Հիշել նախագիծը
Լրամշակման փուլում է
«Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
2 - Կողմ
-
0 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Հասմիկ Ղուկասյան 03.08.2020 18:06:43 | Բարև Ձեզ, Շնորհակալություն նախագծի համար։ Առաջարկում եմ վերանայել 31,4 կետը, քանի որ պարբերության մեջ խառը կիրառվում է խնամատար ընտանիք և խնամակալություն հասկացությունները և հստակ չէ կարգավորման առարկան, բացի այդ հասկանալի չէ, թե ինչու երեխային չպետք է վճարվի նրա հաշմանդամության նպաստը, որը չի վճարվել մինչև խնամատար ընտանիք հանձնվելը, եթե երեխան խնամքի հաստատությունից չէ, որ հանձնվել է խնամատար ընտանիքի խնամքին։ Հնարավոր է, որ երեխան ունի հաշմանդամություն, բայց ապրել է կամ կենսաբանական ծնողների կամ այլ խնամակալի մոտ, սակայն ինչ-ինչ պատչառներով նրա նպաստը չի վճարվել։ Խնամակալ ընտանիքի խնամքին հանձնելուց հետո ինչու՞ նրա իրավունքը չպետք է վերականգնվի։ Շնորհակալություն | Առաջարկությունն ընդունվել է: Նախագծում կատարվել է համապատասխան փոփոխություն: Հարցի 2-րդ մասը չի հանդիսանում որոշման կարգավորման առարկան: |