ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐՈՒՄ ՊԱՀՊԱՆՎԱԾ ՈՐՄՆԱՆԿԱՐՆԵՐԻ ԴԻՏԱՆՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
« » _____________ 2020 թվականի N -Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐՈՒՄ ՊԱՀՊԱՆՎԱԾ ՈՐՄՆԱՆԿԱՐՆԵՐԻ ԴԻՏԱՆՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի սեպտեմբերի 15-ի «Պատմամշակութային հուշարձանների պահպանության, օգտագործման և հանրահռչակման 2016-2020 թվականների ռազմավարությանը և միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» N 36 արձանագրային որոշման 2-րդ հավելվածի 17-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
- Հաստատել`
1) Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի անշարժ հուշարձաններում պահպանված որմնանկարների դիտանցման ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Հավելված
ՀՀ կառավարության 2020 թվականի
______-ի N ____ - Լ որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ և ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐՈՒՄ ՊԱՀՊԱՆՎԱԾ ՈՐՄՆԱՆԿԱՐՆԵՐԻ ԴԻՏԱՆՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ
Պատմության և մշակույթի անշարժ հուշարձաններում պահպանված որմնանկարները մասն են հանդիսանում հայ մշակութային ժառանգության:
Պահպանված որմնանկարները, որոնք հետաքրքիր են իրենց թեմատիկ բովանդակությամբ ու հորինվածքային կառուցվածքով, հնարավորություն են տալիս պատկերացում կազմել արվեստի այս տեսակի զարգացվածության աստիճանի, կատարողական տեխնիկայի, տվյալ ժամանակահատվածին բնորոշ գեղարվեստական ճաշակի, կատարողական վարպետության, մշակութային փոխառնչությունների վերաբերյալ: Պահպանվածության առումով այդ որմնանկարներից յուրաքանչյուրը գտնվում է տարբեր աստիճանի վրա (սվաղի շերտերի թուլացում, գունաշերտի թեփոտում, աղակալում և այլն) և դրանց նկատմամբ կիրառվող յուրաքանչյուր միջամտություն՝ դա լինի վերականգնում թե ամրակայում, կարիք ունի մանրարկիտ վերլուծության:
Ծրագրի խնդիրներն են.
ա. պատմության և մշակույթի անշարժ հուշարձաններում պահպանված որմնանկաների, դրանց պահպանվածության աստիճանի և տեխնիկական վիճակի դիտանցում,
բ․ յուրաքանչյուր որմնանկարի փաստավավերագրում (լուսանկար, չափագրություն, նյութաբանական վերլուծություն և այլն):
Ծրագրի նպատակներն են․
ա․ որմնանկարների պահպանության պայմանների բարելավման ուղղությամբ համալիր ծրագրերի մշակման և իրականացման համար նախապայմանների ստեղծում,
բ․ առավել վտանգված որմնանկարների ցանկի հաստատում, որոնց պահպանության և վերականգնման համար կիրականացվեն համապատասխան միջոցառումներ:
Ակնկալվող արդյունքներն են․
ա. որմնանկարների պահպանվածության վիճակին նվիրված գիտատեղեկատվական շտեմարանի ստեղծում,
բ. փորձառու մասնագետների ղեկավարությամբ երիտասարդ մասնագետների մասնագիտացում կամ վերապատրաստում,
գ. մշակութային ժառանգության այս տեսակի հանրահռչակում ու առավել մատչելիացում հասարակայնության համար:
ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձաններում պահպանված որմնանկարների դիտանցման ծրագիրը կիրականացվի ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից: Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2021 թվականին:
Դիտանցումը նախատեսվում Է իրականացնել քաղաք Երևանում և 10 մարզերում՝ համաձայն աղյուսակի:
Աղյուսակ
Ը/հ |
ՀՀ վարչատարածքային միավորը |
Բոլոր որմնանկարների և կառույցների ընդհ. քանակը մարզում |
143 անուն հուշարձանից՝ |
|
պետ. ցուցակներ ընդգրկված |
պետ. ցուցակներ չընդգրկված |
|||
|
|
|
|
|
1 |
Երևան քաղաք |
47 |
42 |
5 |
2 |
Արագածոտնի մարզ |
21 |
18 |
3 (որից 2-ը ստացել են նորահայտ հուշարձանի կարգավիճակ) |
3 |
Արարատի մարզ |
1 |
- |
1 |
4 |
Արմավիրի մարզ |
6 |
5 |
1 (ստացել է նորահայտ հուշարձանի կարգավիճակ) |
5 |
Գեղարքունիքի մարզ |
2 |
2 |
|
6 |
Լոռու մարզ |
15 |
15 |
|
7 |
Կոտայքի մարզ |
7 |
7 |
|
8 |
Շիրակի մարզ |
12 |
12 |
|
9 |
Սյունիքի մարզ |
19 |
8 |
11 |
10 |
Վայոց Ձորի մարզ |
5 |
5 |
|
11 |
Տավուշի մարզ |
11 |
10 |
1 (ստացել է նորահայտ հուշարձանի կարգավիճակ) |
|
|
|
|
|
|
Ընդամենը |
146 |
124 |
22 (որից 4-ը ստացել են նորահայտ հուշարձանի կարգավիճակ) |
Թվով 146 անուն հուշարձան-որմնանկար և որմնանկարներ ունեցող կառույցներ, որոնցից՝
- ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակներում ներկայացված են 124 (որից «Որմնանկար» վերտառությամբ՝ 41-ը),
- ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակներում չընդգրկված 22 (որից փորձագիտական քննություն են անցել և նորահայտ հուշարձանի կարգավիճակ ստացել 4-ը):
-
Քննարկվել է
01.06.2020 - 19.06.2020
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Մշակութային
-
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 6849
Տպել