ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 16-Ի N 86-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
10 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
«----» ------------------ 2020 թվականի N –Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 16-Ի N 86-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ, 34-րդ, «Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածների պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 16-ի «Հայաստանի Հանրապետության նոր առաջացած տարածական տվյալների ու տեղագրական տարրեր պարունակող օբյեկտների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու մասին» N 86-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) 1-ին և 2-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Սահմանել, որ պետական կառավարման մարմինները քարտեզագրագեոդեզիական ֆոնդի արդիականությունն ապահովելու նպատակով մինչև յուրաքանչյուր տարվա նոյեմբերի 1-ը Կադաստրի կոմիտեին տրամադրում են նախորդող տարվա ընթացքում նոր առաջացած տարածական տվյալների և տեղագրական տարրեր պարունակող օբյեկտների վեկտորային տարբերակների (dwg/dxf, dgn, shape ֆորմատներով) վերաբերյալ տեղեկատվություն` համաձայն հավելվածի:
- Առաջարկել համայնքների ղեկավարներին մինչև յուրաքանչյուր տարվա նոյեմբերի 1-ը Կադաստրի կոմիտեին տրամադրել սույն որոշման 1-ին կետում նշված տվյալները:»:
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3-4-րդ կետերով.
«3. Պետական կառավարման մարմինների՝ իրենց վերապահված գործառույթների իրականացման գործընթացում նախատեսվող գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքներ պլանավորելիս համապատասխան նախագծերը համաձայնեցման ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնին:
- Գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառում Հայաստանի Հանրապետության պետական քարտեզագրագեոդեզիական ֆոնդի ամբողջական և լիարժեք տեղեկատվական բանկի վարման նպատակով նախագծերի իրականացման արդյունքում ստեղծված հատակագծային (քարտեզագրական) նյութերը ենթակա են տրամադրման Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնին՝ Հայաստանի Հանրապետության պետական քարտեզագրագեոդեզիական ֆոնդում ընդգրկելու նպատակով:»:
3) հավելվածում «ՀՀ տարածքային կառավարման նախարարություն ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն» բառերը փոխարինել «Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն» բառերով, «ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն» բառերը փոխարինել «Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն» բառերով, «ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն» բառերը փոխարինել «Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն» բառերով, «ՀՀ գյուղատնտեսության նախարարություն» բառերը փոխարինել «Էկոնոմիկայի նախարարություն» բառերով, «ՀՀ բնապահպանության նախարարություն» բառերը փոխարինել «Շրջակա միջավայրի նախարարություն» բառերով, «ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչություն» բառերը փոխարինել «Քաղաքացիական ավիացիայի կոմիտե» բառերով, «ՀՀ քաղաքաշինություն ՀՀ համայնքներ» բառերը փոխարինել «Քաղաքաշինության կոմիտե, համայնքներ» բառերով, «ՀՀ մշակույթի նախարարություն» բառերը փոխարինել «Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն» բառերով:
- 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
Վարչապետ՝ Ն. Փաշինյան
-
Քննարկվել է
11.05.2020 - 26.05.2020
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Կադաստր
-
Նախարարություն
Կադաստրի կոմիտե
Դիտումներ` 6976
Տպել