Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՍՊՈՐՏԱՅԻՆ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱԿԱԴՈՊԻՆԳԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

_______ մարտի 2020 թվականի N -Ա

 

«ՍՊՈՐՏԱՅԻՆ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱԿԱԴՈՊԻՆԳԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. «Սպորտային բժշկության և հակադոպինգային ծառայության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 290.210.03208) վերանվանել «Հակադոպինգային գործակալություն»  պետական ոչ առևտրային կազմակերպության:
  2. Սահմանել, որ`

1) «Հակադոպինգային  գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության`

ա. առարկան Հայաստանի Հանրապետությունում հակադոպինգային ծրագրերի մշակումը և իրականացումն է,

բ. նպատակը ՀՀ մարզիկների մրցումային և արտամրցումային դոպինգ ստուգումը, սպորտում արգելված նյութերի և մեթոդների օգտագործման դեմ ուղղված կանխարգելիչ քաղաքականության իրականացումը և հակադոպինգային կանոնակարգերի մշակումն է ըստ գործող «Համաշխարհային հակադոպինգային Օրենսգրքի»:

  1. Թույլատրել «Հակադոպինգային գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակը՝

1) մարզիկների թեստավորում՝ այդ թվում ՀՀ մարզիկների և ՀՀ տարածքում գտնվող արտերկրյա մարզիկների մրցումային և արտամրցումային թեստավորում,

2) միջազգային թեստավորման գործակալության կամ ՀՀ տարացքում տեղի ունեցող միջազգային մրցաշարերի ժամանակ միջազգային ֆեդերացիաների կամ մրցումների կազկոմիտեի նախաձեռնությամբ՝ պայմանագրային հիմքերով մարզիկների թեստավորում,

3) Գիտական կազմակերպությունների (արտերկրյա համալսարաններ) կամ Համաշխարահին Հակադոպինգային Գործակալության կամ ազգային ֆեդերացիյաների պատվերով գիտական հետազոտությունների և հակադոպինգային կրթական ծրագրերի իրակացում՝ պայմանագրաին հիմքերով:

  1. Սահմանել, որ «Հակադոպինգային գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության ձեռնարկատիրական գործունեությունից ստացված  շահույթը կարող է օգտագործվել իր կանոնադրությամբ նախատեսված նպատակների իրականացման համար: 
  2. «Հակադոպինգային գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման՝ «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ», «ե» և «է» կետերով նախատեսված լիազորությունները վերապահել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը:
  3. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ երկամսյա ժամկետում հաստատել կազմակերպության կանոնադրությունը՝ նոր խմբագրությամբ:
  4. Կազմակերպության անվանափոխության արդյունքում կանոնադրության փոփոխության պետական գրանցման, ինչպես նաևկնիքի ձեռքբերման ծախսերը կատարել կազմակերպության միջոցների հաշվին: 

 

 

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
                  ՎԱՐՉԱՊԵՏ                                                                  ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

 

 

 

 

  • Քննարկվել է

    09.04.2020 - 29.04.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սպորտ և երիտասարդություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6966

Տպել