Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ  

 

  1. Ընթացիկիրավիճակըև իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 

                ՙՙՀայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» oրենքի նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է 2019 թվականի մարտի 3-ին Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության/ԻԿԱՕ/ կողմից ՙՙԱնվտանգություն, քաղաքացիական ավիացիաի պաշտպանությունը անօրինական միջամտության ակտերից՚՚ թիվ 17 Հավելվածում ՙՙԱնօրինական միջամտության ակտեր՚՚ հասկացության մեջ կատարված փոփոխություններով« ինչպես նաև 2019 թվականին ԻԿԱՕ տեսչական խմբի կողմից ՀՀ քաղաքացիական ավիացիայի համակարգում իրականացված ավիացիոն անվտանգության աշխատանքների աուդիտի արդյունքնում ներակայացված առաջարկություններից, կապված ՀՀ Քրեական օրենսգրքում թիվ 17 Հավելվածում սահմանված ՙՙԱնօրինական միջամտության ակտեր՚՚ ստանդարտում  անօրինական միջամտության ակտերի հետ կապված յուրաքանչյուր հանցագործությունների համար առանձին քրեական պատասխանատվություն  սահմանելու  ինչպես նաև քաղաքացիական ավիացիայի դեմ ուղղված  իրավախախտումների նկատմամբ կանխարգելիչ քաղաքականություն

  1. Առաջարկվող կարգավորմանբնույթը

 Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքի 217 հոդվածը  պատիժ է սահմանվում օդանավ  ահաբեկչության համար, 221-րդ հոդվածով պատիժ է սահմանվում օդանավ  փախցնելու կամ զավթելու համար,  246-րդ հոդվածը՝  տրանսպորտային միջոցները կամ հաղորդակցության ուղիները փչացնելու համար, 250-րդ հոդվածը միջազգային թռիչքների կանոնները խախտելու համար,  259-րդ հոդվածը ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու համար, 303-րդ հոդվածը Դիվերսիա կազմակերպելու և իրականացնելու համար, իսկ 304-րդ հոդվածը, որը կրում է Վնասարարությունը անվանումը, սահմանում է պատիժ այն գործողության կամ անգործության համար, որը պետությունը թուլացնելու նպատակով ուղղված է այդ թվում նաև տրանսպորտի մարմինների գործունեության քայքայմանը:

Ինչպես տեսնում ենք ԻԿԱՕ-ի կողմից որպես քրեական պատասխանատվության ենթակա որոշ անօրինական միջամտության ակտեր ներառված են ՀՀ Քրեական օրենսգրքում, սակայան դրանք ամբողջությամբ չեն պարունակում ԻԿԱՕ-ի կողմից թիվ 17 Հավելվածում սահմանված քրեական պատասխանատվության ենթակա բոլոր ակտերը, հետևաբար անհրաժեշտ է օրենսգրքում առկա բացը լրացնել, ինչպես նաև որպես ԻԿԱՕ ամդամ երկրի կատարել Չիկագոյի Կոնվենցիայով սահմանված և ՀՀ կողմից ընդուված ստանդարտների պահանջները:

     Հիմք ընդունելով ԻԿԱՕ-ի կողմից քաղաքացիական ավիացիայի գործունեության դեմ ուղղված անօրինական միջամտության ակտերի կանխման և հակազդման նպատակով անդամ պետությունների կողմից քրեական պատասխանատվության սահմանման կարևորությունը, նախագծով առաջարկվել է Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքը լրացնել նոր հոդվածներով և դրանց դրույթների խախտման համար սահմանել քրեական   պատասխանատվություն:

  1. Նախագծիմշակման գործընթացում  ներգրավված  ինստիտուտները,  անձինք  և նրանց դիրքորոշումը

 

Նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից:

  1. Ակնկալվողարդյունքը

 

               Նախագծի ընդունմամբ կսահմանվի  քրեական պատասխանատվություն քաղաքացիական ավիացիայի դեմ ուղղված այնպիսի անօրինական միջամտության գործողություններ կամ այդպիսի գործողություններ կատարելու փորձերի համար, որոնք վտանգ են ստեղծում քաղաքացիական ավիացիայի անխափան, արդյունավետ և անվտանգության գործունեության համար, ինչպես նաև ՀՀ կողմից ՀՀ քրեական օրենսգրքով հստակ կսահմանվեն և լիարժեքորեն կկիրառվեն ԻԿԱՕ ստանդարտներով սահմանված այնպիսի անօրինական միջամտության ակտերի իրականցման համար, որոնք սպառնում են քաղաքացիական ավիացիայի անխափան, արդյունավետ և անվտանգության գործունեությանը, ուղևորների, օդանավերի անձնակազմերի անդամների կյանքին ու առողջությանը և հասարակական անվտանգությանը:

 

 

