Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՍՊՈՐՏԱՅԻՆ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱԿԱԴՈՊԻՆԳԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

««ՍՊՈՐՏԱՅԻՆ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱԿԱԴՈՊԻՆԳԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

««Սպորտային բժշկության և հակադոպինգային ծառայության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի հակադոպինգային ծառայության գործունեությունը Համաշխարհային հակադոպինգային օրենսգրքի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հակադոպինգային կոնվենցիայի պահանջներին համապատասխանեցնելու նպատակով:

 

  1. Ընթացիկ իրավիճակը և կարգավորման նպատակը

Հայաստանի հակադոպինգային ծառայությունը 2009 թվականից փաստացի գործում է «Սպորտային բժշկության և հակադոպինգային ծառայության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի կազմում:

Հայ մարզիկների դոպինգ ստուգումների համար առանձին ֆինանսավորում կենտրոնն ստացել է սկսած միայն 2016 թվականից: Չնայած բազմաթիվ խոչընդոտների և դժվարությունների Հայաստանի հակադոպինգային ծառայությունը իր գործունեության տարիներին հասել է զգալի հաջողությունների:

Համաշխարհային հակադոպինգային գործակալության (ՀՀԳ) զեկույցի համաձայն՝ Հայաստանի հակադոպինգային ծառայության գործունեությունը հիմնականում համապատասխանում է  Համաշխարհային հակադոպինգային օրենսգրքի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հակադոպինգային կոնվենցիայի պահանջներին, բացառությամբ՝  մեկ և ամենակարևոր պայմանի:

ՀՀԳ-ն համարում է որ՝

  1. Բժշկական և հակադոպինգային ծառայությունների մեկ կազմակերպության մեջ համադրումը հանգեցնում է շահերի բախման, քանի որ «սպորտային բժշկության» նպատակներից մեկն է օգնել մարզիկներին տարբեր դեղերի օգնությամբ հասնել բարձր նվաճումների, իսկ «հակադոպինգային ծառայության» գործունեության նպատակն է՝ թույլ չտալ մարզիկներին արգելված նյութեր օգտագործել:

 Բացի այդ մեկ վարչակազմի առկայությունը չի բացառում այն հնարավորությունը, որ մարզիկները իրենց թիմերի բժիշկների միջոցով, որոնք հանդիսանում են նաև Կենտրոնի աշխատակիցներ, կարող են տեղեկանալ մարզիկների թեստավորման ժամանակի և վայրի մասին, ինչը համաձայն Համաշխարհային հակադոպինգային օրենսգրքի անընդունելի է, իսկ «Սպորտային բժշկության և հակադոպինգային ծառայության հանրապետական կենտրոն» հանդիսանում է կազմակերպություն, որտեղ առկա է շահերի բախում:

 

  1. Կենտրոնի հակադոպինգային ծառայության ներկայիս կառուցվածքը չի համապատասխանում ազգային հակադոպինգային կազմակերպությունների ժամանակակից մոդելին, քանի որ ՀՀԳ-ի ստանդարտների համաձայն, հակադոպինգային կազմակերպությունը պետք է ներառի նվազագույնը երեք բաժին. արդյունքների կառավարման և օրենսգրքի համապատասխանության, թեստավորման ու հակադոպինգային կրթության՝ բաժիներ, որոնք պետք է ունենան առնվազն երկուական աշխատակից, մինչդեռ ներկայումս կենտրոնի հակադոպինգային ծառայությունում աշխատում են ընդամենը երեք մասնագետ:
  2. Քանի որ ՀՀԳ-ն, ՅՈՒՆԵՍԿՕ-ն և Եվրամիությունը խստորեն հորդորում են բոլոր երկրներին ունենալ անկախ ազգային հակադոպինգային կազմակերպություն վերջին տարիներին եվրոպական բոլոր երկրներում, այդ թվում՝ Վրաստանում և Ադրբեջանում, ստեղծվել են անկախ ազգային հակադոպինգային գործակալություններ, հատկապես այն բանից հետո, երբ Ադրբեջանի և Ռուսաստանի պետական հակադոպինգային կազմակերպությունները որակազրկվեցին:
  3. Փաստորեն, Հայաստանը մնացել է միակ երկիրը, որտեղ «սպորտային բժշկությունը» և «հակադոպինգային ծառայությունը» միավորված են մեկ պետական ​​կառույցի մեջ:

2020 թվականին Հայաստանի հակադոպինգային կազմակերպությունը պետք է ՀՀԳ-ի հաստատմանը  ներկայացնի ազգային հակադոպինգային կանոնները, որոնք պետք է կազմվեն համաձայն ՀՀԳ-ի նոր Օրենսգրքի: Մտավախություն կա, որ ՀՀԳ-ն չհաստատի ՀՀ հակադոպինգային կանոները, եթե բժշկական և հակադոպինգային ծառայությունները գործեն նույն կազմակերպության կազմում:

  1. «Սպորտային բժշկության և հակադոպինգային ծառայության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության՝ սպորտային բժշկության հետ կապված  գործառույթները փոխանցվելու են «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամին՝ համապատասխան փոփոխություններ կատարելով վերջինիս կանոնադրությունում:

 

 

  1. Կարգավորման նպատակը
  2. Խուսափել Համաշխարհային հակադոպինգային Օրենսգրքին չհամապատասխանելու կարգավիճակ ձեռք բերելուց, ինչը կարող է հանգեցնել նրան, որ հայ մարզիկները չեն կարողանա մասնակցել Օլիմպիական խաղերին, ինչպես այժմ այն տեղի է ունենում Ռուսաստանը ներկայացնող մարզիկների  հետ:

2 Հայաստանում դոպինգի դեմ պայքարը խթանել, հակադոպինգային գործունեությունը բարելավել և Հայաստանի հակադոպինգային կազմակերպությունը Համաշխարհային հակադոպինգային Օրենսգրքի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի հակադոպինգային կոնվենցիայի և Եվրոպայի խորհրդի պահանջներին ամբողջովին համապատասխանեցնել:

  1. Կնքել երկարաժամկետ պայմանագիր ՄՈԿ-ի կողմից ստեղծված Միջազգային թեստավորման գործակալության հետ, ինչը կնպաստի պատշաճ կերպով անցկացնել հայ առաջատար մարզիկների դոպինգ ստուգումները, քանի որ նշված գործակալությունը և այլ Հակադոպինգային Միջազգային կառույցները իրավունք չունեն համագործակցել սպորտային բժշկության կենտրանների հետ:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Իրավական ակտի նախագիծը մշակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը
  2. Լավագույն կերպով անցնել 2021թ. ՀՀԳ-ի աուդիտը և ստանալ Համաշխարհային հակադոպինգային Օրենսգրքին համապատասխանություն:
  3. Մեծացնել ՀՀ-ում դոպինգ ստուգման ծավալները:
  4. Ավելացնել Կրթական միջոցառումների թիվը:
  5. Համագործակցել Միջազգային թեստավորման գործակալության հետ:

 

  • Քննարկվել է

    09.04.2020 - 29.04.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սպորտ և երիտասարդություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6963

Տպել