Լրամշակման փուլում է
«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և «Հայաստանի Հանրապետություն ցեմենտի ներմուծման ժամանակավոր սահմանափակում կիրառելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծեր
-
2 - Կողմ
-
1 - Դեմ
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն ուսումնասիրել է ցեմենտի ներքին շուկայում 2018-2020 թվականին (այդ թվում` «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո, որի արդյունքում ցեմենտի ներմուծումը համարվեց որպես ծանուցման ենթակա գործունեություն և կիրառվեց պետական տուրք) տեղի ունեցած փոփոխությունները, քննարկել տեղական և ներմուծվող ցեմենտի շուկայում հավասար մրցակցային պայմաններ ապահովելու մեխանիզմները, ինչպես նաև` քննարկել և հաշվի են առել շահագրգիռ կողմերի դիրքորոշումները:
2019 թվականին Հայաստանում արտադրվել է 582.1 հազ.տ. ցեմենտ, ընդ որում` հունվար-հունիս ամիսներին` 238.5 հազ. տ., իսկ հուլիս-հոկտեմբեր ամիսներին` 343.6 հազ.տ. (Աղյուսակ 1):
Կից աղյուսակում ներկայացված են 2018-2019թթ. Հայաստանում արտադրված և Հայաստան ներմուծված ցեմենտի մասին վիճակագրական տվյալները: Որպես միջակայքեր ըտնրվել են մինչ 2019թ. հունվար-հունիս ամիսները, երբ դեռևս ուժի մեջ չէր մտել «Պետական տուրքի մասին օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքը (ՀՕ-59) և նույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ժամանակահատվածը (հուլիս-հոկտեմբեր):
Աղյուսակ 1
Տեղեկանք
2018-2019թթ. Հայաստանում արտադրված (այդ թվում` ներմուծված կլինկերից) ցեմենտի ծավալների մասին
|
Արտադրություն /հազ.տ/ |
Ընդամենը հունվար-դեկտեմբեր /հազ.տ/ |
|||||||
|
հունվար-հունիս |
հուլիս-դեկտեմբեր |
|||||||
2019 |
2018 |
Աճի տեմպը % |
2019 |
2018 |
Աճի տեմպը % |
2019 |
2018 |
Աճի տեմպը % |
|
Ընդամենը` |
238.5 |
237.2 |
100.6 |
343.6 |
309.1 |
111.2 |
582.1 |
546.3 |
106.6 |
Աղյուսակ 2
Տեղեկանք
2018-2019թթ. Հայաստան ներմուծված ցեմենտի և կլինկերի ծավալների մասին
Անվանում |
Ներմուծում /հազ.տ./ |
|
|
||||||||
|
հունվար-հունիս |
Աճի տեմպը % |
հուլիս-դեկտեմբեր |
Աճի տեմպը % |
հունվար-դեկտեմբեր |
Աճի տեմպը % |
|
||||
|
2019թ. |
2018թ. |
|
2019թ. |
2018թ. |
|
2019թ. |
2018թ. |
|
|
|
Ցեմենտ |
105.7 |
23.4 |
386.2 |
100.8 |
115.0 |
105.8 |
206.5 |
138.3 |
149.3 |
|
|
Կլինկեր |
37.8 |
15.6 |
242.9 |
52.1 |
14.8 |
352.0 |
90.0 |
30.4 |
295.9 |
|
|
Ընդամենը |
143.5 |
39.0 |
367.9 |
152.9 |
125.7 |
121.6 |
296.5 |
168.7 |
175.8 |
|
|
|
|
|
|
||||||||
Ներկայացված ցուցանիշները փաստում են, որ 2019թ հունվար-հունիս ամիսներին կտրուկ աճել է և ցեմենտի և կլինկերի ներմուծումը, արձանագրելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ 386.2% և 242.9% աճի տեմպ: Կլինկերը աճել է նաև 2019թ. հունիսից հետո ընկած ժամանակահատվածում, քանի որ պետական տուրքի կիրառումը (փոփոխությունն ուժի մեջ է մտել 29.06.2019թ.) չի տարածվել ներմուծվող կլինկերի վրա: Մասնավորապես` 2019թ. հուլիս-դեկտեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ կլինկերի ներմուծման աճի տեմպը կազմել է 352% (Աղյուսակ 3):
Վերջին տարիներին ցեմենտի հիմնական ներմուծումն իրականացվում է Իրանի Իսլամական Հանրապետությունից: Ըստ մեր կողմից իրականացված հաշվարկների Իրանից ներկրվող ցեմենտի ինքնարժեքը Երևանում կազմում է մոտ 18 հազ. դրամ: Հարկ է նշել, որ Իրանից ներկրվող կլինկերի ինքնարժեքը նույնպես կազմում է նույնքան, սակայն այդ ներկրված կլինկերից ստացվող ցեմենտի ինքնարժեքը կազմում է 26 հազ. դրամ, քանի որ կլինկերից ստացվում է մոտ 15% ավել ցեմենտ և կլինկերից ցեմենտի ստացումը պահանջում է մոտ 10 հազ. դրամ լրացուցիչ ծախս:
Իրանական ցեմենտի և կլինկերի ցածր գները պայմանավորված են`
