ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի‌ թվայնացման‌  ռազմավարությանը‌ ‌ ‌հավանություն‌ տալու‌ ‌մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի հավելվածի 16-րդ մասով և ՀՀ վարչապետի 2018 թվականի  հունիսի 11-ի N 698-Լ որոշմամբ էլեկտրոնային ծառայությունների և էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման և զարգացման, թվայնացման գործընթացների համակարգման, միասնական թվայնացված միջավայրի, թվային տնտեսության ձևավորման խթանման, կիբեռանվտանգության, ՀՀ պետական մարմիններում ներդրվող թվայնացման և էլեկտրոնային կառավարման համակարգերի նախագծման, մշակման և իրականացման գործընթացի ապահովման, ՀՀ պետական կառավարման մարմինների կողմից կիրառվող էլեկտրոնային կառավարման համակարգերի և տեղեկատվության փոխանակման գործընթացների արդյունավետության և անվտանգության ապահովման, առաջնահերթությունների և նպատակների ձևավորմանն աջակցության, ՀՀ պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման մարմիններում էլեկտրոնային համակարգերի զարգացման և այդ գործընթացի համակարգման գործառույթները վերապահվել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը:

Հաշվի առնելով վերոնշյալը, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի N650-Լ որոշման 297-րդ, 304-րդ, 312-րդ և 318-րդ կետերը` մշակվել է սույն որոշման նախագիծը:

  • Քննարկվել է

    08.06.2020 - 24.06.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն

  • Նախարարություն

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 16042

Տպել

Առաջարկներ`

Vahan Hovsepyan

22.06.2020

Թվայնացման Խորհուրդը ստեղծվել է Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքի 16-րդ կետի համաձայն, ուստի հստակ սահմանվում է այդ մարմնի խորհրդակցական բնույթը սահմանվում է օրենքով, կարիք չկա հստակեցնելու այդ կառույցի դերը՝ այն խորհրդակցական է։

Vahan Hovsepyan

22.06.2020

Առաջարկում եմ քննարկման ներկայացնել ռազմավարության նոր նախագիծը խորհրդակցական մարմնին մինչ տեղադրելը e-draft-ում։

Vahan Hovsepyan

22.06.2020

Թվայնացման Ռազմավարությունը պետք է դուրս գա միայն պետական ծառայությունների թվայնացման տեսլականից։ Միևնույն ժամանակ, պետք է հստակ հասկացվի թե որ ոլորտում ինչ է արվելու․ էլեկտրոնային առողջապահություն, էլեկտրոնային արդարադատություն, տեղական ինքնակառավարում, պետական եկամուտների ծառայություն և այլ․ Առաջարկում եմ նախաձեռնել լայն քննարկումներ տվյալ ոլորտնմերի պետական ծառայություններ ամտուցող կառույցների, նախագծեր իրականացնող մասնավոր ընկերությունների հետ՝ մինչ ռազմավարության նոր նախծագծի ներկայացումը

Տեսնել ավելին