Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 14-ի N 270-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին
-
3 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2020 թվականի N -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-Ի N 270-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 14-ի «Կրթության զարգացման 2011-2015 թվականների պետական ծրագրով նախատեսված ենթածրագրերին հավանություն տալու և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 270-Ն որոշման հավելվածի 10-րդ կետի՝
1)1-ին ենթակետը «4 մասնաբաժնով» բառերից հետո լրացնել «,իսկ ուսումնառության ժամկետը չորս տարուց ավելի լինելու դեպքում՝ 5 մասնաբաժնով» բառերով.
2) 4-րդ ենթակետի «զ» պարբերությունը «խնամակալների» բառից հետո լրացնել «կամ այլ անձանց» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
-
Քննարկվել է
25.05.2020 - 09.06.2020
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Կրթություն և գիտություն
-
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 7028
Տպել