«ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
-
2 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
Հոդված 1. «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-160-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 14.1-րդ հոդվածում՝
- 1-ին մասի 1-ին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Բացառությամբ քրեակատարողական հիմնարկի պետերի, իսկ համապատասխան նախարարի առաջարկությամբ նաև քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալների պաշտոնների, քրեակատարողական ծառայության մյուս պաշտոնները զբաղեցվում են օրենքով սահմանված մրցույթի արդյունքներով։».
- 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3.Քրեակատարողական ծառայության թափուր պաշտոն առաջանալու դեպքում առավելագույնը մինչև տվյալ պաշտոնի համար մրցույթ հայտարարելը, յոթօրյա ժամկետում՝ տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձն իրավասու է տվյալ թափուր պաշտոնում նշանակելու այն քրեակատարողական ծառայողին կամ քրեակատարողական ծառայության համակարգում քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնող այն անձին, ով բավարարում է տվյալ պաշտոնում նշանակվելու համար համապատասխան իրավական ակտերով, այդ թվում՝ պաշտոնի անձնագրով սահմանված պահանջները։ Այդ ժամկետում նշանակում չկատարվելու դեպքում քրեակատարողական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցվում է օրենքով սահմանված մրցույթի արդյունքներով:»:
- լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.
«4. Քրեակատարողական ծառայության պաշտոնը որոշակի ժամկետով զբաղեցվում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածով սահմանված կարգով:»:
Հոդված 2. Օրենքի 21-րդ հոդվածի 1.1-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1.1 Քրեակատարողական ծառայողն իր դիմումի համաձայն կարող է փոխադրվել իր զբաղեցրած պաշտոնին համարժեք կամ ցածր այլ պաշտոնի կամ ծառայության այլ վայր։»։
Հոդված 3. Օրենքի 22-րդ հոդվածի առաջին մասում «Քրեակատարողական ծառայության պետին և նրա տեղակալներին» բառերը փոխարինել «Քրեակատարողական ծառայության պետի տեղակալներին» բառերով։
Հոդված 4. Օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասում՝
1) 2-րդ կետը «հրամաններ» բառից հետո լրացնել «, կայացնում որոշումներ» բառերով.
2) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) քննարկում և ըստ համապատասխան անհրաժեշտության թողնում է անփոփոխ, կասեցնում, փոփոխում, ուժը կորցրած է ճանաչում կամ վերացնում է (ցուցումի դեպքում) համապատասխան քրեակատարողական ծառայողների անօրինական և (կամ) անհիմն հրամանները, ցուցումները և որոշումները և դրանց կապակցությամբ համապատասխանաբար ընդունում է նոր հրամաններ, տալիս նոր ցուցումներ և կայացնում նոր որոշումներ.»:
- լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-րդ կետով.
«7.1) քրեակատարողական ծառայողներին պարգևատրում է քրեակատարողական ծառայության գերատեսչական մեդալներով և (կամ) կրծքանշաններով, իսկ քրեակատարողական ծառայության համակարգում վարչական, հայեցողական, քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց և մյուս աշխատողներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների այլ մարմինների ու կազմակերպությունների ծառայողներին (աշխատողներին) և անհատ անձանց պարգևատրում է քրեակատարողական ծառայության գերատեսչական մեդալներով.»։
Հոդված 5. Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 3-րդ կետը «ցուցումներ» բառից հետո լրացնել «կայացնում է որոշումներ,» բառերով.
2) 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10) քննարկում և ըստ համապատասխան անհրաժեշտության թողնում է անփոփոխ, կասեցնում, փոփոխում, ուժը կորցրած է ճանաչում կամ վերացնում է (ցուցումի դեպքում) համապատասխան քրեակատարողական ծառայողների անօրինական և (կամ) անհիմն հրամանները, ցուցումները և որոշումները և դրանց կապակցությամբ համապատասխանաբար ընդունում է նոր հրամաններ, տալիս նոր ցուցումներ և կայացնում նոր որոշումներ.»:
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.1-րդ կետով.
