Ռոման Հակոբյան
24.06.2020
Ողջունում եմ նախագծի հեղինակներին։ Սա ևս մի խթան կհանդիսանա կուրսանտների կողմից առաջադիմության ցուցանիշն բարձրացնելու համար։
5 - Կողմ
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
« » -------------- 2020թ. N - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 1085-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ Կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1) որոշման 1-ին հավելվածի 2-րդ կետի՝
ա. 2-րդ ենթակետում «և ուսումնառության տարիների» բառերը փոխարինել «, ուսումնառության տարիների և առաջադիմության» բառերով.
բ. 3-րդ ենթակետում «երկրների» բառից հետո լրացնել «և առաջադիմության» բառերը.
2) որոշման 2-րդ հավելվածում՝
ա. 3-րդ և 4-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Հայաստանի Հանրապետության ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտների դրամական ապահովությունը, ըստ շնորհված զինվորական կոչումների, ուսումնառության տարիների և առաջադիմության, սահմանվում է.
(դրամ)
NN ը/կ |
Ամսական չափերը |
||||||
Ըստ կուրսանտին շնորհված զինվորական կոչման |
Ըստ ուսումնառության տարիների
|
Ըստ առաջադիմության (5-րդ կետի պայմանն ապահովելու դեպքում)
|
|||||
1-ին տարի |
2-րդ տարի |
3-րդ տարի |
4-րդ տարի |
5-րդ տարի |
|||
1. |
ավագ |
27 100 |
28 300 |
29 500 |
30 700 |
31 900 |
10 000 |
2. |
ավագ սերժանտ |
23 200 |
24 400 |
25 600 |
26 800 |
28 000 |
10 000 |
3. |
սերժանտ |
19 400 |
20 600 |
21 800 |
23 000 |
24 200 |
10 000 |
4. |
կրտսեր սերժանտ |
15 500 |
16 700 |
17 900 |
19 100 |
20 300 |
10 000 |
5. |
եֆրեյտոր |
11 600 |
12 800 |
14 000 |
15 200 |
16 400 |
10 000 |
6. |
շարքային |
5 300 |
7 100 |
9 500 |
11 300 |
13 100 |
10 000 |
(դրամ)
Ամսական չափերը |
||
Ըստ ուսումնառության երկրների |
Ըստ առաջադիմության (5-րդ կետի պայմանն ապահովելու դեպքում)
|
|
Ռուսաստանի Դաշնություն
|
Այլ օտարերկրյա պետություններ |
|
10 000 |
100 000 |
10 000 |
».
բ. լրացնել 5-րդ կետ՝ հետևյալ բովանդակությամբ.
«5. Առաջադիմության համար դրամական ապահովությունը հաշվարկվում է կիսամյակային և (կամ) հաջորդ կուրս փոխադրվելու գնահատման արդյունքներով՝ կուրսանտի միջին որակական գնահատականը (ՄՈԳ) ռազմաուսումնական հաստատությունում սահմանված միջին որակական գնահատականի (ՄՈԳ) առավելագույն արժեքի առնվազն 80 տոկոսը կազմելու դեպքում: Առաջադիմության համար դրամական ապահովությունը հաշվարկվում է գնահատված կիսամյակին և (կամ) հաջորդ կուրս փոխադրվելու քննություններին հաջորդող կիսամյակի ընթացքում:»:
Քննարկվել է
10.06.2020 - 25.06.2020
Տեսակ
Որոշում
Ոլորտ
Անվտանգություն
Նախարարություն
Պաշտպանության նախարարություն
Դիտումներ` 5556
Տպել24.06.2020
Ողջունում եմ նախագծի հեղինակներին։ Սա ևս մի խթան կհանդիսանա կուրսանտների կողմից առաջադիմության ցուցանիշն բարձրացնելու համար։