- Իրանում ցեմենտի արտադրության համար անհրաժեշտ գազի ցածր գնով,
- պետության կողմից ցեմենտի ներքին արտադրողներին տրանսպորտային ծախսերի սուբսիդավորմամբ:
Իրանում ցեմենտի տարեկան արտադրությունը կազմում է 30 մլն տոննա, որի մեծ մասն արտահանվում է: Ուստի Հայաստան ներմուծվող իրանական ցեմենտը տեղական արտադրողների համար շուկայում մրցակցային լուրջ խնդիրներ է առաջ բերում` ստեղծելով անհավասար մրցակցային պայմմաներ:
Տուրքի սահմանման արդյունքում 2019թ. հուլիսից որոշակի քանակով նվազեց ցեմենտի ներմուծումն Իրանից, սակայն կտրուկ աճեց կլինկերի ներմուծումը: Նշված տուրքը բավար չէր ներքին շուկայում տեղական ցեմենտի մրցակցության ապահովման համար, քանի որ անգամ 14 հազ. դրամ տուրք սահմանելու պարագայում իրանական ցեմենտի ինքնարժեքը կազմում էր 32 հազ. դրամ (18+14), այն պարագայում, երբ տեղական ցեմենտի միջին ինքնարժեքը կազմում էր 37.5 հազ. դրամ: Կլինկերի ներմուծման ծավալները նույնպես մրցակցությունից դուրս են թողնում տեղական արտադրանքը:
Տեղական ցեմենտ արտադրող ընկերությունների արտադրական հզորությունները հնարավորություն են տալիս արտադրելու մոտ 2.1-2.2 մլն տոննա ցեմենտ, ինչը կբավարարի ցեմենտի տեղական պահանջարկն ամբողջությամբ։
«Առևտրի և ծառահությունների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածը դրույթը սահմանում է, որ «արտաքին առևտրի ոլորտում սահմանափակման ենթակա ապրանքները` ապրանքներն են, որոնց նկատմամբ արտաքին առևտրի դեպքում կարող են կիրառվել սահմանափակումներ և (կամ) արգելքներ մի շարք նպատակներով, այդ թվում` ներքին շուկայի ու տեղական արտադրության պաշտպանության նպատակով: Միևնույն ժամանակ հիմք ընդունելով նույն օրենքի 2.1-ին հոդվածը` առաջարկվում է ներքին շուկայի ու տեղական արտադրության պաշտպանության նպատակով ԱՏԳ ԱԱ 2523 (բացառությամբ 2523210000 ապրանքային դիրքին դասվող ծածկագրի) ապրանքային դիրքի ծածկագրին դասվող ապրանքները համարել արտաքին առևտրի ոլորտում սահմանափակման ենթակա ապրանքներ և այդ ապրանքների «Բացթողնում՝ ներքին սպառման համար», «Վերամշակում՝ մաքսային տարածքում» և «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծումն իրականացնել լիցենզիների հիման վրա:
Միաժամանակ հաշվի առնելով, որ «Պետական տուրքի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 20.1-ին հոդվածի 1-ին մասի 15-րդ ենթակետը, ինչպես նաև «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի ծանուցման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի 4-րդ բաժնի 10-րդ կետը գործում են մինչև 2020թ. դեկտեմբերի 31-ը` առաջարկում է 2021թ. հունվարի 1-ից «Պետական տուրքի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում կատարել լրացում` սահմանելով համապատասխան պետական տուրք լիցենզիա տրամադրելու համար:
Առաջարկվող նախագիծը չի հակասում Հայաստանի Հանրապետության կողմից միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին, քանի որ «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 47-րդ հոդվածի համաձայն` ԵԱՏՄ անդամ պետությունները երրորդ երկրների հետ առևտրում կարող են միակողմանիորեն սահմանել և կիրառել ոչ սակագնային կարգավորման միջոցներ:
ԵԱՏՄ ներքին շուկան պաշտպանելու նպատակով վերը նշված ոչ սակագնային կարգավորման միջոցները պարբերաբար կիրառվում են ԵԱՏՄ անդամ պետություններում` տարբեր ապրանքների ներմուծման կամ արտահանման նկատմամբ: Օրինակ` Բելառուսի Նախարարների Խորհրդի 09.07.2019թ. N 459 որոշմամբ սահմանափակվել է երրորդ երկրներից Բելառուսի Հանրապետություն պորտլանդ-ցեմանտի ներմուծումը:
-
Քննարկվել է
23.06.2020 - 08.07.2020
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Էկոնոմիկա
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 7119
Տպել