Ռոման Հակոբյան
24.06.2020
Ողջունում եմ նախագծի հեղինակներին։ Սա ևս մի խթան կհանդիսանա կուրսանտների կողմից առաջադիմության ցուցանիշն բարձրացնելու համար։
5 - Կողմ
0 - Դեմ
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 2-ի
N 1085-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաուսումնական հաստատությունում որոշակի մասնագիտություններով ուսումնառությունը 5-ամյա ժամկետով նախատեսելու, ինչպես նաև ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտների դրամական ապահովության չափերի հաշվարկում կուրսանտի առաջադիմությունը հաշվի առնելու անհրաժեշտությամբ:
ՀՀ պաշտպանության նախարարության մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանում ավիացիոն և հրթիռային տեխնիկայի մասնագիտություններով ուսումնառության ժամկետը 4 տարի է, հաշվի առնելով ռազմական գիտության և տեխնիկայի զարգացումը, նորագույն միջոցների շարք մտնելը, այդ ժամկետն արդեն չի բավարարում ուսումնառության ամբողջ համալիրն ապահովելու համար: Բացի այդ, միջազգային փորձ ևս ցույց է տվել, որ որոշակի ավիացիոն մասնագիտություններով ուսումնառության հիմնական ժամկետը 5 տարի է: Այդ նպատակով անհրաժեշտություն է առաջացել 2020/2021 ուսումնական տարուց սկսած Մ. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանում ավիացիոն և հրթիռային տեխնիկայի մասնագիտություններով ուսումնառության ժամկետը նախատեսել 5 տարի և դրա հիման վրա համապատասխան դրամական ապահովության չափեր սահմանել 5-րդ կուրսի կուրսանտների համար: Բացի այդ, ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտների համար սահմանված չէ առաջադիմության խրախուսման համակարգ, որի արդյունքում զինված ուժերը որակյալ մասնագիտական գիտելիքներ ունեցող սպաներով համալրելու, կուրսանտների շրջանում առաջադիմությունը խթանելու և համապատասխան մոտիվացիան ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել կուրսանտներին վճարվող ամսական դրամական ապահովության չափերը սահմանել՝ հիմքում ունենալով նաև առաջադիմության բաղադրատարրը:
Բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված է ապահովելու ռազմական կրթության ամբողջական և լիարժեք գործընթացը, կուրսանտական անձնակազմի դրամական ապահովության հաշվարկման համակարգում հաշվի է առնվում առաջադիմության հանգամանքը:
Որոշման նախագծի համաձայն սահմանվում են Պաշտպանության նախարարության ռազմաուսումնական հաստատություններում (մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարան) 5-րդ կուրսի կուրսանտների դրամական ապահովության չափերը, կուրսանտներին վճարվող ամսական դրամական ապահովության չափերը լրացվում են առաջադիմության համար նախատեսվող 10000 դրամով և սահմանվում են դրա հաշվարկման պայմանները:
Նախագիծը մշակվել է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից:
Որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կնձեռի ապահովվել ռազմական կրթության ամբողջական և լիարժեք գործընթացը, կնպաստի զինված ուժերը որակյալ մասնագիտական գիտելիքներ ունեցող սպաներով համալրմանը, կուրսանտների շրջանում անհրաժեշտ մոտիվացիայով առաջադիմության խթանմանը:
ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 2-ի
N 1085-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ
Որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 2-ի
N 1085-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեի ծախսերի կամ եկամուտների ավելացման կամ նվազեցման վերաբերյալ
Որոշման նախագծի ընդունումը Պաշտպանության նախարարության համակարգում կհանգեցնի տարեկան միջինը 14 մլն դրամի չափով ծախսերի ավելացման, քանի որ մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանում որոշակի մասնագիտությունների գծով ուսումնառության 5-րդ կուրսի ավելացման արդյունքում այդ կուրսում սովորելու ենթակա կուրսանտների միջին տարեկան թվաքանակը կանխատեսվում է 50 անձ, դրամական ապահովության միջին ամսական չափը՝ 16400 դրամ, որի արդյունքում տարեկան միջին գումարը կազմում է՝ 50 անձx16400x12 ամիս=9.840.000 դրամ, համապատասխան պայմաններով առաջադիմություն ցուցաբերող կուրսանտների (ՀՀ և օտարերկրյա ռազմաուսումնական հաստատություններ) կանխատեսվող թվաքանակը 35-ն է, որի արդյունքում տարեկան առավելագույն գումարը կազմում է՝ 35 անձx10000x12 ամիս=4.200.000 դրամ: Նախատեսվում է լրացուցիչ ծախսերն իրականացնել համապատասխան ծրագրով Պաշտպանության նախարարությանը հատկացված ընդհանուր միջոցների հաշվին:
ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 2-ի
N 1085-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծը հանրային քննարկման ներկայացնելու վերաբերյալ
Որոշման նախագիծը տեղադրվել է իրավական ակտերի նախագծերի հանրային քննարկման համար նախատեսված միասնական կայքում:
Քննարկվել է
10.06.2020 - 25.06.2020
Տեսակ
Որոշում
Ոլորտ
Անվտանգություն
Նախարարություն
Պաշտպանության նախարարություն
Դիտումներ` 5619
Տպել24.06.2020
Ողջունում եմ նախագծի հեղինակներին։ Սա ևս մի խթան կհանդիսանա կուրսանտների կողմից առաջադիմության ցուցանիշն բարձրացնելու համար։