Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԿԱՄ ԲԱՐՁՐԼԵՌՆԱՅԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՍՆԱԳԵՏ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
N o ----------Ն -----------2020թ․
Հիմք ընդունելով «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 26.11-րդ կետով ամրագրված դրույթները.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
- Սահմանել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի պետական ուսումնական հաստատություններ համապատասխան մասնագետ գործուղելու կարգը՝ համաձայն հավելվածի։
- Սահմանել, որ.
ա) մինչև սույն հրամանի ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի սեպտեմբերի 3-ի թիվ 1412-Ն որոշմամբ պետական ուսումնական հաստատություններ գործուղված մասնագետների հետ կնքված պայմանագրերը պահպանում են իրենց ուժը մինչև 2020-2021թ․ ուսումնական տարվա ավարտը։
բ) սույն հրամանով սահմանված կարգով ամրագրված դրույթների կիրառման սկիզբ է համարվում 2021 թվականի հունվարի 1-ը։
- Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության անձնակազմի կառավարման վարչությանը՝ մինչև 2021 թվականի հունվարի 1-ը ապահովել սույն հրամանով հաստատված կարգի 2-րդ կետով նախատեսված Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի պետական ուսումնական հաստատություններ համապատասխան մասնագետ գործուղելու նպատակով գործուղվող մասնագետների թեկնածուների շտեմարանի ստեղծումը, իսկ սույն հրամանով հաստատված կարգի 6-րդ կետով նախատեսված հայտերի ընդունումը կազմակերպել 2021 թվականի հունվարի 1-ից:
- Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից։
ՆԱԽԱՐԱՐ Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