Հիշել նախագիծը

«Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ԿԱՐԳ

ՊԱՐՏԱԴԻՐ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍՄՆԱՑԱԾԵՐԵԽԱՆԵՐԻ

ԲԱՑԱՀԱՅՏՄԱՆԵՎՈՒՂՂՈՐԴՄԱՆ

 

  1. Սույնկարգովկարգավորվումենպարտադիրկրթությունիցդուրս մնացած դպրոցահասակերեխաներիբացահայտման և ուղղորդման (կրթության մեջ ներառման)՝ բոլոր շահագրգիռ և պատասխանատու կառույցների համագործակցությանհետկապվածհարաբերությունները:
  2. Պարտադիր ուսուցումից դուրս մնացած են համարվում 6-18 տարեկան`
  • հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություն (այսուհետ՝ ուսումնական հաստատություն) չհաճախած /որևէ ուսումնական հաստատությունում չհաշվառված,
  • որևէ ուսումնական հաստատությունում սովորած, հաշվառված, սակայն 5 աշխատանքային օր առանց համապատասխան փաստաթուղթ ներկայացնելու չհաճախած/չհաճախող,
  • ուսումնական հաստատություն հաճախած, սակայն ծնողի/նրա օրինական ներկայացուցչի/ դիմումի հիման վրա ուսումը անավարտ թողած երեխաները:
  1. Ուսումնական հաստատություն չհաճախած կամ որևէ ուսումնական հաստատությունում չհաշվառված լինելու դեպքում պարտադիր ուսուցումից դուրս մնացած երեխաների բացահայտելու  և ուղղորդելու համար՝
  • Յուրաքանչյուր ուսումնական տարվա սեպտեմբերի 1–ի դրությամբ դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգում դասարանների կազմավորման ավարտից հետո՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը (այսուհետ՝ ԿՏԱԿ), համեմատելով բնակչության պետական ռեգիստրի և դպրոցների կառավարման համակարգի տվյալները և «Պարտադիր ուսուցումից դուրս մնացած երեխաների բացահայտման» էլեկտրոնային համակարգում ներկայացնում է 6–18 տարեկան այն երեխաների տվյալները, որոնք որևէ հաստատությունում հաշվառված չեն:
  1. Բացահայտված երեխաների ցուցակները, ինչպես նաև էլեկտրոնային միասնական տեղեկատվական բազան հասանելի են «Պարտադիր ուսուցումից դուրս մնացած երեխաների բացահայտման» էլեկտրոնային համակարգում և ԿՏԱԿ-ի կողմից համակարգ մուտք գործելու  համար հաշիվներ են տրամադրվում հետևյալ շահագրգիռ և պատասխանատու կառույցներներին՝
  • ՀՀ կառավարությանը՝ ի դեմս Կրթության տեսչական մարմնին․

2) ՀՀ կրթության,գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը.

3) ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը.

4) Տարածքային կառավարման մարմիններին.

5) Տեղական ինքնակառավարման մարմիններին.

6) ՀՀ առողջապահության նախարարությանը.

7) ՀՀ ոստիկանությանը.

8) Խնամակալության և հոգաբարձության մարմնին․

9)Հանրապետական և տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոններին.

10)Սոցիալական դեպք վարողներին:

  1. ՏԻՄ ղեկավարը և տարածքի սոցիալական ծառայությունը երեք աշխատանքային օրվա ընթացքում քայլեր են ձեռնարկում նշված երեխաների կարգավիճակը ճշտելու, ուսումնական հաստատությանը չդիմելու պատճառները բացահայտելու, ՀՀ կառավարության 10 սեպտեմբերի 2015 թվականի N 1061-Ն N 1061-Ն որոշմամբ սահմանված կարգով սոցիալական դեպք վարելու համար՝ ապահովելով երեխայի դպրոց հաճախելը:
  2. Եթե երեխան ունի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք, ՏԻՄ ղեկավարն ապահովում է  երեխայի կարիքի, այդ թվում՝  հոգեբանամանկավարժական գնահատումը և  անհատական ուսումնական պլանի կազմումը՝ Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների միջոցով:
  3. Որևէ ուսումնական հաստատությունում սովորած, հաշվառված, սակայն ուսումնական հաստատություն չհաճախելու դեպքում՝

1)եթե երեխան ուսումնական հաստատություն չի հաճախում 5 աշխատանքային օր անընդմեջ, ուսումնական հաստատությունը կառավարման էլեկտրոնային համակարգում կատարում է համապատասխան գրառում (ստեղծում է հայտ)՝ նշելով  պատճառը:

2) «Սովորողի հիվանդությունը» որպես պատճառ նշելու դեպքում հայտը տեսանելի է դառնում սոցիալական դեպք վարողին և այն բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատություններին, որտեղ հաշվառված է տվյալ երեխան։

3) Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունը հաստատում կամ մերժում է դպրոցի կողմից բացված հայտը։

4) Եթե բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունը հաստատում է հայտը, ապա կատարում է նաև նշում, որ երեխան արդեն կարող է հաճախել ուսումնական հաստատություն։ Այս դեպքում դպրոցը ևս նշում է կատարում, որ երեխան արդեն հաճախում է ուսումնական հաստատություն:

