Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐՈՒՄ ՊԱՀՊԱՆՎԱԾ ՈՐՄՆԱՆԿԱՐՆԵՐԻ ԴԻՏԱՆՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ

Սույն որոշման նախագծի նպատակը Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի անշարժ հուշարձաններում պահպանված որմնանկարների փաստացի վիճակի գրանցումն ու փաստագրումն է, ինչը պայմանավորված է ՀՀ կառավարության 2016 թվականի սեպտեմբերի 15-ի «Պատմամշակութային հուշարձանների պահպանության, օգտագործման և հանրահռչակման 2016-2020 թվականների ռազմավարությանը և միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» N 36 արձանագրային որոշման 2-րդ հավելվածի 17-րդ կետով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի անշարժ հուշարձաններում պահպանված որմնանկարների դիտանցման անհրաժեշտությամբ: Ծրագրի իրականացումը թույլ կտա կազմել նաև առավել վտանգված որմնանկարների ցանկ, որոնց պահպանության և վերականգնման համար կիրականացվեն համապատասխան միջոցառումներ:

Ծրագրի ընդունումից հետո նախատեսվում է այն իրականացնել 2021 թվականի պետական բյուջեով, և այդ նպատակով ներկայացվելու է բյուջետային հայտ։ Նախահաշիվը կցվում է։

 

  1. Ներկա վիճակը և առկա խնդիրները

Ներկայում ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակներում ընդգրկված են 24244 հուշարձաններ, որոնցից 124-ը պարունակում են որմնանկար: Եվս 22 որմնանկար պետական ցուցակներում ընդգրկված չեն (որից փորձագիտական քննություն են անցել և նորահայտ հուշարձանի կարգավիճակ ստացել  4-ը): Վերջին տարիներին որմնանկարների պահպանության հետ կապված խնդիրները դարձել են առանձնակի քննարկման առարկա, ուստի՝ որմնանկարների պահպանության, փաստավավերագրման, ուսումնասիրության, վերականգնման, ամրակայման հետ կապված խնդիրները հստակեցնելու, դրանց համակարգված ու նպատակային լուծելու համար նպատակահարմար ենք գտնում սույն ծրագրի իրականացումը, ինչը կարևոր նախապայման կարող է հանդիսանալ որմնանկարների պահպանության պայմանների բարելավման ուղղությամբ համալիր ծրագրերի մշակման և իրականացման համար: Ներկայացվող առաջարկը հրատապ է ու արդիական, համահունչ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից իրականացվող մշակութային ժառանգության պահպանության ոլորտում որդեգրած քաղաքականությանը:

 

  1. Ակնկալվող արդյունքը

«Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի անշարժ հուշարձաններում պահպանված որմնանկարների դիտանցման ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի անշարժ հուշարձաններում պահպանված որմնանկարների փաստավավերագրումը, կստեղծվի որմնանկարների պահպանվածության վիճակին նվիրված գիտատեղեկատվական շտեմարան, կնպաստի որմնանկարների պատշաճ պահպանությանը, վերականգնմանը և հանրահռչակմանը:

  • Քննարկվել է

    01.06.2020 - 19.06.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Մշակութային

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6850

Տպել