Հիշել նախագիծը
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ
-
10 - Կողմ
-
1 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների հասարակական կազմակերպություն (info@prwb.am) 15.08.2020 11:05:35 | 3. Նախագծերի փաթեթով նախատեսվում է լրացում կատարել նաև «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում, որով նախատեսել հակակոռուպցիոն դատարանի դատավորի պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցը՝ հակակոռուպցիոն դատարանի նախագահի համար 18.00 և հակակոռուպցիոն դատարանի դատավորի համար 17.00 գործակիցը: Մինչդեռ նույն օրենքով ընդհանուր իրավասության դատարանի նախագահի համար պաշտոնային դրույթաչափի հաշվարկման գործակից է սահմանված 11.00, իսկ դատավորի համար՝ 10.00: Միաժամանակ, նույն օրենքի նախագծով սահմանված չէ հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանի դատավորների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցը, ինչից կարելի է ենթադրել, որ դրանք նույնական են օրենքի գործող կարգավորմանը՝ վերաքննիչ դատարանի նախագահ՝ 11.50 և վերաքննիչ դատարանի դատավոր 11.00 գործակցով: Վարձատրության նման էական տարբերության պայմաններում ակնհայտ անարդարացի մոտեցում է դրսևորվում ընդհանուր իրավասության դատարանի և հակակոռուպցիոն դատարանի դատավորների միջև՝ նսեմացնելով ընդհանուր իրավասության դատարանի դատավորների կողմից կատարվող գործունեության բարդությունը, կարևորությունն ու պատասխանատվությունը: Առաջարկում ենք. Հակակոռուպցիոն դատարանի դատավորների և նախագահի համար նախատեսել ընդհանուր իրավասության դատարանների դատավորների վարձատրության համեմատ արդարացի վարձատրություն: | Չի ընդունվել | ««Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծում ներառվել են վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանների առնչությամբ կարգավորումներ: Միաժամանակ, նախագծերում կատարվել են փոփոխություններ, դրույքաչափերը համամասնորեն կրճատվել են: Այդուհանդերձ, ինչ վերաբերում է վարձատրության դրույքաչափերի տարբերակված մոտեցմանը՝ հարկ է նշել, որ ինչպես նշված է նախագծերի փաթեթի հիմնավորման մեջ, որպես գործունեության լրացուցիչ երաշխիք, հակակոռուպցիոն դատարանի և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավորների համար նախագծերի փաթեթով առաջարկվում է նախատեսել այլ դատավորների համեմատությամբ ավելի բարձր աշխատավարձ: Միաժամանակ, դեռևս ՀՀ կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 1332-Ն որոշմամբ հստակ նախանշվել էր, որ հակակոռուպցիոն դատարանների դատավորների աշխատավարձերը պետք է տարբերվեն այլ դատարանների դատավորների աշխատավարձերից՝ հաշվի առնելով գործունեության բնույթը: Որպես օրինակ, Սլովակիայի Մասնագիտացված դատարանում դատավորի միջին ամսական աշխատավարձը 150 հազար սլովական կրոն է, ի տարբերություն այլ ատյանների դատավորների, որոնց ամսական միջին աշխատավարձը կազմում է 40 հազար կրոն: Համեմատության համար մասնագիտացված դատարանների դատավորների հիմնական ամսական աշխատավարձը կազմում է Սլովակիայի ազգային ժողովի անդամի (պատգամավորի) աշխատավարձի 130%-ի չափ: Դատավորները նաև ստանում են երկու լրացուցիչ աշխատավարձ (մայիսին և նոյեմբերին), բացի այն դեպքերից, երբ չեն համապատասխանում օրենքով սահմանված պայմաններին: |