Տիգրան Ավետյան
17.07.2020
1․ Նոր լրացվող 221,2 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը հանել, իսկ հոդվածը լրացնել նոր 3-րդ մասով, հետևյալ բովանդակությամբ․ <<3․ Սույն հոդվածի 1-ին կամ երկրորդ մասով նախատեսված արաքները, որոնք՝ 1 կատարվել են կազմակերպված խմբի կողմից․ 2 անզգուշությամբ առաջացրել են մարդու մահ կամ այլ ծանր հետևանքներ՝ պատժվում են ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով։>>։ Քանի որ սույն խմբագրությամբ արաքի հանրորեն վտանգավորության աստիճանը բարձրացնող այնպիսի որակյալ հատկանիշի առկայությունը, ինչպիսին հանդիսանում է արարքը կազմակերպված խմբի կողմից կատարելը ներառված չէ։ ՀՀ քրեական օրենսգրքի 41-րդ հոդվածով սահմանվում են հանցակցության ձևերը, մասնավորապես կազմակերպված խումբը բնորոշվում է այնպիսի որակյալ հատկանիշներով, որպիսին հանդիսանում է խմբի կայունությունը, նախապես մեկ կամ մի քանի հանցագործություն իրականացնելու համար միավորվածությունը, ինչպես նաև խմբում հստակ դերաբաշխումը, ղեկավարումը և խմբի անդամների կողմից խմբի ընդհանուր դիտավորության մեջ մտնող հանցագործություն կատարելու համար տարբվեր ֆունկցիանրի տարանջատումը։ 2․ Նոր լրացվող 221․3 հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր կետերով․ << 4ակնհայտ անչափահասի նկատմամբ, 5) ակնհայտ հղի կնոջ նկատմամբ, 6) ակնհայտ անօգնական վիճակում գտնվող անձի նկատմամբ, 7) երկու կամ ավելի անձանց նկատմամբ՝>>։ Մյուս կողմից անհասկանալի է ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածով անձին պատանդ վերցնելու ընդհանուր նորմի սանկցիայում վեցին տաս տարի պատասխանատվություն նախատեսող ժամկետը, իսկ հատուկ նորմով առավել մեղմ՝ վեցից ութ տարի ժամկետի սահմանում։ Միաժամանակ առաջարկում եմ նաև հոդվածի 3-րդ մասում նախատեսել հանցանքը կազմակերպված խմբի կողմից կատարելու համար քրեական պատասխանատվություն սահմանելը տես նախորդ՝ 221․2 հոդվածի վերաբերյալ դիտողության հիմնավորումը։ Բացի այդ անհրաժեշտ է նկատի ունենալ նաև սույն հոդվածում խրախուսող նորմի ներառելու նպատակահարմարությունը, հոդվածը լրացնելով հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով․ <<4. Իր պահանջներից հրաժարված և պատանդին կամովին ազատ արձակած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում:>>։ 3․ Նոր լրացվող 221․4 հոդվածում անհասկանլի է <<բռնի ներթափանցել>> եզրույթը և լրացուցիչ հիմնավորման կարիք ունի, այսինքին, որ գործողություններն են հանդիսանում բռնի ներթափանցում և ինչ քրեաիրավական գնահատական պետք է տալ հանցավորի արարքին, եթե ներթափանցումը <<բռնի>> եղանակով չի իրականացվել։ Այդ իսկ պատճառով առաջարկում եմ <<բռնի ներթափանցելը>> բառերը փոխարինել <<զավթելը>> բառով։ Միաժամանակ առաջարկում եմ նաև հոդվածի 3-րդ մասում նախատեսել հանցանքը կազմակերպված խմբի կողմի կատարելու համար քրեական պատասխանատվություն սահմանելը տես նախորդ՝ 221․2 հոդվածի վերաբերյալ դիտողության հիմնավորումը։ 4․ Նոր լրացվող 221․5 հոդվածում նախատեսել հանցանքը կազմակերպված խմբի կողմի ցկատարելու համար քրեական պատասխանատվություն սահմանելը տես նախորդ՝ 221․2 հոդվածի վերաբերյալ դիտողության հիմնավորումը, ինչպես նաև խրախուսող նորմի նեռալու հարցի նպատակահարմարությունը։ 5․ Նոր լրացվող 2216 հոդվածում <<լուրջ վնաս>> բառերը փոխարինել <<էական վնաս>> բառերով համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 27-րդ գլխի, իսկ հոդվածում նախատեսել հանցանքը կազմակերպված խմբի կողմից կատարելու համար քրեական պատասխանատվություն սահմանելը տես նախորդ՝ 2212 հոդվածի վերաբերյալ դիտողության հիմնավորումը։