 10200 դրամ** / նախկինում հատկացվել է կեցության այլ ծախսեր` ամսական 5000/,
** Հաշվարկը կատարվել է 4 ամիսը 15000 դրամով, 6 ամիսը՝ 7000 դրամով /միջինը ամսական 10200 դրամ/
զ) աշխատավարձի հավելում` աշխատավարձի 30 տոկոսի չափով /նախկինում չի հատկացվել/։
Նախագծով սահմանվում է նաև, որ մինչև նախագծի ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի սեպտեմբերի 3-ի թիվ 1412-Ն որոշմամբ պետական ուսումնական հաստատություններ գործուղված մասնագեների հետ կնքված պայմանագրերը պահպանում են իրենց ուժը մինչև դրանց ժամկետների լրանալը, իսկ անժամկետ պայմանագրերը՝ մինչև 2020-2021թ․ ուսումնական տարվա ավարտը, իսկ հրամանով սահմանված կարգով ամրագրված դրույթների կիրառկման սկիզբ կհամարվի 2021 թվականի հունվարի 1-ը։