Հիշել նախագիծը
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի N 718-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
__________ 2020 թվականի N ____ - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի N 718-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է՝
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 30-ի «ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից իրականացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթերը հաստատելու մասին» N 718-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները.
- N 1 հավելվածը լրացնել սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային բնագավառի վերահսկողության ստուգաթերթերով՝ համաձայն N 1 հավելվածի,
- N 2 հավելվածը լրացնել դեղերի շրջանառության և դեղագործական գործունեության բնագավառի ստուգաթերթով՝ համաձայն N 2 հավելվածի,
- N 3 հավելվածը լրացնել բժշկական օգնության և սպասարկման բնագավառի վերահսկողության ստուգաթերթերով՝ համաձայն N 3 հավելվածի։
-
Քննարկվել է
01.07.2020 - 16.07.2020
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տեսչական համակարգ
-
Գերատեսչություն
Վարչապետի աշխատակազմ
Դիտումներ` 7977
Տպել