Լրամշակման փուլում է
«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և «Հայաստանի Հանրապետություն ցեմենտի ներմուծման ժամանակավոր սահմանափակում կիրառելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծեր
-
2 - Կողմ
-
1 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
_______________________2020 ԹՎԱԿԱՆԻ N -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՑԵՄԵՆՏԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի «արտաքին առևտրի ոլորտում սահմանափակման ենթակա ապրանքներ» հասկացությունն ու 2.1-ին հոդվածը և համաձայն «Եվրասիական տնտեսական միության մասին» Պայմանագրի 47-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Սահմանել, որ
1.1 ԱՏԳ ԱԱ 2523 (բացառությամբ 2523210000 ապրանքային դիրքին դասվող ծածկագրի) ապրանքային դիրքի ծածկագրին դասվող ապրանքների «Բացթողնում՝ ներքին սպառման համար», «Վերամշակում՝ մաքսային տարածքում» և «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծումն իրականացվում է լիցենզիների հիման վրա:
1.2 1.1-ին կետում նշված ապրանքների ներմուծման նպատակով լիցենզիան տրամադրվում է յուրաքանչյուր 100 տոննայի համար:
- Լիցենզիաների տրամադրման համար լիազոր մարմին սահմանել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը:
- Սույն որոշման 1.1-ին կետում սահմանված ապրանքների ներմուծման լիցենզիայի տրամադրման համար պետական տուրքի գանձումն իրականացնել «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դրույքաչափով:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 19.6-րդ հոդվածը լրացնել հետևյալ պարբերությամբ նոր բովանդակությամբ.
|
|
«Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2523 ծածկագրին դասվող ցեմենտի (բացառությամբ 2523210000, 2523100000 ապրանքային դիրքերին դասվող ծածկագրերի) «Բացթողնում՝ ներքին սպառման համար», «Վերամշակում՝ մաքսային տարածքում» և «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով յուրաքանչյուր հարյուր տոննայի ներմուծման լիցենզիա տրամադրելու համար, իսկ ԱՏԳ ԱԱ 252310000 ծածկագրին դասվող ցեմենտի «Բացթողնում՝ ներքին սպառման համար», «Վերամշակում՝ մաքսային տարածքում» և «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով յուրաքանչյուր հարյուր տոննայի ներմուծման լիցենզիա տրամադրելու համար
|
բազային տուրքի
բազային տուրքի |
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից:
-
Քննարկվել է
23.06.2020 - 08.07.2020
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Էկոնոմիկա
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 7235
Տպել