  • Քննարկվել է

    07.07.2020 - 23.07.2020

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Ավիացիա, Քրեական օրենսդրություն

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6377

Տպել

Առաջարկներ`

Տիգրան Ավետյան

17.07.2020

1․ Նոր լրացվող 221,2 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը հանել, իսկ հոդվածը լրացնել նոր 3-րդ մասով, հետևյալ բովանդակությամբ․ <<3․ Սույն հոդվածի 1-ին կամ երկրորդ մասով նախատեսված արաքները, որոնք՝ 1 կատարվել են կազմակերպված խմբի կողմից․ 2 անզգուշությամբ առաջացրել են մարդու մահ կամ այլ ծանր հետևանքներ՝ պատժվում են ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով։>>։ Քանի որ սույն խմբագրությամբ արաքի հանրորեն վտանգավորության աստիճանը բարձրացնող այնպիսի որակյալ հատկանիշի առկայությունը, ինչպիսին հանդիսանում է արարքը կազմակերպված խմբի կողմից կատարելը ներառված չէ։ ՀՀ քրեական օրենսգրքի 41-րդ հոդվածով սահմանվում են հանցակցության ձևերը, մասնավորապես կազմակերպված խումբը բնորոշվում է այնպիսի որակյալ հատկանիշներով, որպիսին հանդիսանում է խմբի կայունությունը, նախապես մեկ կամ մի քանի հանցագործություն իրականացնելու համար միավորվածությունը, ինչպես նաև խմբում հստակ դերաբաշխումը, ղեկավարումը և խմբի անդամների կողմից խմբի ընդհանուր դիտավորության մեջ մտնող հանցագործություն կատարելու համար տարբվեր ֆունկցիանրի տարանջատումը։ 2․ Նոր լրացվող 221․3 հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր կետերով․ << 4ակնհայտ անչափահասի նկատմամբ, 5) ակնհայտ հղի կնոջ նկատմամբ, 6) ակնհայտ անօգնական վիճակում գտնվող անձի նկատմամբ, 7) երկու կամ ավելի անձանց նկատմամբ՝>>։ Մյուս կողմից անհասկանալի է ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածով անձին պատանդ վերցնելու ընդհանուր նորմի սանկցիայում վեցին տաս տարի պատասխանատվություն նախատեսող ժամկետը, իսկ հատուկ նորմով առավել մեղմ՝ վեցից ութ տարի ժամկետի սահմանում։ Միաժամանակ առաջարկում եմ նաև հոդվածի 3-րդ մասում նախատեսել հանցանքը կազմակերպված խմբի կողմից կատարելու համար քրեական պատասխանատվություն սահմանելը տես նախորդ՝ 221․2 հոդվածի վերաբերյալ դիտողության հիմնավորումը։ Բացի այդ անհրաժեշտ է նկատի ունենալ նաև սույն հոդվածում խրախուսող նորմի ներառելու նպատակահարմարությունը, հոդվածը լրացնելով հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով․ <<4. Իր պահանջներից հրաժարված և պատանդին կամովին ազատ արձակած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում:>>։ 3․ Նոր լրացվող 221․4 հոդվածում անհասկանլի է <<բռնի ներթափանցել>> եզրույթը և լրացուցիչ հիմնավորման կարիք ունի, այսինքին, որ գործողություններն են հանդիսանում բռնի ներթափանցում և ինչ քրեաիրավական գնահատական պետք է տալ հանցավորի արարքին, եթե ներթափանցումը <<բռնի>> եղանակով չի իրականացվել։ Այդ իսկ պատճառով առաջարկում եմ <<բռնի ներթափանցելը>> բառերը փոխարինել <<զավթելը>> բառով։ Միաժամանակ առաջարկում եմ նաև հոդվածի 3-րդ մասում նախատեսել հանցանքը կազմակերպված խմբի կողմի կատարելու համար քրեական պատասխանատվություն սահմանելը տես նախորդ՝ 221․2 հոդվածի վերաբերյալ դիտողության հիմնավորումը։ 4․ Նոր լրացվող 221․5 հոդվածում նախատեսել հանցանքը կազմակերպված խմբի կողմի ցկատարելու համար քրեական պատասխանատվություն սահմանելը տես նախորդ՝ 221․2 հոդվածի վերաբերյալ դիտողության հիմնավորումը, ինչպես նաև խրախուսող նորմի նեռալու հարցի նպատակահարմարությունը։ 5․ Նոր լրացվող 2216 հոդվածում <<լուրջ վնաս>> բառերը փոխարինել <<էական վնաս>> բառերով համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 27-րդ գլխի, իսկ հոդվածում նախատեսել հանցանքը կազմակերպված խմբի կողմից կատարելու համար քրեական պատասխանատվություն սահմանելը տես նախորդ՝ 2212 հոդվածի վերաբերյալ դիտողության հիմնավորումը։

Տեսնել ավելին