Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 16-Ի N 86-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 16-Ի N 86-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

   Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է տարածական տվյալների տեղեկատվական ենթակառուցվածքի տեղեկատվական ռեսուրսների ամբողջականության ապահովմամբ։ Գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառում պետական կառավարման մարմինների կողմից ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 16-ի «WGS-84 (ՎԻ ՋԻ ԷՍ-84) (ARMREF 02)ազգային գեոդեզիական կոորդինատային համակարգում տեղագրական քարտեզների և հատակագծերի բաց հրատարակման ընթացակարգը կարգավորելու մասին» N 791-Ն որոշմամբ WGS-84 (ՎԻ ՋԻ ԷՍ-84) (ARMREF 02) ազգային գեոդեզիական կոորդինատային համակարգում ստեղծված պետական կառավարման մարմինների՝ իրենց վերապահված գործառույթների իրականացման գործընթացում նախատեսվող գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքներն իրականացվում և պահպանվում են գերատեսչական արխիվներում, որոնք հանգեցնում են տարրակենտրոնացմանը՝ միևնույն աշխատանքի վրա ոչ նպատակային և անարդյունավետ ֆինանսական ծախսերի իրականացում:

   Հայաստանի Հանրապետության պետական քարտեզագրագեոդեզիական ֆոնդի կենտրոնացումը կբերի ֆոնդի արդյունավետ կառավարմանը և ֆինանսական միջոցների զգալի տնտեսմանը՝ միևնույն քարտեզագեոդեզիական նյութի ստեղծման համար ծախսվող միջոցների խնայում, քարտեզագրագեոդեզիական տեղեկատվական բանկի համալրում:

   Նախագծով պետական կառավարման համակարգի մարմինների անվանումները համապատասխանեցվում են «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի, «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքի պահանջներին:

   Նախագծով կատարվում է նաև տեխնիկական բնույթի փոփոխություն:

  1.   Առաջարկվող կարգավորման բնույթը

   Առաջարկվում է համալրել քարտեզագրագեոդեզիական տեղեկատվական բանկը համալրել պետական կառավարման մարմինների կողմից գերատեսչական ֆոնդի մաս կազմող գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների արդյունքում ստեղծված տարածական տվյալները և տեղագրագեոդեզիական նյութերը տրամադրել Գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնին:

  1. Ակնկալվող արդյունքը

    Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններից ստացված քարտեզագրագեոդեզիական ֆոնդի կենտրոնացումը կբերի պետական կառավարման մարմինների տիրապետման ներքո գտնվող հողատարածքների և տարածական տվյալների արդյունավետ կառավարմանը և ֆինանսական միջոցների զգալի տնտեսմանը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում քարտեզագրագեոդեզիական տեղեկատվական բանկից պահաջվող տեղագրագեոդեզիական նյութերի ստացմանը:

 

  • Քննարկվել է

    11.05.2020 - 26.05.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կադաստր

  • Նախարարություն

    Կադաստրի կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7048

Տպել