Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

___________________ 2020 թվականի N         Ն 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5‑ի ««Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 665-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը.

1) որոշման N 1 հավելվածում`

ա. 36.4-րդ կետի 1-ին պարբերությունում «աճը» բառից հետո լրացնել «` արտահայտված տոկոսով» բառերով,

բ. 39-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 39.1-րդ կետ.

«39.1. Եթե ուսումնական հաստատությունում առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորող անձի կերակրողին կորցնելու դեպքում նշանակված կենսաթոշակի իրավունքը դադարեցվել է մինչև 2020 թվականի ապրիլի 30-ը՝ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում նշված հիմքով և նրա կենսաթոշակի գործում`

1) առկա է 2019 թվականի հուլիսի 1-ից հետո առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորելու մասին ուսումնական հաստատության տված տեղեկանքը, ապա անձի կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվում է 2020 թվականի մայիսի 1-ից՝ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով սահմանված կարգով՝ առանց կենսաթոշակառուի գրավոր դիմումի:

2) առկա չէ 2019 թվականի հուլիսի 1-ից հետո առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորելու մասին ուսումնական հաստատության տված տեղեկանքը, ապա մինչև 2020 թվականի դեկտեմբերի 30-ը գրավոր դիմելու և անհրաժեշտ փաստաթղթեր (այդ թվում՝ սույն ենթակետում նշված տեղեկանքը) ներկայացնելու դեպքում անձին կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ է նշանակվում 2020 մայիսի 1-ից՝ օրենքի 41-րդ հոդվածի 3.2-րդ մասով սահմանված կարգով: Այդ ժամկետից հետո դիմելու դեպքում կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ է նշանակվում դիմելու օրվանից :»,

գ. 48-րդ կետի 3-րդ եթակետում «ստանալու համար դիմելու» բառերից հետո լրացնել «,նրա Հայաստանի Հանրապետությունում լինելու մասին բանկի հաստատումը ստանալու» բառերով, իսկ «գտնվելու մասին» բառերը փոխարինել «լինելու մասին կամ նշված ժամկետում չի ստացվել նրա Հայաստանի Հնարապետությունուոմ լինելու մասին բանկի հաստատումը» բառերով.

2) որոշման N 9 հավելվածի 1.1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ. «Սույն կետի դրույթները տարածվում են երկարաժամկետ խնամակալության դեպքերի վրա՝ խնամատարության պայմանագրի գործողության ամբողջ ժամանակահատվածում:»:

 3) որոշման N 10 հավելվածի 12-րդ կետի 1-ին ենթակետը «ծնողի» բառից հետո լրացնել «, խնամատար ծնողի» բառերով, իսկ 7-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-ին ենթակետը.

«7.1) խնամատարության պայմանագիրը.»:

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունիսի 26-ի «Ծերության նպաստը, հաշմանդամության նպաստը, կերակրողին կորցնելու դեպքում նպաստը, ինչպես նաև ծերության նպաստ, հաշմանդամության նպաստ կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստացող անձի մահվան դեպքում թաղման նպաստը նշանակելու և վճարելու կարգը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը հաստատելու մասին» N 635-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`

1) որոշման N 1 հավելվածում՝

ա.29-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 29.1-րդ կետ.

«29.1. Եթե ուսումնական հաստատությունում առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորող անձի կերակրողին կորցնելու դեպքում նշանակված նպաստիի իրավունքը դադարեցվել է մինչև 2020 թվականի ապրիլի 30-ը՝ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում նշված հիմքով և նրա նպաստի գործում`

1) առկա է 2019 թվականի հուլիսի 1-ից հետո առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորելու մասին ուսումնական հաստատության տված տեղեկանքը, ապա անձի կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունքը վերականգնվում է 2020 մայիսի 1-ից՝ օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով սահմանված կարգով՝ առանց նպաստառուի գրավոր դիմումի:

2) առկա չէ 2019 թվականի հուլիսի 1-ից հետո առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորելու մասին ուսումնական հաստատության տված տեղեկանքը, ապա մինչև 2020 թվականի դեկտեմբերի 30-ը գրավոր դիմելու և անհրաժեշտ փաստաթղթեր (այդ թվում՝ սույն ենթակետում նշված տեղեկանքը) ներկայացնելու դեպքում անձին կերակրողին կորցնելու դեպքում նպաստ է նշանակվում 2020 մայիսի 1-ից: Այդ ժամկետից հետո դիմելու դեպքում կերակրողին կորցնելու դեպքում նպաստ է նշանակվւմ դիմելու օրվանից:»:

բ. 31.3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 31.4-րդ կետ.

«31.4. Խնամատար ընտանիքի խնամքին հանձնված երեխայի (հոգեզավակի) հաշմանդամության նպաստը խնամատար ծնողին վճարվում է խնամատար ընտանիքում երեխայի (հոգեզավակի) գտնվելու ժամանակահատվածի համար: Այս դեպքում շտեմարանում կատարվոմ է նպաստառուի նպաստն ստանալու իրավունք ունեցող անձի տվյալների փոփոխություն: Սույն կետի դրույթները տարածվում են երկարաժամկետ խնամակալության դեպքերի վրա՝ խնամակալության պայմանագրի գործողության ամբողջ ժամանակահատվածում: Մինչև երեխային (հոգեզավակին) խնամատար ընտանիքին հանձնելը նրան չվճարված նպաստի գումարը չի վճարվում: »:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
  • Քննարկվել է

    22.07.2020 - 06.08.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6872

Տպել

Առաջարկներ`

Հասմիկ Ղուկասյան

03.08.2020

Բարև Ձեզ, Շնորհակալություն նախագծի համար։ Առաջարկում եմ վերանայել 31,4 կետը, քանի որ պարբերության մեջ խառը կիրառվում է խնամատար ընտանիք և խնամակալություն հասկացությունները և հստակ չէ կարգավորման առարկան, բացի այդ հասկանալի չէ, թե ինչու երեխային չպետք է վճարվի նրա հաշմանդամության նպաստը, որը չի վճարվել մինչև խնամատար ընտանիք հանձնվելը, եթե երեխան խնամքի հաստատությունից չէ, որ հանձնվել է խնամատար ընտանիքի խնամքին։ Հնարավոր է, որ երեխան ունի հաշմանդամություն, բայց ապրել է կամ կենսաբանական ծնողների կամ այլ խնամակալի մոտ, սակայն ինչ-ինչ պատչառներով նրա նպաստը չի վճարվել։ Խնամակալ ընտանիքի խնամքին հանձնելուց հետո ինչու՞ նրա իրավունքը չպետք է վերականգնվի։ Շնորհակալություն

Տեսնել ավելին