«13.1) քրեակատարողական ծառայողներին պարգևատրում է քրեակատարողական ծառայության գերատեսչական մեդալներով և (կամ) կրծքանշաններով, իսկ քրեակատարողական ծառայության համակարգում վարչական, հայեցողական, քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց և մյուս աշխատողներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների այլ մարմինների ու կազմակերպությունների ծառայողներին (աշխատողներին) և անհատ անձանց պարգևատրում է քրեակատարողական ծառայության գերատեսչական մեդալներով.»։
Հոդված 6. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 33.1-րդ հոդվածով. «Հոդված 33.1. Քրեակատարողական ծառայողի արձակուրդը
- Քրեակատարողական ծառայողն ունի ամենամյա նվազագույն և ամենամյա լրացուցիչ արձակուրդի իրավունք:
- Քրեակատարողական ծառայողի ամենամյա նվազագույն արձակուրդի տևողությունը 20 աշխատանքային օր է, իսկ ամենամյա լրացուցիչ արձակուրդի տևողությունը սահմանում է Կառավարությունը:
- Քրեակատարողական ծառայողին ամենամյա նվազագույն և (կամ) լրացուցիչ արձակուրդը տրամադրվում է այնպես, որ չխոչընդոտի տվյալ քրեակատարողական ծառայողի կողմից ծառայողական պարտականությունների կատարմանը, ինչպես նաև տվյալ կառուցվածքային ստորաբաժանման և (կամ) քրեակատարողական հիմնարկի բնականոն գործունեությանը:
- Առանձին դեպքերում, անձնական կամ ընտանեկան հանգամանքներից ելնելով, քրեակատարողական ծառայողին կարող է մեկ տարվա ընթացքում տրամադրվել չվճարվող արձակուրդ:
- Քրեակատարողական ծառայողին արձակուրդ տրամադրելու կարգը և պայմանները սահմանում է Կառավարությունը:
- Քրեակատարողական ծառայողներին արձակուրդ տրամադրում է իրավասու պաշտոնատար անձը:
- Քրեակատարողական ծառայողին, առանց իր համաձայնության, ամենամյա արձակուրդից հետ կանչելը թույլատրվում է միայն բացառիկ դեպքերում` ծառայողական անհրաժեշտությունից ելնելով, արձակուրդ տրամադրող պաշտոնատար անձի հրամանով:
Հոդված 7. Օրենքի 11-րդ գլխի վերնագիրը շարադրել հետևյալ բովանդակությամբ.
«Գ Լ ՈՒ Խ 11
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԽՐԱԽՈՒՍԵԼԸ ԵՎ ԱՅԼ ԱՆՁԱՆՑ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼԸ, ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌՅՈՂՆԵՐԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԻ ԵՆԹԱՐԿԵԼԸ»։
Հոդված 8. Օրենքի 35-րդ հոդվածում՝
1) Վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 35. Քրեակատարողական ծառայողներին խրախուսելը և այլ անձանց պարգևատրելը».
2) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«1. Քրեակատարողական ծառայության գերատեսչական մեդալով և կրծքանշանով պարգևատրում են միայն համապատասխան նախարարը և քրեակատարողական ծառայության պետը:».
3) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2.Քրեակատարողական ծառայողների նկատմամբ քրեակատարողական ծառայության պետի կողմից կարող են կիրառվել նաև խրախուսանքի հետևյալ տեսակները.
1) Արտահերթ կոչման շնորհում, եթե լրացել է ունեցած կոչումով ծառայության սահմանված ժամկետի առնվազն մեկ երրորդը.
2) Տվյալ պաշտոնի համար սահմանված առավելագույն կոչումից մեկ աստիճան բարձր կոչման շնորհում, եթե կրկնակի լրացել է ունեցած կոչումով ծառայության սահմանված ժամկետը։
«Արտահերթ կոչման շնորհում» և «Տվյալ պաշտոնի համար սահմանված առավելագույն կոչումից մեկ աստիճան բարձր կոչման շնորհում» խրախուսանքի տեսակները քրեակատարողական ծառայողների նկատմամբ կիրառում են միայն համապատասխան նախարարը և քրեակատարողական ծառայության պետը։
Սույն մասում նշված խրախուսանքի տեսակները քրեակատարողական ծառայողների նկատմամբ ծառայության ամբողջ ընթացքում կարող են կիրառվել միայն մեկ անգամ։».
- 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Երկարամյա ծառայության (աշխատանքի) և (կամ) ծառայողական (աշխատանքային) պարտականությունները և (կամ) հանձնարարականները բարեխղճորեն կատարելու համար քրեակատարողական ծառայողները կարող են պարգևատրվել քրեակատարողական ծառայության գերատեսչական մեդալներով և (կամ) կրծքանշաններով, իսկ քրեակատարողական ծառայության համակարգում վարչական, հայեցողական քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնող անձինք և մյուս աշխատողները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների այլ մարմինների ու կազմակերպությունների ծառայողները (աշխատողները) և այլ անձինք երկարամյա ծառայության (աշխատանքի) և (կամ) ծառայողական (աշխատանքային) պարտականությունները և (կամ) հանձնարարականները (առաջադրանքները) բարեխղճորեն կատարելու և (կամ) քրեակատարողական ծառայության հետ համագործակցության և (կամ) քրեակատարողական ծառայության առջև դրված խնդիրների իրականացմանն աջակցելու համար կարող են պարգևատրվել քրեակատարողական ծառայության գերատեսչական մեդալներով։
Հոդված 9. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տաuներորդ oրը:
-
Քննարկվել է
24.07.2020 - 09.08.2020
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Արդարադատություն, Քրեակատարողական
-
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 6043
Տպել