Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 19.4-րդ հոդվածի1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ազնիվ, գունավոր, սև և հազվագյուտ մետաղների յուրաքանչյուր հանքավայրի օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման համար` տարեկան

 

 

բազային տուրքի

ա․մինչև 100 (ներառյալ)հալեռնահատկացմանմակերեսիդեպքում

 

 

 

 

բ․100հա գերազանցող և մինչև 1000 (ներառյալ)հա լեռնահատկացման մակերեսի  դեպքում

 

 

 

գ․ 1000 հագերազանցող լեռնահատկացման մակերեսի  դեպքում

10000-ապատիկին գումարած յուրաքանչյուրմինչև 1հա համար՝ 200000դրամ

բազային տուրքի 10000-ապատիկին գումարած յուրաքանչյուր մինչև 10 հա համար՝ 500000 դրամ

բազային տուրքի 10000-ապատիկինգումարած յուրաքանչյուր մինչև100 հա համար՝ 1000000 դրամ

»։

 

Հոդված2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

  • Քննարկվել է

    23.04.2020 - 08.05.2020

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6690

Տպել

Առաջարկներ`

Գեոէկոնոմիկա ՓԲԸ

07.05.2020

Հակիրճ կարելի է նշել, որ ըստ հանքավայրի զբաղեցրած մակերեսի անթույլատրելի է պետական տուրք սահմանել, քանի որ հանքավայրերը տարբերվում են նաև այլ բազմաթիվ գործոններով, որոնցով կանխորոշվում է դրանց բարդության աստիճանը։ Վերջիններս ևս պետք է հաշվի առնվեն պետական տուրք սահմանելիս։

Վարդան Մարգարյան

07.05.2020

«Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու նախագիծը մասնագիտական հիմնավորում չունի և միտված է հանքարդյունաբերության ներկայիս վիճակն էլ ավելի վատթարացնելուն: Ինչու՞ - որովհետև. 1. Լեռհատկացման մակերեսը գյուղատնտեսական հողեր չեն, որ շատ տարածքը շատ եկամուտ թողնի, իսկ փոքրը՝ քիչ, 2. Լեռհատկացման մակերեսն այն տարածքն է, որտեղ հանքօգտագործողները իրականացնում են հանքաքարի արդյունահանում և ծավալում են արտադրական գործունեություն ու վերջ, նա չի կարող իր չափերով լրացուցիչ օգուտներ ապահովել, 3. Հանքային իրավունք ունեցող ընկերությունների արդյունավետությունը կախված է հետևյալ գործոններից. • Ինչ հիմնական և ուղեկցող օգտակար հանածո է պարունակում ընդերքը , • Ինչ պարունակություններով են ներկայացված հանքային մարմիններում օգտակար հանածոն և ուղեկցող միներալները, • Ինչպիսի հզորություններ ունեն հանքային մարմինները, • Ինչպիսի տարածման կառուցվածք ունեն ընդերքում հանքային մարմինները (ըստ խորության, փռվածության և այլն), • Ինչ եղանակով է իրականացվում հանքահանումը (բաց, ստորգետնյա կամ երկուսն իրար հետ), • Օգտակար հանածոյի կորզման գործակիցն ինչպիսին է, • Եվ էլի շատ ու շատ գործոններից: Իսկ ինչ վերաբերվում է այն հիմնավորմանը, որ լիազոր մարմնի ծախսերն ավելացել են (նախագիծ, քարտեզագրում, լրացուցիչ ուժերի ներառում, թույլտվությունների տրամադրման ժամանակատարության մեծացում և այլն) չի համապատասխանում իրականությանը: Ինչու՞ - որովհետև. 1. Սկսած 1994 թվականից հանքավայրերի պաշարների հետախուզությունը, քարտեզագրումը, շահագործման և բնապահպանական նախագծերը իրականացնում են մասնավոր ձեռնարկությունները, որոնք ստացել են հանքային իրավունք, իսկ լիազոր մարմինն ընդամենը դրանք ենթարկում է փորձաքննության, 2. Լիազոր մարմինը վաղուց ունի ընդերքի գործակալություն, որն էլ հանքային իրավունքի տրամադրման ծառայությունն է իրականացնում, որի համար ունի համապատասխան մասնագետների հաստիքացուցակները: Իսկ, ընդհանրապես, օրենսդրության հաճախակի փոփոխությունները միշտ ցնցումների մեջ են պահում ոլորտը և վանում ներդրողներին:

Vahe Vardanyan

06.05.2020

Անհասկանալի հիմնավորումներ են ներկայացվել։ Ի՞նչ է նշանակում հավանական մեծ շահույթ։ Միգուցե ավելի հիմնավորված փաստարկներ ներկայացվեն։ Ավելի լավ կլիներ, եթե գոնե մի թվային վերլուծություն ներկայացվեր ներկա իրավիճակի վերաբերյալ ու թվերով ներկայացվեր փոփոխության արդյունքում ակնկալվող հավելյալ հավաքագրված գումարները։ Իսկ ուսումնասիրությունների համար ավելի լավ կլիներ, որ թույլտվություններ տրմադրվեին դիմող ընկերություններին և պատշաճ վերահսկողություն իրականացվեր աշխատանքների իրականացման համար։ Լավ պատկերացնելով, թե ինչ գումարներ են պետք ուսումնասիրություններ իրականացնելու համար՝ համոզված եմ, որ հավելյալ հավաքագրումները չեն կարող որևէ էական նշանակություն ունենալ այս կտրվածքով։ Էլ չեմ ասում Doing Business ու նման ռեյտինգների մասին, որ հաստատ բացասական կազդի։ Դատելով հիմնավորումներից՝ լավ ուղղությամբ չենք գնում։

Տեսնել ավելին