ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹՎԱՅՆԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի N650-Լ որոշման 297-րդ, 304-րդ, 312-րդ և 318-րդ կետերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հավանություն տալ՝

  • Հայաստանի թվայնացման ռազմավարությանը` համաձայն N 1 հավելվածի,
  • Հայաստանի թվայնացման ռազմավարության միջոցառումների ծրագիրը և արդյունքային ցուցանիշները՝ համաձայն N 2 հավելվածի:
  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
  • Քննարկվել է

    08.06.2020 - 24.06.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն

  • Նախարարություն

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 16043

Տպել

Առաջարկներ`

Vahan Hovsepyan

22.06.2020

Թվայնացման Խորհուրդը ստեղծվել է Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքի 16-րդ կետի համաձայն, ուստի հստակ սահմանվում է այդ մարմնի խորհրդակցական բնույթը սահմանվում է օրենքով, կարիք չկա հստակեցնելու այդ կառույցի դերը՝ այն խորհրդակցական է։

Vahan Hovsepyan

22.06.2020

Առաջարկում եմ քննարկման ներկայացնել ռազմավարության նոր նախագիծը խորհրդակցական մարմնին մինչ տեղադրելը e-draft-ում։

Vahan Hovsepyan

22.06.2020

Թվայնացման Ռազմավարությունը պետք է դուրս գա միայն պետական ծառայությունների թվայնացման տեսլականից։ Միևնույն ժամանակ, պետք է հստակ հասկացվի թե որ ոլորտում ինչ է արվելու․ էլեկտրոնային առողջապահություն, էլեկտրոնային արդարադատություն, տեղական ինքնակառավարում, պետական եկամուտների ծառայություն և այլ․ Առաջարկում եմ նախաձեռնել լայն քննարկումներ տվյալ ոլորտնմերի պետական ծառայություններ ամտուցող կառույցների, նախագծեր իրականացնող մասնավոր ընկերությունների հետ՝ մինչ ռազմավարության նոր նախծագծի ներկայացումը

Տեսնել ավելին