Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

 «ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ

ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

 

Իրավական ակտի հիմնավորումը

Անհրաժեշտությունը

 «Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծը (այսուհետ՝ ծրագիր) մշակվելէի կատարումն ՀՀ կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման:

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

2020 թվականի մարտի 4-ին ՀՀ Ազգային Ժողովում ընդունվել է «Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը ( ՀՕ-137-Ն):

Օրենքը լրացվել է՝ նոր հոդվածներով համաձայն որոնց սահմանվել է նոր՝ խնամակալության նպաստը (այսուհետ՝ նպաստ) և նպաստ ստանալու իրավունքի շրջանակները:

Նպաստ ստանալու իրավունք ունի տասնչորս տարին չլրացած անչափահասների նկատմամբ խնամակալ նշանակված անձը, որը հաշվառված է խնամակալության նպաստի համակարգում: Խնամակալ նշանակված անձը հաշվառվելու է խնամակալության նպաստի համակարգում ՀՀ կառավարության սահմանած չափորոշիչներին համապատասխան:

Առաջարկվում է սահմանել հստակ չափորոշիչներ խնամակալության նպաստի տրամադրման համար, քանի որ ոչ բոլոր դեպքերում է, որ խնամակալները աջակցության անհրաժեշտություն են ունենում:

«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանվել է, որ պետական նպաստների նշանակման և վճարման կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը: Ուստի նախագծով նախատեսված միջոցառման մեջ ներառվել է նաև նպաստի տրամադրման կարգը սահմանելու դրույթը, որը կարագավորելու է նաև Օրենքի 36.2 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված նորմի կիրառումը:

Կարգավորման նպատակը և բնույթը

Ապահովել երեխաների ընտանիքում ապրելու իրավունքի իրացումն և նրանց ներառումը հասարակություն:

 Սույն նախագծով առաջարկվում է սահմանել հստակ չափորոշիչներ խնամակալության նպաստի տրամադրման համար, քանի որ ոչ բոլոր դեպքերում է, որ խնամակալներն աջակցության անհրաժեշտություն ունեն: Ինչպես նաև սահմանել Հայաստանի Հանրապետությունում նպաստ ստանալու իրավունքի դադարեցման որպես հիմք՝ խնամակալության նպաստ ստանալու իրավունք տվող այլ պայմանների վերացման  դեպքերը:

Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մասնագետների կողմից

Ակնկալվող արդյունքը

Նախագծերի ընդունման արդյունքում՝

Կբարելավվի երեխայի կյանքի որակը, ինչպես նաև կապահովվի հաստատություններ երեխաների մուտքի կանխարգելումը:

 


 

  • Քննարկվել է

    05.05.2020 - 20.05.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7077

Տպել

Առաջարկներ`

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

06.05.2020

1. Օրինագիծը խիստ անհրաժեշտ է, սակայն դրա ընդունման ժամկետը շատ հեռու է։ կարծում ենք, որ դա պետք է ընդունվի առնվազն ՀՀ պետական բյուջեի նախագիծը ՀՀ ազգային Ժողով ներկայացնելը, այսինքն՝ մինչև առնվազն 2020 թ․ օգոստոս ամիսը։ Եւ քանի որ այդ ժամկետը համընկնում է արձակուրդային սեզոնիցն, ապա նախընտրելի կլինի այդ օրինագիծն ընդունել մինչև 2020 թ․ հունիքի վերջը՝ ՀՀ ԱԺ այս նստաշրջանի վերջը։ 2․ Օրինագծով չի լուծվում դատարանով անգործունակ ճանաչված 14 տարեկանից բարձր անձանց խնամակալության նպաստի խնդիրը, ինչը հույժ կարևոր է հատկապես անժամկետ անդամալույժ 1-ին և 2-րդ խմբի հաշմանադամություն ունեցող, մաիյնակ ու անժառանգ անձանց խնամակալների համար։ Առաջարկում ենք այդ մասին նույնպես օրինագիծ մշակել և շտապ կարգով ընդունել։ Մովսես արիստակեսյան "Տնտեսական իրավունքի կենտրոն" ՀԿ նախագահ

Հասմիկ Ղուկասյան

05.05.2020

Նախագծերի ընդունման արդյունքում կբարելավվի նաև խնամակալության ներքո գտնվող երեխաների մասին տեղեկատվությունը և նրանց հաշվառումը։ Շնորհակալություն այս նախագծի համար։ Հուսանք, որ հաջորդ քայլով նման առաջընթաց կկատարվի նաև 14-18 տարեկան երեխաների համար։

Տեսնել ավելին