5) Եթե բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունը մերժում է հայտը, այդ մասին տեղեկատվությունն տեսնում է սոցիալական դեպք վարողը:

6) Եթե բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունը  2 աշխատանքային օրվա ընթացքում ոչ մի գործողություն չի կատարում ուսումնական հաստատության հայտի վերաբերյալ, ապա այդ մասին տեղեկատվությունն ևս սոցիալական դեպք վարողը տեսնում է ։

7) «Պարտադիր ուսուցումից դուրս մնացած երեխաների բացահայտման» համակարգում հայտ կարող է բացել նաև բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունը։ Տվյալ հայտը տեսանելի է ինչպես այն ուսումնական հաստատությանը, որտեղ հաշվառված է երեխան, այնպես էլ տվյալ տարածքը սպասարկող սոցիալական դեպք վարողին։

8) Հայտեր կարող է ստեղծել նաև սոցիալական դեպք վարողը, եթե իր աշխատանքի ընթացքում բացահայտել է  երեխայի դպրոց չհաճախելու դեպք՝ անկախ պատճառից :

9) Եթե ուսումնական հաստատության և բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատության կողմից բոլոր գործողությունները կատարվել են, սոցիալական դեպք վարողը մեկ աշխատանքային օրվա ընթացքում փակում է տվյալ հայտը և արխիվացնում։

10) Եթե բացակայության պատճառը հնարավոր չէ ճշտել, կամ այնպիսինն է, որ ուսումնական հաստատության ռեսուրսները բավարար չեն այն վերացնելու և կարող է հանգեցնել երեխայի ուսումնական հաստատությունից դուրս մնալուն, ուսումնական հաստատությունը, երեք  աշխատանքային օրվա ընթացքում, այդ մասին տեղյակ է պահում երեխայի բնակության վայրի ԽՀՄ-ին և սոցիալական ծառայությանը՝ ՀՀ կառավարության 10 սեպտեմբերի 2015 թվականի N 1061-Ն N 1061-Ն որոշմամբ սահմանված կարգով սոցիալական դեպք վարելու համար և ապահովելու  երեխայի դպրոց հաճախելը:

  1. Ուսումնական հաստատություն հաճախելու, սակայն ծնողի դիմումի հիման վրա ուսումը կիսատ թողնելու դեպքում՝
  • Ուսումնական հաստատության տնօրենը ծնողի դիմումի հիման վրա երեխային հանում է հաշվառումից, եթե դիմումում հստակ նշված է տեղափոխման վայրը, առկա է տվյալ ուսումնական հաստատությունից երեխային ընդունելու վերաբերյալ համաձայնություն: Եթե երեխան ծնողի դիմումի հիման վրա դուրս է եկել ուսումնական հաստատություն հաշվառումից և այլ դպրոցում չի հաշվառվել, այն դպրոցը, որտեղ պետք է տեղափոխվի երախան, երեք աշխատանքային օրվա ընթացքումբացում է նոր հայտ, որը տեսանելի է երեխայի  բնակության ԽՀՄ-ին  և սոցիալական ծառայությանը` ՀՀ կառավարության 10 սեպտեմբերի 2015 թվականի N 1061-Ն N 1061-Ն որոշմամբ սահմանված կարգով սոցիալական դեպք վարելու և  երեխայի դպրոց հաճախելը ապահովելու համար:
  • Բացված հայտերի մասին ամբողջ տեղեկատվությունը, պատմությունը և աշխատող կողմերի գործողությունները հասանելի են բոլոր շահագրգիռ և պատասխանատու կառույցներներին։
  1. Պարտադիր ուսուցումից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման հետ կապված սույն կարգով չկարգավորվող հարաբերությունները կարգավորվում են ՀՀ կառավարությունը 2015 թվականի սեպտեմբերի 10-ին ընդունած N 1044-Ն որոշման շրջանակներում:
  • Քննարկվել է

    26.05.2020 - 11.06.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8475

Տպել

Առաջարկներ`

Կիրառական քաղաքականության և բարեվարքության հայաստանյան կենտրոն

26.05.2020

Առաջարկում ենք նախագծի 2-րդ կետում ավելացնել երեխաների ևս մեկ խումբ՝ հետևյալ ձևակերպմամբ - ուսումնական հաստատություն կանոնավոր հաճախող, սակայն ընդհանուր և/կամ անհատական ուսումնական պլանով նախատեսված ակադեմիական գիտելիքներ չունեցող և/կամ զարգացման սահմնաված չափանիշներին չհամապատասխանող երեխա։ Առաջարկը հիմնավորվում է այն փաստով, որ բազմաթիվ երեխաներ կանոնավոր հաճախելով ուսումնական հաստատություն ստանում են գնահատականներ, սակայն փաստացի չեն տիրապետում ակադեմիական և ֆունկցիոնալ գրագիտության պահանջվող մակարդակին։ Այս երեխաները ֆիզիկապես լինելով կրթության մեջ, փաստացի դուրս են մնում պարտադիր հանրակրթությունից։ Հետևաբար, սույն կարգը պետք է նաև անդրադառնա այս խմբի երեխաների հայտնաբերմանն ու վերաներառմանը կրթության մեջ։

Տեսնել ավելին