Անահիտ Կոստանյան
14.06.2017
Ուսուցչի օգնականի պաշտոն զբաղեցնողը պետք է ունենա բարձրագույն մանկավարժական կրթություն, կամ բարձրագույն կրթություն և առնվազն տասը տարվա մանկավարժական աշխատանքային ստաժ:
7 - Կողմ
1 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
__________ի 2017 թվականի N ______-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 1391-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
ա. «Հանրակրթական ուսումնական հաստատության հատուկ մանկավարժ (ընդհանուր և մասնագիտացված ծրագրեր իրականացնող դպրոցներում` ուսուցչի օգնական)» տողից հանել «(ընդհանուր և մասնագիտացված ծրագրեր իրականացնող դպրոցներում` ուսուցչի օգնական)» բառերը,
բ. Լրացնել նոր տող՝ հետևյալ բովանդակությամբ՝
Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի օգնական,
ա. լրացնել ներ 3.1 և 14.1 ենթակետեր՝
3.1) պատասխանատվություն է կրում մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների կազմակերպման և դրանց որակի ապահովման համար.»
«14.1) ապահովում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող յուրաքանչյուր սովորողի համար կրթության առանձնահատուկ պայմաններ՝ հանրակրթական հիմնական առարկայական ծրագրերի յուրացմանը նպատակաուղղված ուսուցում, իսկ անհրաժեշտության դեպքում՝ անհատական ուսուցման պլանի մշակում և իրականացում.,
բ. 13-րդ կետում «շահերը» բառից հետո լրացնել «, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված սովորողի (ընտանիքի) հայտնաբերման խնդրահարույց դեպքում եռօրյա ժամկետում տեղեկացնում (ծանուցում) է տարածքը սպասարկող սոցիալական աջակցության տարածքային գործակալություն (բաժին)» բառերը:
ա. 1-ին ենթակետի մակարդակի բառից հետո լրացնել և մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ տրամադրող աշխատողներին մեթոդական շարունակական օժանդակության բառերը,
բ. լրացնել նոր՝ 5.1, 5.2 և 5.3 ենթակետեր՝
5.1) ուսումնական հաստատության տնօրենի հետ միասին պատասխանատվություն է կրում մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների կազմակերպման և դրանց որակի ապահովման համար.
5.2) պատասխանատու է դպրոցական մակարդակում մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման և անհատական ուսացման պլանի (այսուհետ՝ ԱՈՒՊ) մշակման, իրականացման և գնահատման համար.
5.3) պահպանում է մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություն ստացող յուրաքանչյուր սովորողի համար կազմված անհատական գործը՝ թղթապանակը,»:
4) IV.Հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալ բաժնի 1-ին կետը լրացնել նոր՝ 3.1 և 3.2 ենթակետերով՝
3.1) մասնակցում է ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների կողմից սովորողների աջակցության ծառայությունների տրամադրման և նրանց կրթության առանձնահատուկ պայմանների կարիքների գնահատման գործընթացի կազմակերպման հարցերում.
3.2) աջակցություն է տրամադրում սովորողներին և ծնողներին` ուսման մեջ, առօրյա հարաբերություններում և արտակարգ իրավիճակներում հանդիպող արգելքների ու դժվարությունների հաղթահարման գործընթացում.»
5) IV.Հանրակրթական ուսումնական հաստատության սովորողների հետ դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչը բաժնի 3-րդ կետի 1-ին ենթակետում մանկապատանեկան կոլեկտիվի բառերը փոխարինել սովորողների հետ դաստիարակչական աշխատանքների բառերով,
ա. լրացնել նոր 2.1 և 2.2 ենթակետեր՝
«2.1) իրականացնում է սահմանված ձևաչափին համապատասխան կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների ԱՈՒՊ-ի կազմումը և վարումը.
2.2) ապահովում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների` հանրակրթության պետական չափորոշիչի հանրակրթական ծրագրերի բովանդակությանը ներկայացվող նվազագույն պահանջները` ըստ կրթական աստիճանների և առարկայական ծրագրերի հիման վրա յուրաքանչյուր սովորողի համար մշակված ԱՈՒՊ-ի.»:
բ. 3-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ՝
«3) իրականացնում է սովորողների դիտարկում, առաջադիմությանը նպաստող կամ խոչընդոտող գործոնների բացահայտում, մասնակցում է սովորողի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատմանը:.
