Հիշել նախագիծը

««ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

90%10%

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

«ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հոդված 1. «Բյուջետային համակարգի մասին» 1997 թվականի հունիսի 24-ի ՀՕ-137 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 20-րդ հոդվածը լրացնել 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ մասերով՝ հետևյալ բովանդակությամբ ․

«5․ Պետական բյուջեի ծախսերում նախատեսվում են նաև համայնքների բյուջեներին հատկացնել անվերադարձ կարգով տրվող մասհանումներ՝ յուրաքանչյուր ռոյալթի վճարողի կողմից օրենքով սահմանված չափով և կարգով յուրաքանչյուր հաշվետու տարում պետական բյուջե հաշվարկված ռոյալթիի չափի երկու տոկոսից (այսուհետ՝ համայնքային ռոյալթի)։ Սույն հոդվածի իմաստով ռոյալթի վճարող է համարվում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված ռոյալթի վճարողները։ 

6․ Համայնքային ռոյալթին բաշխվում է համայնքների բյուջեների երկաստիճան համակարգով՝ ըստ հետևյալ բանաձևերի․

 

Ռազդ.  = Ռհ x 50%

որտեղ՝

Ռազդ. – տվյալ ռոյալթի վճարողի կողմից շահագործվող հանք(եր)ի ազդակիր համայնք(ներ)ին հավասարապես բաշխման ենթակա ընդհանուր ռոյալթիի չափ

Ռհ  - համայնքային ռոյալթիի տոկոսային չափ (2%):

 

Ռայլ հ = Ռհ x 50%

որտեղ՝

Ռայլ հ – ընդհանուր վերցրած՝ Հայաստանի Հանրապետությունում ռոյալթի վճարողների կողմից շահագործվող հանք(եր)ի ազդակիր համայնք(ներ)ին հավասարաչափ բաշխման ենթակա ռոյալթիի չափ

Ռհ  - համայնքային ռոյալթիի տոկոսային չափ (2%)

 

Մասհանումների չափերը որոշվում են` ելնելով սույն հոդվածում նշված համապատասխան ընկերությունների կողմից առաջիկա բյուջետային տարվան նախորդող երկրորդ տարվա արդյունքներով պետական բյուջե վճարման ենթակա հաշվեգրված ռոյալթիի հանրագումարից։

7․ Բաշխված համայնքային ռոյալթիի գումարը կարող է ծախսվել այն ուղղություններով, որոնք սահմանվում են կառավարության կողմից՝ բացառելով ։

8․ Սույն հոդվածի 6-րդ մասում նշված բանաձևերով համայնքներին բաշխված համայնքային ռոյալթիները հանդիսանում են համայնքային բյուջեներին անվերադարձ կարգով տրվող դրամական միջոցներ։»։

 

Հոդված 2. Օրենքի 281-րդ հոդվածի 1․1 մասի բ) կետում «չափերով» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենքով սահմանված կարգով համայնքներին բաշխվող համայնքային ռոյալթիների» բառերով։

 

Հոդված 3 Օրենքի 35-րդ հոդվածը լրացնել 31 մասով հետևյալ բովանդակությամբ․

«31․ ՀՀ կառավարության որոշմամբ կարող է սահմանվել սույն օրենքի 20-րդ հոդվածով համայնքներին բաշխված համայնքային ռոյալթիի ծախսերի մասով հաշվետվության առանձին ձևաչափ։»

 

Հոդված 4. Օրենքի 36-րդ հոդվածի  գ) կետում «կայքում,» բառից հետո լրացնել «իսկ սույն օրենքի 20-րդ հոդվածով համայնքներին բաշխված համայնքային ռոյալթիի ծախսերի մասով հաշվետվությունը առանձին հրապարակվում է տվյալ համայնքի և/կամ մարզի մարզպետարանի պաշտոնական ինտերնետային կայքում՝ ներբեռնման հնարավորությամբ,» բառերով։

 

Հոդված 5

1․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ին:

2․ Կառավարությունը սույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված որոշումն ընդունում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում։

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

                       Ա ՍԱՐԳՍՅԱՆ

 

     

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 86-րդ հոդվածի 1-ին մասի 1) կետի դ․ ենթակետում «վճարներից» բառից հետո լրացնել «և ռոյալթիներից» բառերով։

 

Հոդված 2  «Տեղական ինքնակառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 18-րդ հոդվածի 1-ին մասի 5) կետից հետո ավելացնել 5.1 կետ հետևյալ բովանդակությամբ՝

«5.1 Հաստատում է ռոյալթիներից գոյացած գումարների ծախսման ծրագրերը և վերահսկում դրանց իրականացումը»:

 

Հոդված 3 Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ին։

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

                                              Ա ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    26.06.2020 - 11.07.2020

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8442

Տպել