գ. լրացնել նոր՝ 10.1 և 10.2 ենթակետեր՝
«10.1) համագործակցում է ուսուցչի օգնականի հետ՝ սովորողների ուսուցման արդյունավետ մեթոդների ու տեխնոլոգիաների ընտրության, ուսուցման կազմակերպման խմբային և անհատականացված մոտեցումների պլանավորման, ուսումնական նյութերի մշակման աշխատանքներում.
10.2) գործընկերների հետ միասին իրականացնում է սովորողի, (այդ թվում` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող) կրթության որակի ապահովմանն ուղղված այլընտրանքային ծրագրային, մեթոդամանկավարժական աշխատանքներ` հաշվի առնելով սովորողի անհատական կարողությունները առանձնահատկությունները ու հետաքրքրությունները.»
դ. VII. Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցիչը բաժնի 3-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.
3. 1) հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի պաշտոնն զբաղեցնողը պետք է ունենա մանկավարժական համապատասխան որակավորում (բակալավրի, դիպլոմավորված մասնագետի, մագիստրոսի կրթական աստիճանով) կամ բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական (կամ ուսուցչական) գործունեության առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ:
ա. վերնագրում «օլիգոֆրենամանկավարժ» բառից հետո լրացնել «, էրգոթերապիստ» բառը.
բ. 1-ին կետի 2-րդ ենթակետում կրթական բառը փոխարինել «կրթության առանձնահատուկ պայմանների» բառերով:
գ. 1-ին կետի 3-րդ ենթակետում «կրթական կարիքներին համապատասխան ուսուցման մեթոդներ, ձևեր և հնարքներ առաջարկում» բառերը փոխարինել «յուրաքանչյուր սովորողի համար առաջարկում կրթական առաջընթացին նպաստող մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ».
դ. 1-ին կետի 5-րդ ենթակետում «հետազոտման» բառից առաջ լրացնել ուսուցչի(ների) հետ միասին` սովորողի կողմից ուսումնական նյութի յուրացման առանձնահատկությունների բառերով,
ե. 1-ին կետի 6-րդ ենթակետը ուժը կորցրած ճանաչել:
զ. 1-ին կետի 8-րդ ենթակետում «հետ» բառից հետո լրացնել տեխնիկական միջոցներով, բառերը,
4.1) մասնակցում է ուսուցիչների և ուսումնական հաստատության մանկավարժական մյուս աշխատողների կողմից սովորողների մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների մատուցմանը՝ ապահովելով մասնագիտական շարունակական խորհրդատվություն,
5.1) բացահայտում, դիտարկում, հետազոտում և գնահատում է երեխաների ուսումնառության ընթացքում նկատված հոգեբանական խնդիրները.,
4.1) մասնակցում է ուսուցիչների և ուսումնական հաստատության մանկավարժական մյուս աշխատողների կողմից սովորողների մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների մատուցմանը,
4.2) բացահայտում, դիտարկում, հետազոտում և գնահատում է երեխաների մոտ նկատված սոցիալ-մանկավարժական խնդիրները.
4.3) սոցիալական աջակցության տարածքային գործակալության (բաժնի) հայտի հիման վրա, սոցիալական դեպքի վարման շրջանակներում մասնակցում է համակարգող և խորհրդատվական մարմինների, ինչպես նաև բազմամասնագիտական խմբի աշխատանքներին:»
XIV. ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՉԻ ՕԳՆԱԿԱՆ
ա. ՀՀ Սահմանադրությունը, «Կրթության մասին», «Հանրակրթության մասին», «Լեզվի մասին», «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքները, «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը,
բ. առարկայական չափորոշիչները, ծրագրերը և իր պաշտոնային պարտականություններին վերաբերող՝ նախարարության համապատասխան նորմատիվ ակտերը, իրավական այլ փաստաթղթեր,
գ. մանկավարժության տեսության և մեթոդիկայի, հոգեբանության, մինչբժշկական օգնության հիմունքները,
Քննարկվել է
14.06.2017 - 05.07.2017
Տեսակ
Որոշում
Ոլորտ
Կրթություն և գիտություն
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 20286
Տպել14.06.2017
Ուսուցչի օգնականի պաշտոն զբաղեցնողը պետք է ունենա բարձրագույն մանկավարժական կրթություն, կամ բարձրագույն կրթություն և առնվազն տասը տարվա մանկավարժական աշխատանքային ստաժ: